![](../002.jpg) |
¸»ñ³ë³Ý
²ñÙ»Ý ÊáëïÇÏÛ³ÝÇÝ
ëÇñáõÙ
¿ÇÝ Ýñ³
Ñ»éáõëï³ï»ë³ÛÇÝ
¢ óï»ñ³Ï³Ý
¹»ñ»ñÇ
ѳٳñ: |
Հուլիսի 25-ին սիրված դերասան Արմեն Խոստիկյանի
վախճանը սգալու համար Պարոնյանի անվան թատրոնում
էին հավաքվել նրա արվեստի երկրպագուները և դերասանական
համայնքի ներկայացուցիչները:
74-ամյա դերասանը մահացավ հուլիսի 22 -ին ß³ù³ñ³ËïÇ
µ³ñ¹áõÃÛáõÝÝ»ñÇó
:
Խոստիկյանին ժողովրդականություն են բերել նրա
խաղացած դերերը կինոյում և թատրոնում (հատկապես
Սունդուկյանի անվան թատրոնում): Նրան սիրում էին
երգիծական մանրապատումների, բեմական անասելի հմայքի
ու բնածին մեծ հումորի համար: Նրա կորուստը սգացողներից
շատերը հիշում են, թե ինչ ուրախություն էր նա բերում
90-ականների տխուր տարիներին, և թե ինչպես էին կենդանանում
տարեմուտի երեկոները, երբ եթերում հայտնվում էր
Արմեն Խոստիկյանը:
«Մենք պարտական ենք նրան, քանզի նա բոլորիս ժպիտ
էր պարգևում, իսկ ժպիտը շատ թանկ արժե: Պակասեց
մեր քաղաքի ծիծաղը», - ասաց դերասանի խաղընկեր Աշոտ
Ղազարյանը:
Մի քանի տարի առաջ տված հարցազրույցում Խոստիկյանն
իրեն հատուկ հմայքով պատմել էր իր կատակերգակ դերասան
դառնալու պատմությունը:
«Հայրս հիսուն տարեկան էր, երբ ես ծնվեցի: Պատկերացրեք
նրա ոգևորությունը: Նա կառք է վարձում, գալիս հիվանդանոց՝
երկար սպասված որդուն տուն տանելու: Ճանապարհին
կառքի մեջ հայրս գրկում է ինձ ու շփոթմունքից շրջում
է բարուրաշորը: Տանը բաց են անում բարուրը, տեսնում
են գլխի փոխարեն երկու տոտիկ է դուրս ցցված:
«Պարզվում է, երբ հայրս շրջել է ինձ, այլևս չի
ուղղել և այդպես էլ ինձ տուն են բերել: Այսինքն՝
ես աշխարհն առաջին անգամ տեսա գլխիվայր, և ուրեմն
պետք է կոմիկ լինեի, ուրիշ ոչինչ»:
Դերասան դառնալու ճանապարհը Խոստիկյանի համար
որոշակի դարձավ, երբ նա արդեն սովորում էր Երևանի
բժշկական ինստիտուտի առաջին կուրսում:
«Մայրս բժշկական ինստիտուտում ռուսաց լեզու էր
դասավանդում և անչափ ուզում էր ինձ բժիշկ տեսնել,
ես էլ ընդունվեցի: Մի անգամ պրակտիկայի ժամանակ
դասախոսի պահանջով վերցրեցի ոսկորը, որ պատմեմ ու
նկարագրեմ այն: Ֆորմալինի հոտից վատ զգացի: Դասախոսը
հանդիմանեց՝ ասելով, որ ինձանից բժիշկ դուրս չի
գա: Այդ պահին ուսանողներից մեկը լսարանից բղավեց.
- «Նա արտիստ է, կարդա, մի բան լսենք»:
Արմեն Խոստիկյանը լսարանում մի մենախոսություն
է կարդում ու վերջ է դնում իր բժշկական կարիերային:
1947 թվականին Խոստիկյանն ընդունվում է Թատերական
ինստիտուտի դերասանական ֆակուլտետ և պրոֆեսոր Արմեն
¶ուլակյանի կուրսում ստանում ի վերուստ իրեն
տրված մասնագիտությունը:
Ինստիտուտի վերջին կուրսից նա արդեն Սունդուկյանի
թատրոնի դերասան էր և բեմ էր բարձրանում այնպիսի
մեծ դերասանների հետ, ինչպիսիք են Վահրամ Փափազյանը,
Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը
և այլոք:
Այդ տարիների թատրոնի գեղարվեստական ղեկավար,
հանրահայտ ռեժիսÛոր Վարդան Աճեմյանը Խոստիկյանին
բնորոշում էր այսպես. - «Խոստիկյանը մի դերասան
է, որն իր շուրջը 4 մ շառավղով հմայք ունի»: Բեմ
դուրս գալուց առաջ հաճախ ասում էր Արմենին. - «Արմեն,
այնպես արա, որ հանդիսատեսը քեզ չճանաչի, այլապես
գլխավոր դերակատարից շատ ես ծափողջյուններ ստանում,
կնեղանան, հա՜»:
Խոստիկյանի դերասանական կյանքը բեկում ապրեց «Նվագախմբի
տղաները», «Ոսկե ցլիկը» և «Շրթներկ N 4» ֆիլմերից
հետո, որոնց մեջ նրա մարմնավորած կերպարները դարձել
են առօրեական ու նրանց արտահայտությունները թևավոր
խոսքեր դարձած պտտվում են բոլորի շուրթերին առ այսօր:
1990-ականների քաղցի ու ցրտի դաժան տարիներին
Խոստիկյանը թատերական մի խումբ է կազմում, որը կատակ
ու ծիծաղ է բերում ժպտալու առիթից զրկված բնակչությանը:
Խոստիկյանը կմնա հանդիսականի հիշողության մեջ
որպես լուրջ կատակերգակ և աշխատող ու մտածող դերասան:
«Խոստիկյանը մեր թատրոնի աղն էր, եթե նա մասնակցում
էր բեմադրությանը, ապա դրա հաջողությունն ապահովված
էր¦, - ասում է ՀՀ Åողովրդական արտիստուհի
Վարդուհի Վարդերեսյանը:
¶ործընկերների կարծիքով Խոստիկյանը կատարյալ
էր ամեն ինչում, թե տանը, թե թատրոնում: Արցունքների
ÙÇçÇó լսվում
էր կնոջ հեկեկացող ձայնը, որը հանգստացնում էր թոռնիկին.
- «Նա չի գնացել, մեզ հետ է, տես որքան մարդ է եկել,
որքան ծաղիկներ կան: Մարդ մեռնում է միայն այն ժամանակ,
երբ նրան մոռանում են»:
|