ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 August 1, 2003 




Կինոհաջողություն. հայկական ֆիլմը գնահատման է արժանանում միջազգային փառատոնում


§ì³í»ñ³·ñáÕÁ¦ í³í»ñ³óíáõÙ ¿:

Հուլիսի 4-12-ը Չեխիայում տեղի ունեցած Կառլովի Վարիի 38-րդ միջազգային փառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում հայ ռեժիսյոր Հարություն Խաչատրյանի «Վավերագրողը» արժանացել է երկրորդ մրցանակին:

Չեխիայի Հանրապետությունից վերադառնալուց հետո ռեժիսյորն անցյալ շաբաթ հանդիպեց հայ լրագրողներին:

Ֆիլմն իր հերոս ռեժիսյոր-վավերագրողի միջոցով ներկայացնում է 90-ականների անցումային շրջանի ժամանակագրությունը Հայաստանում: Առաջին հայացքից թվում է, թե այն պատահական ու միմյանց հետ կապ չունեցող սյուժեների հավաքածու է: Սակայն ֆիլմի զարգացման հետ հանդիսականների առջև ծավալվում է մի ամբողջական համայնապատկեր, որի դրվագները պատմում են նորածինների, ծնողազուրկ երեխաների, թափառական շների ու կալանավորների մասին, որոնց ամենածանր պահին անգամ չի լքում հույսը:

«Կարծում էի, որ պարզ և հասարակ, անշուք ու վատ ժապավենի վրա նկարահանված մեր ֆիլմը դուր չի գա հեղինակավոր կինոգործիչներին ու եվրոպական հանդիսատեսին, - ասում է Խաչատրյանը, - սակայն մեծ էր ուրախությունս, երբ մոտենում էին ինձ ու ասում էին, որ ֆիլմն արտացոլում է նաև իրենց կյանքը, այսինքն համամարդկային է»:

Խաչատրյանը սկսել է աշխատանքը ֆիլմի վրա 1995 թվականին և ավարտել է 2003 թվականի հունվարին: Սա նրա վեցերորդ վավերագրական ֆիլմն է, նկարահանել է նաև չորս խաղարկային ֆիլմեր: Նրա ֆիլմերն արդեն արժանացել են հինգ միջազգային մրցանակների: «Վավերագրողը» ֆիլմի սցենարի հեղինակներն են Միքայել Ստամբոլցյանը և Վալերի ¶ասպարյանը, իսկ օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը:
è»ÅÇëÛáñ гñáõÃÛáõÝ Ê³ã³ïñÛ³ÝÁ ¢ ëï»Õͳ·áñÍ³Ï³Ý ËáõÙµÁ г۳ëï³ÝáõÙ Ýϳñ³Ñ³ÝáõÙÝ»ñ ³Ý»ÉÇë:

Խաչատրյանը հավատարիմ է մնացել իր ոճին՝ ստեղծելով կինոնկար խաղարկայինի և վավերագրականի սահմանագծին: Ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 80000 դոլար (մոտ 46,5 միլիոն դրամ): Հեղինակների վկայությամբ ֆինանսների սղության պատճառով հնարավոր չի եղել ապահովել բարձր տեխնիկական որակ, ինչն ավելի է բարձրացնում շատ ավելի մեծ բյուջեներ ունեցող ֆիլմերի մրցույթում շահած մրցանակի արժեքը:

Տարվա սկզբում ռուսական «Նիկա» կինոփառատոնում ֆիլմն ընդգրկվել է լավագույն հնգյակի մեջ:

Կառլովի Վարիի փառատոնը գործում է 55 տարուց ավելի (որոշ ընդհատումներով): Կինոպրոդյուսերների միջազգային ասոցիացիան նրան «Ա» կարգ է շնորհել: Ըստ Խաչատրյանի, հայ մասնակիցների ѳٳñ անսպասելի էր, որ ֆիլմն արժանացավ նաև ժյուրիի հատուկ մրցանակին:

Ըստ Խաչատրյանի չափազանց պատվաբեր էր այս փառատոնին մրցակցել այնպիսի ռեժիսյորների հետ, ինչպիսին է ավստրիացի Ուլրիխ Զայդլերը, որի «Դու գիտես, Հիսուս» ֆիլմն արժանացավ վավերագրական ֆիլմերի գլխավոր մրցանակին:

«Վավերագրողի» հաջողությունից հետո Խաչատրյանը հրավերներ է ստացել մասնակցելու նոր կինոփառատոների Կանադայում, Կորեայում, Իսրայելում և ԱՄՆ-ում:

Ներկայումս նա աշխատում է «Աշուղ Ջիվանի» ֆիլմի վրա, որը Հայֆիլմի արտադրության մեջ է 2002 թվից և կավարտվի այս տարվա դեկտեմբերին:

Խաչատրյանը Հայաստանի միակ ներկայացուցիչը չէր Չեխիայի փառատոնում: Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի պրոֆեսիոնալ անկախ ժյուրիի խաղարկային ժանրի մրցույթի նախագահը Սուսաննա Հարությունյանն էր Հայաստանից: Նրա գլխավորած ժյուրին մրցանակը շնորհեց կորեական ֆիլմին:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

In Search of Answers: Trial begins in murder of Tigran Naghdalyan

Full story

 
 
 
 

Report: Number of infant deaths 12 times higher in Caucasus countries

Full story

 
 
 

Remembered for Smiles: Acting community and fans pay tribute to Khostikyan

Full story

 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

About 10 to 15 students sat outside the Presidential Residence in Yerevan Thursday to protest the closing of student hostels. They held banners saying "Think about future students" and "Mr. President are you with us?" The government is dismantling the student hostels, forcing non-resident students to find other housing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.