![](../001.jpg) |
§ì³í»ñ³·ñáÕÁ¦
í³í»ñ³óíáõÙ
¿: |
Հուլիսի 4-12-ը Չեխիայում տեղի ունեցած Կառլովի
Վարիի 38-րդ միջազգային փառատոնի վավերագրական ֆիլմերի
մրցույթում հայ ռեժիսյոր Հարություն Խաչատրյանի
«Վավերագրողը» արժանացել է երկրորդ մրցանակին:
Չեխիայի Հանրապետությունից վերադառնալուց հետո
ռեժիսյորն անցյալ շաբաթ հանդիպեց հայ լրագրողներին:
Ֆիլմն իր հերոս ռեժիսյոր-վավերագրողի միջոցով
ներկայացնում է 90-ականների անցումային շրջանի ժամանակագրությունը
Հայաստանում: Առաջին հայացքից թվում է, թե այն պատահական
ու միմյանց հետ կապ չունեցող սյուժեների հավաքածու
է: Սակայն ֆիլմի զարգացման հետ հանդիսականների առջև
ծավալվում է մի ամբողջական համայնապատկեր, որի դրվագները
պատմում են նորածինների, ծնողազուրկ երեխաների,
թափառական շների ու կալանավորների մասին, որոնց
ամենածանր պահին անգամ չի լքում հույսը:
«Կարծում էի, որ պարզ և հասարակ, անշուք ու վատ
ժապավենի վրա նկարահանված մեր ֆիլմը դուր չի գա
հեղինակավոր կինոգործիչներին ու եվրոպական հանդիսատեսին,
- ասում է Խաչատրյանը, - սակայն մեծ էր ուրախությունս,
երբ մոտենում էին ինձ ու ասում էին, որ ֆիլմն արտացոլում
է նաև իրենց կյանքը, այսինքն համամարդկային է»:
Խաչատրյանը սկսել է աշխատանքը ֆիլմի վրա 1995
թվականին և ավարտել է 2003 թվականի հունվարին: Սա
նրա վեցերորդ վավերագրական ֆիլմն է, նկարահանել
է նաև չորս խաղարկային ֆիլմեր: Նրա ֆիլմերն արդեն
արժանացել են հինգ միջազգային մրցանակների: «Վավերագրողը»
ֆիլմի սցենարի հեղինակներն են Միքայել Ստամբոլցյանը
և Վալերի ¶ասպարյանը, իսկ օպերատորը՝ Վահագն
Տեր-Հակոբյանը:
![](../002.jpg) |
è»ÅÇëÛáñ
гñáõÃÛáõÝ
ʳã³ïñÛ³ÝÁ
¢ ëï»Õͳ·áñͳϳÝ
ËáõÙµÁ
г۳ëï³ÝáõÙ
Ýϳñ³Ñ³ÝáõÙÝ»ñ
³Ý»ÉÇë: |
Խաչատրյանը հավատարիմ է մնացել իր ոճին՝ ստեղծելով
կինոնկար խաղարկայինի և վավերագրականի սահմանագծին:
Ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 80000 դոլար (մոտ 46,5
միլիոն դրամ): Հեղինակների վկայությամբ ֆինանսների
սղության պատճառով հնարավոր չի եղել ապահովել բարձր
տեխնիկական որակ, ինչն ավելի է բարձրացնում շատ
ավելի մեծ բյուջեներ ունեցող ֆիլմերի մրցույթում
շահած մրցանակի արժեքը:
Տարվա սկզբում ռուսական «Նիկա» կինոփառատոնում
ֆիլմն ընդգրկվել է լավագույն հնգյակի մեջ:
Կառլովի Վարիի փառատոնը գործում է 55 տարուց ավելի
(որոշ ընդհատումներով): Կինոպրոդյուսերների միջազգային
ասոցիացիան նրան «Ա» կարգ է շնորհել: Ըստ Խաչատրյանի,
հայ մասնակիցների ѳٳñ
անսպասելի էր, որ ֆիլմն արժանացավ նաև ժյուրիի հատուկ
մրցանակին:
Ըստ Խաչատրյանի չափազանց պատվաբեր էր այս փառատոնին
մրցակցել այնպիսի ռեժիսյորների հետ, ինչպիսին է
ավստրիացի Ուլրիխ Զայդլերը, որի «Դու գիտես, Հիսուս»
ֆիլմն արժանացավ վավերագրական ֆիլմերի գլխավոր մրցանակին:
«Վավերագրողի» հաջողությունից հետո Խաչատրյանը
հրավերներ է ստացել մասնակցելու նոր կինոփառատոների
Կանադայում, Կորեայում, Իսրայելում և ԱՄՆ-ում:
Ներկայումս նա աշխատում է «Աշուղ Ջիվանի» ֆիլմի
վրա, որը Հայֆիլմի արտադրության մեջ է 2002 թվից
և կավարտվի այս տարվա դեկտեմբերին:
Խաչատրյանը Հայաստանի միակ ներկայացուցիչը չէր
Չեխիայի փառատոնում: Կինոքննադատների միջազգային
ֆեդերացիայի պրոֆեսիոնալ անկախ ժյուրիի խաղարկային
ժանրի մրցույթի նախագահը Սուսաննա Հարությունյանն
էր Հայաստանից: Նրա գլխավորած ժյուրին մրցանակը
շնորհեց կորեական ֆիլմին:
|