Ծանրամարտ (Եվրոպայի առաջնություն)
 |
Two-time
champion Danielyan finished second. |
Երեք հայ մարզիկներ մասնակցեցին ապրիլի 12-20-ը
Հունաստանի Լուտրակի քաղաքում կայացած Եվրոպայի
ծանրամարտի առաջնությանը, որին մասնակցում էին 32
երկրներից ժամանած 139 ծանրամարտիկներ:
Հայ մասնակիցներից լավագույն ելույթն ունեցավ
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը: Մրցելով
105-ից բարձր քաշային կարգում՝ Դանիելյանը գրավեց
երկրորդ տեղը ռուսաստանցի Եվգենի Չիգիչևից հետո:
Երկու ծանրամարտիկներին էլ ցույց տվեցին 447,5
կիլոգրամ արդյունք պոկում և հրում վարժությունների
գումարում, սակայն առաջին տեղը շնորհվեց ռուսաստանցուն,
քանի որ Դանիելյանի անձնական քաշն ավելի մեծ էր:
77 կիլոգրամ քաշային Գևորգ Ալեքսանյանը 11 ծանրամարտիկների
մեջ գրավեց 5-րդ տեղը՝ 340 կիլոգրամ ցուցանիշով:
Այդ կարգում հաղթող ճանաչվեց բուլղարացի ծանրամարտիկ
Գեորգի Մարկովը՝ 367 կիլոգրամ ցուցանիշով:
Տիգրան Քամալյանը ներկայացնում էր Հայաստանը 85
կիլոգրամ քաշային կարգում: 18 մասնակիցների մեջ
նա կարողացավ գրավել միայն 14-րդ տեղը՝ 340 կիլոգրամ
ընդհանուր ցուցանիշով, ինչը 42,5 կիլոգրամով զիջում
է հաղթող բուլղարացի Զլատան Վանևի ցուցանիշին:
Առաջնությունում Հայաստանի թիմը 178 միավորով
գրավեց 14-րդ տեղը:
|