ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 25, 2003 




Թեկնածության գինը. ծրագիրը կոչ է անում թափանցիկ դարձնել ընտրարշավի ֆինանսավորումը


Arevik Saripegyan makes a point to members of political parties.

Պատրաստվելով հաջորդ ամիս կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ անցյալ շաբաթ Երևանում իր գործունեությունը սկսեց մի ծրագիր, որի նպատակն է ավելի թափանցիկ դարձնել այդ ընտրությունները:

Ծրագիրը, որին հովանավորում է «Բաց հասարակության ինստիտուտը», կիրառելու է մոտեցումներ, որոնք հաջողությամբ իրականացվել են այլ հետխորհրդային պետություններում:

«Տարածաշրջանային զարգացման կենտրոն - թրանսփերենսի ինթերնեյշնլ Հայաստան» (ՏԶԿԹԻՀ) ծրագիրն իր ուշադրությունը կենտրոնացնելու է թեկնածուների ծախսերի վրա:

ՏԶԿԹԻՀ ծրագրի պատասխանատու Արևիկ Սարիբեկյանը նշում է, որ ծրագրի հաջող իրականացումը թույլ կտա «իրազեկ դարձնել հասարակությանը և նպաստել առողջ ու հավասար մրցակցային պայմանների ապահովմանը»:

Ծրագիրը կոչ է անում քաղաքական կուսակցություններին տեղեկություններ ներկայացնել իրենց ֆինանսական ռեսուրսների և ծախսերի մասին: Մասնակցությունը կամավոր է:

ՏԶԿԹԻՀ ծրագրի քաղաքական կուսակցությունների գծով փորձագետ Վարուժան Հոկտանյանն ասում է, որ «եթե նրանք չհամագործակցեն, նշանակում է թափանցիկություն ընդհանրապես չկա: Սակայն ամեն պարագայում անկախ մոնիտորինգը կկայանա»:

Մոնիտորինգն իրականացնելու է Երևանի մամուլի ակումբը, որը տեղեկություններ է հավաքելու այն մասին, թե որքան են կուսակցությունները ծախսում հեռուստատեսությամբ և մամուլում տրվող քաղաքական գովազդի և նախընտրական պաստառների վրա:

Եթե կուսակցությունները համաձայնեն համագործակցել ՏԶԿԹԻՀ-ի հետ, ապա նրանց տրամադրած տեղեկությունները կհամեմատվեն անկախ մոնիտորինգն իրականացնողների հավաքած տվյալների հետ:

«Վերջնական արդյունքները կհրապարակվեն ընտրություններից հետո, որպեսզի չազդեն ընտրությունների ընթացքի վրա», - ասում է Սարիբեկյանը:

Կազմակերպիչները կամավոր համագործակցության առումով քաղաքական կուսակցություններից մեծ ակտիվություն չեն ակնկալում:

«Ընտրական օրենսգրքի անկատարությունը և անկայուն իրավական և քաղաքական կուլտուրան հիմք չեն տալիս մտածելու, որ այս ծրագիրը հաջողությամբ կիրականացվի, - ասում է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: - Սակայն վստահ եմ, որ ծրագրի շեշտադրումները թույլ կտան բարձրացնել թափանցիկության մակարդակը»:

Ծրագրի ավարտից հետո, որը, ինչպես ակնկալում են, տևելու է երեք ու կես ամիս, ՏԶԿԹԻՀ-ը կներկայացնի իր տվյալները, ինչպես նաև ընտրությունների թափանցիկության հետ կապված օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:

«Այս ծրագիրը կնպաստի քաղաքական կուսակցությունների հանդեպ հասարակության վստահության մակարդակի բարձրացմանը, - ասում է Հոկտանյանը: - Այն կնպաստի Հայաստանում ընտրական գործընթացի կայացմանը»:


  "Turkish Flag"
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

Film Flap: Protestors stop showing of Turkish movie in Yerevan

Full story

 
 
 
 

Honoring the Honorable: Norweigan paid tribute at Genocide memorial

Full story

 
 
 
 

Reinstated: Police department loses case against member of Jehovah's Witness

Full story

 




  Photo of the week
 
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Pain in Paint

Yesterday (April 24) members of Mihr youth organization gathered in a park near the State Conservatory where they used black (tragedy) and red (blood) paint to depict Mt. Ararat from its western side. On a white canvas they painted names of villages where Genocide took place.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.