ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 25, 2003 




Համեղ արտադրանք. այծի կաթը ֆերմերներին հաջողություն է ապահովում


The village of Khachik is home to a commercial goat farm.

Հարավային Հայաստանի լեռնային կիզիչ արևը լուսավորում է գյուղի կենտրոնում հավաքված տղամարդկանց դեմքերը, մինչ նրանք քննարկում են, թե ինչ արագ Սադդամ Հուսեյնը հանձնեց Իրաքը:

Իսկ քիչ հեռվում մարդիկ զբաղված են իրենց համար ավելի հրատապ մի ճգնաժամով. յոթ տղամարդ՝ զինված դեղորայքով և վիրակապերով, փորձում են բուժօգնություն ցույց տալ ոտքը կոտրած այծին:

Տղամարդիկ աշխատում են մեծ զգուշությամբ, կարծես կենդանին նրանց սեփական երեխան լինի: Եվ ինչ-որ առումով այն, իսկապես, նրանց երեխան է, քանի որ այծաբուծական ֆերման նրանք ստեղծել են իրենց ձեռքերով:

Երբ այծը ցավից մկկում է, տղամարդիկ փորձում են փաղաքշական բառերով հանգստացնել նրան: Այծն անուն չունի, փոխարենն ունի ականջին դաջված համարանիշ՝ միակ բանը, որով այն տարբերվում է Խաչիկ գյուղի արագ աճող հոտի մյուս 135 այծերից: Իսկ գյուղը գտնվում է անմիջապես Հայաստանի և Նախիջևանի սահմանի վրա:

Ի տարբերություն թշվառ վիճակում հայտնված իրենց երկրի շատ բնակիչների, որոնք բողոքում են աղքատությունից, այս մարդիկ գտնում են, որ իրենց ճակատագրի համար պատասխանատու են միայն իրենք: Եվ որոշել են սկսել իրենց սեփական գործը:

Goat farmers train dogs for herding their goats.

Ամեն ինչ սկսվեց մեկուկես տարի առաջ 50 այծով և լքված անասնագոմով: Սկզբում մի քանի ընկերներով էին պահում ֆերման, սակայն շուտով այն դարձավ գրանցված ձեռնարկություն, իսկ սեփականատերերը դարձան փայատերեր:

Ամերիկյան «Ֆերմերը՝ ֆերմերին» ծրագրից նրանք ստացան խորհրդատվություն՝ այծի պանրի արտադրության և մարքեթինգային ռազմավության մասին, իսկ ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը մոտ 15 հազար դոլարի սարքավորումների վարկ տրամադրեց նրանց:

Առաջին տարում պանրի արտադրության ծավալը հասավ մոտ երկու տոննայի: Այս տարի հուսով են կրկնապատկելու այն:

Երեսունյոթամյա Վասիլ Աբրամյանն իրենց աշխատանքի առաջին պտուղները վայելող փայատերերից է:

Ֆերման դարձել է Վասիլի իսկական կիրքը: Նախկին տրակտորիստի մտքով անգամ չէր անցնում, որը կյանքը նրան այդպիսի զարմանալի մարտահրավեր կնետի:

«Սկզբում դժվար էր, որովհետև ստիպված էիր պատասխան տալ ամեն արածդ բանի համար՝ ճիշտ, թե սխալ, - ասում է նա: - Բայց գործն ակնհայտորեն հատուցում է գործադրած ջանքերը»:

A farmer administers medicine to an injured goat.

Վասիլի անձնական ամսական եկամուտը հասնում է 100 հազար դրամի (մոտ 180 դոլար), ինչը երեք անգամ ավելի շատ է, քան վաստակում են գյուղացիների մեծ մասը:

Այծաբուծական ֆերմային նրա միանալու հիմնական պատճառն այծի պանիր արտադրելն էր, որը Հայաստանում գրեթե համադամ էր: Այժմ այդ պանիրը շատ սիրված է իր «հորման տեխնիկայի» շնորհիվ, որի էությունն այն է, որ պանիրը հորում են հողի մեջ և պահում են այնտեղ մոտ 10 ամիս, ինչը հատուկ համ է տալիս պանրին: «Այն համեղ է, քիչ է արտադրվում և լավ փող է բերում», - ասում է Վասիլը:

Սակայն Վասիլը նաև պարզել է, որ այծերն ավելի քիչ ծախս են պահանջում, քան կովերը, իսկ այծի պանիրն ավելի մեծ եկամուտ է բերում, քան կովի պանիրը: Այսօր շուկայում կովի պանրի միջին գինը 1500 դրամ է, իսկ այծի պանիրն արժե մեկ-երրորդով ավելի թանկ: Վասիլը գիտեր պանիր սարքել դեռ մինչև գործը սկսելը, սակայն տան, և ոչ թե ֆերմայի պայմաններում: Ֆերմայում հատուկ ուշադրություն են դարձնում սննդամթերքի որակին:

«Մեր պանիրը ոչ միայն համեղ, այլ նաև բարձրորակ սննդամթերք է», - ասում է Վասիլը:

Վասիլի և նրա գործընկերների արտադրած այծի պանիրը լավ փաթեթավորում ունի, իսկ սարքավորումը թույլ է տալիս արագ աշխատել և մեծ քանակությամբ արտադրանք տալ:

These goats provide cheese that's more profitable than dairy farming for Vasil Abrahamyan and his partners.

Ի տարբերություն խորհրդային ժամանակների, երբ անասուններին ձեռքով կթում էին մեծ թվով կթվորուհիներ, այս ֆերմայում դա անում են թանկարժեք մեքենաները: Միակ բանը, որ անփոփոխ է մնացել հին օրերից, այն է, որ կթի համար շարունակում են պատասխանատու լինել կանայք: Տղամարդիկ զբաղվում են մնացած ամեն ինչով՝ իրականացնում են ֆերմայի կառավարումը, անասնակեր են ապահովում, զբաղվում են հոտի մեծացմամբ:

ԳԶՄՀ/ԿԱՀՕ-ի (Գյուղատնտեսական միջազգային զարգացման համագործակցություն / Կամավորների անդրօվկիանոսյան համագործակցված օգնություն) ներկայացուցիչների հավաստմամբ, իրենք շատ ծրագրեր ունեն, որոնք օգնում են հայ ֆերմերներին սեփական գործ սկսել:

Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արտակ Հարությունյանը նշում է, որ գյուղատնտեսական խորհրդատվությունն անվճար իրականացնում են ամերիկացի կամավոր փորձագետները, իսկ տարբեր գործակալություններ զգալի վարկեր են տրամադրում ֆերմերներին՝ հիմնվելով փորձագետների հանձնարարականների վրա:

Սկսած 1992 թվականից, երբ ԳԶՄՀ/ԿԱՀՕ-ն իր գրասենյակը բացեց Երևանում, Հայաստանում արտադրում են ավելի քան 40 տեսակի պանիրներ, որոնք մրցակցում են արտասահմանյան արտադրանքի հետ:


  "Turkish Flag"
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

Film Flap: Protestors stop showing of Turkish movie in Yerevan

Full story

 
 
 
 

Honoring the Honorable: Norweigan paid tribute at Genocide memorial

Full story

 
 
 
 

Reinstated: Police department loses case against member of Jehovah's Witness

Full story

 




  Photo of the week
 
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Pain in Paint

Yesterday (April 24) members of Mihr youth organization gathered in a park near the State Conservatory where they used black (tragedy) and red (blood) paint to depict Mt. Ararat from its western side. On a white canvas they painted names of villages where Genocide took place.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.