 |
The
village of Khachik is home to a commercial
goat farm. |
Հարավային Հայաստանի լեռնային կիզիչ արևը լուսավորում
է գյուղի կենտրոնում հավաքված տղամարդկանց դեմքերը,
մինչ նրանք քննարկում են, թե ինչ արագ Սադդամ Հուսեյնը
հանձնեց Իրաքը:
Իսկ քիչ հեռվում մարդիկ զբաղված են իրենց համար
ավելի հրատապ մի ճգնաժամով. յոթ տղամարդ՝ զինված
դեղորայքով և վիրակապերով, փորձում են բուժօգնություն
ցույց տալ ոտքը կոտրած այծին:
Տղամարդիկ աշխատում են մեծ զգուշությամբ, կարծես
կենդանին նրանց սեփական երեխան լինի: Եվ ինչ-որ
առումով այն, իսկապես, նրանց երեխան է, քանի որ
այծաբուծական ֆերման նրանք ստեղծել են իրենց ձեռքերով:
Երբ այծը ցավից մկկում է, տղամարդիկ փորձում են
փաղաքշական բառերով հանգստացնել նրան: Այծն անուն
չունի, փոխարենն ունի ականջին դաջված համարանիշ՝
միակ բանը, որով այն տարբերվում է Խաչիկ գյուղի
արագ աճող հոտի մյուս 135 այծերից: Իսկ գյուղը գտնվում
է անմիջապես Հայաստանի և Նախիջևանի սահմանի վրա:
Ի տարբերություն թշվառ վիճակում հայտնված իրենց
երկրի շատ բնակիչների, որոնք բողոքում են աղքատությունից,
այս մարդիկ գտնում են, որ իրենց ճակատագրի համար
պատասխանատու են միայն իրենք: Եվ որոշել են սկսել
իրենց սեփական գործը:
 |
Goat
farmers train dogs for herding their goats. |
Ամեն ինչ սկսվեց մեկուկես տարի առաջ 50 այծով և
լքված անասնագոմով: Սկզբում մի քանի ընկերներով
էին պահում ֆերման, սակայն շուտով այն դարձավ գրանցված
ձեռնարկություն, իսկ սեփականատերերը դարձան փայատերեր:
Ամերիկյան «Ֆերմերը՝ ֆերմերին» ծրագրից նրանք
ստացան խորհրդատվություն՝ այծի պանրի արտադրության
և մարքեթինգային ռազմավության մասին, իսկ ԱՄՆ գյուղատնտեսության
դեպարտամենտը մոտ 15 հազար դոլարի սարքավորումների
վարկ տրամադրեց նրանց:
Առաջին տարում պանրի արտադրության ծավալը հասավ
մոտ երկու տոննայի: Այս տարի հուսով են կրկնապատկելու
այն:
Երեսունյոթամյա Վասիլ Աբրամյանն իրենց աշխատանքի
առաջին պտուղները վայելող փայատերերից է:
Ֆերման դարձել է Վասիլի իսկական կիրքը: Նախկին
տրակտորիստի մտքով անգամ չէր անցնում, որը կյանքը
նրան այդպիսի զարմանալի մարտահրավեր կնետի:
«Սկզբում դժվար էր, որովհետև ստիպված էիր պատասխան
տալ ամեն արածդ բանի համար՝ ճիշտ, թե սխալ, - ասում
է նա: - Բայց գործն ակնհայտորեն հատուցում է գործադրած
ջանքերը»:
 |
A
farmer administers medicine to an injured
goat. |
Վասիլի անձնական ամսական եկամուտը հասնում է 100
հազար դրամի (մոտ 180 դոլար), ինչը երեք անգամ ավելի
շատ է, քան վաստակում են գյուղացիների մեծ մասը:
Այծաբուծական ֆերմային նրա միանալու հիմնական
պատճառն այծի պանիր արտադրելն էր, որը Հայաստանում
գրեթե համադամ էր: Այժմ այդ պանիրը շատ սիրված է
իր «հորման տեխնիկայի» շնորհիվ, որի էությունն այն
է, որ պանիրը հորում են հողի մեջ և պահում են այնտեղ
մոտ 10 ամիս, ինչը հատուկ համ է տալիս պանրին: «Այն
համեղ է, քիչ է արտադրվում և լավ փող է բերում»,
- ասում է Վասիլը:
Սակայն Վասիլը նաև պարզել է, որ այծերն ավելի
քիչ ծախս են պահանջում, քան կովերը, իսկ այծի պանիրն
ավելի մեծ եկամուտ է բերում, քան կովի պանիրը: Այսօր
շուկայում կովի պանրի միջին գինը 1500 դրամ է, իսկ
այծի պանիրն արժե մեկ-երրորդով ավելի թանկ: Վասիլը
գիտեր պանիր սարքել դեռ մինչև գործը սկսելը, սակայն
տան, և ոչ թե ֆերմայի պայմաններում: Ֆերմայում հատուկ
ուշադրություն են դարձնում սննդամթերքի որակին:
«Մեր պանիրը ոչ միայն համեղ, այլ նաև բարձրորակ
սննդամթերք է», - ասում է Վասիլը:
Վասիլի և նրա գործընկերների արտադրած այծի պանիրը
լավ փաթեթավորում ունի, իսկ սարքավորումը թույլ
է տալիս արագ աշխատել և մեծ քանակությամբ արտադրանք
տալ:
 |
These
goats provide cheese that's more profitable
than dairy farming for Vasil Abrahamyan and
his partners. |
Ի տարբերություն խորհրդային ժամանակների, երբ անասուններին
ձեռքով կթում էին մեծ թվով կթվորուհիներ, այս ֆերմայում
դա անում են թանկարժեք մեքենաները: Միակ բանը, որ
անփոփոխ է մնացել հին օրերից, այն է, որ կթի համար
շարունակում են պատասխանատու լինել կանայք: Տղամարդիկ
զբաղվում են մնացած ամեն ինչով՝ իրականացնում են
ֆերմայի կառավարումը, անասնակեր են ապահովում, զբաղվում
են հոտի մեծացմամբ:
ԳԶՄՀ/ԿԱՀՕ-ի (Գյուղատնտեսական միջազգային զարգացման
համագործակցություն / Կամավորների անդրօվկիանոսյան
համագործակցված օգնություն) ներկայացուցիչների հավաստմամբ,
իրենք շատ ծրագրեր ունեն, որոնք օգնում են հայ ֆերմերներին
սեփական գործ սկսել:
Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ
Արտակ Հարությունյանը նշում է, որ գյուղատնտեսական
խորհրդատվությունն անվճար իրականացնում են ամերիկացի
կամավոր փորձագետները, իսկ տարբեր գործակալություններ
զգալի վարկեր են տրամադրում ֆերմերներին՝ հիմնվելով
փորձագետների հանձնարարականների վրա:
Սկսած 1992 թվականից, երբ ԳԶՄՀ/ԿԱՀՕ-ն իր գրասենյակը
բացեց Երևանում, Հայաստանում արտադրում են ավելի
քան 40 տեսակի պանիրներ, որոնք մրցակցում են արտասահմանյան
արտադրանքի հետ:
|