ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 25, 2003 




Դժվար կյանք. մայրերն ու երեխաներն օգնության են սպասում ահավոր պայմաններում


Sona adopted Hakob when he was 15 days old and learned later that he had Cerebral Palsy.

Ամեն առավոտ Սոնա Մեյմարյանը, նրա մայր Եվպրակսիան և երկու երեխաները դուրս են գալիս տուփերից սարքած իրենց տնից և ուղղվում են դեպի փողոցները:

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ նրանք ապրում են իրենց խղճուկ հյուղակում՝ ամեն օր հույս փայփայելով, որ որևէ մեկը սոցիալական ծառայությունից կգա և օգնություն կբերի իրենց:

Այս ընտանիքը միակը չէ, որ գտնվում է նման աղետալի վիճակում: Մուրացկաններն ու անօթևաններն արդեն մեկ տասնամյակ հոգևարքի մեջ գտնվող տնտեսության անհաջողակ կողմնակի արդյունքն են:

Սակայն Մեյմարյանները պատկանում են առավել կարիքավորների թվին:

Սոնայի երկու երեխաներն էլ հաշմանդամ են: Ութամյա Հակոբը ծնվել է ուղեղի կաթվածով (ցերեբրալ պարալիչ): Վեցամյա Արևիկն էլ ողնաշարի խնդիր ունի, թեև կարողանում է առանց օգնության քայլել:

Սոնան ամուսնու հետ 1984 թվականին տեղափոխվել է Ռուսաստան՝ Կալմիկիա: Նա ասում է, որ ամուսինը հարբեցող է, և որ թերևս այդ պատճառով էլ իրենք չէին կարողնում երեխա ունենալ:

Եվ նրանք ռուսաստանյան մի հիվանդանոցից որդեգրում են 15-օրական Հակոբին՝ չիմանալով , որ նա ծնվել է ուղեղի կաթվածով:

Sona says she has proper documents, but her old Russian passport is of little help.

Երբ պարզվում է, որ Հակոբը հիվանդ է, որոշում են որդեգրել երկրորդ երեխային: Արևիկին որդեգրում են 3 ամսական տարիքում: Միայն աղջկա մեծանալուց հետո են իմանում, որ նա նույնպես առողջական խնդիրներ ունի:

Մի քանի տարի ամուսնու դաժան վերաբերմունքին դիմանալուց հետո, անցյալ դեպտեմբերին Սոնան որոշում է վերադառնալ Երևան մոր և երեխաների հետ:

Վերադառնալուց հետո Սոնան պարզում է, որ ամուսինը վաճառել է բնակարանը, և ընտանիքը ստիպված է լինում բնակություն հաստատել ազգականների տանը:

Սակայն մի քանի ամիս հետո ազգականներն ասում են Սոնային, որ նա պետք է ապրելու տեղ գտնի, քանի որ իրենց բնակարանը չափազանց փոքր է այդքան մարդու՝ այդ թվում՝ հատուկ խնամք պահանջող երեխաների համար:

Եվ այդպիսով, անցյալ ամիս նրանք իրենց վերջին փողով տաքսի են վարձում և տեղափոխվում են Ուլնեցու փողոցի վրա գտնվող հանրակացարանը: Սակայն ժամանելուց հետո պարզվում է, որ բոլոր սենյակները զբաղված են:

Այժմ ընտանիքը պահպանում է իր գոյությունը մոտակայքում գտնվող արտասահմանցի ուսանողների հանրակացարանի բնակիչների գթասրտության շնորհիվ:

«Հնդկաստանում շատ են այսպիսի ընտանիքները», - ասում է հնդկաստանցի ուսանողուհի Վիկին, որը հացի փող է տալիս ընտանիքին:

Հանրակացարանի պարետ Մարիամ Ադամյանը ճաշարանից նրանց համար տաք ճաշ է բերում: Նա նաև ներքնակ և բարձեր է տվել նրանց:

«Արդեն մեկ ամիս է, որ այս ընտանիքն ապրում է այս հակասանիտարական պայմաններում: Ոչ ոք նրանց տիրություն չի անում բացի ուսանողներից, - ասում նա: - Մենք օգնում ենք, ինչով կարող ենք, բայց մենք չենք կարող մշտապես հոգալ նրանց մասին: Երեխաները բժշկական օգնության կարիք ունեն: Նրանց կացարան է պետք: Մենք տեղեկացրել ենք նրանց մասին տարբեր ծառայությունների և հաստատությունների, սակայն ոչ մեկը չի եկել»:

Students from India who live in a nearby hostel have been a steady source of assistance.

Սոնան նույնպես մի քանի անգամ փորձել է դիմել պետական մարմիններին: Սակայն ասում է, որ ոստիկանները թույլ չեն տվել ներս մտնել:

«Նրանք նույնիսկ չուզեցին ընտանքիս փաստաթղթերին նայել իմ արտաքինի պատճառով, - ասում է նա, - կարծեցին, թե հիվանդ եմ»:

Սոնան ասում է, որ ունի թոշակի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ որդեգրման փաստաթղթերը: Սակայն ասում է, որ ուր էլ գնում է, իրեն հրաժարվում են ընդունել՝ անխնամ արտաքինի պատճառով. Նա ասում է, որ իր մաշկի հիվանդագին տեսքը նյարդային վիճակի հետևանք է, իսկ մարդիկ վախենում են, որ ինքն ինչ-որ հիվանդություն ունի: Սակայն նա ասում է, որ ոչ մայրը, ոչ էլ երեխաները նման խնդիրներ չունեն, թեև մշտապես շփվում են իր հետ:

Անցորդներից մեկն առաջարկել է երեխաներին մանկատուն տանել: Սակայն Սոնան ասում է, որ չի կարող ապրել առանց երեխաների, և որ Հակոբը, որին անվասայլակ է պետք, հատկապես ունի իր կարիքը:

Եվ նա հույսով սպասում է սոցիալական ծառայությունների օգնությանը, որը դանդաղ է գալիս:

Ծանոթություն խմբագրից. «ԱրմենիաՆաուի» ընթերցողները հաճախ հարցնում են, թե ինչպես կարող են օգնություն ցույց տալ սոցիալական ճգնաժամում հայտնված ընտանիքներին: Թեև մենք մեր առաջ նպատակ չենք դնում փնտրելու ծայրահեղ թշվառության մատնված մարդկանց, մենք հուսով ենք, որ մեր ընթերցողները կարող են օժանդակություն ցույց տալ այդ կարիքավորներին: Եթե դուք օգնելու ցանկություն ունեք, խնդրում ենք գրել մեզ info@armenianow.com հասցեով և մենք կբացատրենք, թե ինչպես կարող եք օգնել այդ մարդկանց:


  "Turkish Flag"
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

Film Flap: Protestors stop showing of Turkish movie in Yerevan

Full story

 
 
 
 

Honoring the Honorable: Norweigan paid tribute at Genocide memorial

Full story

 
 
 
 

Reinstated: Police department loses case against member of Jehovah's Witness

Full story

 




  Photo of the week
 
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Pain in Paint

Yesterday (April 24) members of Mihr youth organization gathered in a park near the State Conservatory where they used black (tragedy) and red (blood) paint to depict Mt. Ararat from its western side. On a white canvas they painted names of villages where Genocide took place.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.