ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 25, 2003 




Մշակութային տագնապ. Հին Ջուղայի գերեզմանատան ոչնչացումն ուշադրության կենտրոնում


Zaven Sargsyan director of Parajanov museum is one of the witnesses of Armenian monuments' destruction.

Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն այն վերջին հայերից է, ով այցելել է Նախիջևանի տարածքում գտնվող Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը:

1987 թվականին պրոֆեսիոնալ լուսանկարիչը լուսանկարել է 3000-ից ավելի խաչքարերը: Այժմ, երբ հակահայկական սրբապղծության արդյունքում ոչնչացվել են գերեզմանատները՝ հարուցելով հայ իշխանությունների զայրույթը, միակ բանը, որ մնացել է, այդ լուսանկարներն են:

«Ցավալին այն էր, որ այդպիսի քանակություն լուսանկարելու համար օրեր էին անհրաժեշտ, իսկ ես ունեի ընդամենը երեք ժամ: Եթե անգամ վազելով փորձես անցնել այդ ամբողջ տարածքը, երեք ժամում չես հասցնի, - պատմում է Սարգսյանը: - Ես ստիպված լայն անկյունով օբյեկտիվ դրեցի, որ շատ բան վերցնեմ կադրի մեջ, և վազելով շարքերով՝ նկարեցի ամբողջ գերեզմանատունը, որքանով դա հնարավոր էր»:

Գերեզմանատունն այցելելու հնարավորությունը Սարգսյանին ընձեռել էր նախիջևանցի բարձրաստիճան մի պաշտոնյա, այն բանից հետո, երբ Սարգսյանը նրան օգնել էր բուժում ստանալ Երևանում:

«Տպավորությունը շատ ծանր էր, - հիշում է Սարգսյանը: - Խոյի կերպարանքով բոլոր արձանների (խոյը տղամարդու խորհրդանիշն է եղել) գլուխները բարբարոսաբար ջարդել էին: Այդ մոնոլիտ քարերի մեջ ադրբեջանցիները գանձ էին փնտրել»: (Սարգսյանն իր հետ բերել է խոյի արձաններից մեկի գլուխը, որն այսօր տեղադրված է թանգարանի մուտքի մոտ:)

Սարգսյանի լուսանկարներից շատերն արդեն տեղ են գտել հայկական հուշարձանները ներկայացնող բազմաթիվ գրքերում, մասնավորապես՝ Արգամ Այվազյանի «Ջուղա» գրքում: Լուսանկարչի խոսքերով, դրանց մեծ մասը կտպագրվի առաջիկայում, քանի որ այսօր դրանք հանդիսանում են հսկայական գերեզմանատան միակ վկայությունը:

Zaven Sargsyan took this photo and others during his visit in 1987.

«Երբ տարիներ առաջ Պարսկաստանի սահմանից լուսանկարում էի Հին Ջուղայի գերեզմանատունն իր խաչքարերով, դրանք երեք բլուրների վրա սփռված անտառներ էին հիշեցնում, - ասում է «Հայկական ճարտարա-
պետությունն ուսումնասիրող կազմակերպության» նախագահ Արմեն Հախնազարյանը: - Դեկտեմբեր ամսին ոչնչացվեց այն ամենը, ինչ մնացել էր: Սա Ադրբեջանի իշխանությունների հայկականության հետքը վերացնելու միտումնավոր քաղաքականությունն է: 400 տարի առաջ, երբ Շահ Աբբասը Ջուղայի բնակչությանը բռնագաղթեց Պարսկաստան, նա քանդեց քաղաքը, բայց չքանդեց գերեզմանատունը»:

Ադրբեջանական տարածքում գտնվող հայկական գերեզմանոցների ոչնչացման գործընթացը 1998 թվականին կասեցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

«Սակայն 2002 թվականի հոկտեմբերից այդ հարցը կրկին անվերահսկելի դարձավ, և Ադրբեջանն ուղղակի ոչնչացրեց ամբողջ գերեզմանատունը», - ասում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Աշոտ Գալոյանը:

«Դեկտեմբեր ամսին, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր իրաքյան պատերազմի վրա, Ադրբեջանին հաջողվեց հիմնահատակ քանդել գերեզմանատունը և խաչքարերը տեղափոխել այդ տարածքից: Խաչքարերն այնքան ծանր էին, որ սովորական գյուղացիները չէին կարող տեղափոխել դրանք», - ասում է Հախնազարյանը:

Հին Ջուղայի խաչքարերն առանձնանում են իրենց սլացիկ ձևերով և մոտ երկուսուկես մետր բարձրությամբ: Դարավոր գերեզմանատանը տեղադրված էին հազարավոր այդպիսի խաչքարեր:
Ashot Galoyan a member of Armenian National Assembly expresses his anxiety about the cemetery in Jugha.

Խորհրդային տարիներին ոչնչացվել էր նրանց որոշ մասը, սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում պարբերական բնույթ ստացած ոչնչացումները մտահոգ հայկական կողմը որակել է որպես իսկական վանդալիզմ: Սակայն հուշարձանները փրկելու հայերի ջանքերը կարող են արդեն ուշացած լինել:

Մարտի 28-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած «Հին Ջուղա. կորուսյալ գանձեր» անվանումը կրող գիտաժողովի ժամանակ ընդունվեց մի հայտարարություն, որով կոչ էր արվում միջազգային կազմակերպություններին օգնություն ցուցաբերել:

Ապրիլի 4-ին կայացած Եվրոխորհրդի վերջին նստաշրջանում տեղի են ունեցել այս հարցի բուռն քննարկումներ հայ և ադրբեջանցի ներկայացուցիչների միջև: Ադրբեջանական կողմը մեղադրել է Հայաստանին, որ հուշարձանների հարցի բարձրացումը ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Որպես քննարկումների արդյունք՝ հանձնաժողովի անդամներից մեկին հանձնարարվել է մեկնել Նախիջևան և զեկույց նախապատրաստել այս տարի կայանալիք Եվրոխորհրդի ընդհանուր նստաշրջանում լսելու համար:


  "Turkish Flag"
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

Film Flap: Protestors stop showing of Turkish movie in Yerevan

Full story

 
 
 
 

Honoring the Honorable: Norweigan paid tribute at Genocide memorial

Full story

 
 
 
 

Reinstated: Police department loses case against member of Jehovah's Witness

Full story

 




  Photo of the week
 
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Pain in Paint

Yesterday (April 24) members of Mihr youth organization gathered in a park near the State Conservatory where they used black (tragedy) and red (blood) paint to depict Mt. Ararat from its western side. On a white canvas they painted names of villages where Genocide took place.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.