ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 25, 2003 




Կինոմիջադեպ. բողոքի ակցիան ընդհատում է թուրքական ֆիլմի ցուցադրումը Երևանում


Journalist Sevan Ataoglu brought the Turkish movie to the Film Festival.

Երեքշաբթի օրը «Մասնավոր հայացք» կինոփառատոնում ուսանողական միության մոտ 100 անդամներ ընդհատեցին թուրքական արտադրության ֆիլմի ցուցադրումը բողոքի կոչերով և հակաթուրքական թռուցիկներ բաժանելով:

Իրարանցումը սկսվեց թուրք ռեժիսոր Քազիմ Օզի «Լուսանկարը» ֆիլմի ցուցադրումը սկսելուց երեք րոպե հետո: Ֆիլմն անդրադառնում է թուրք-քրդական հարաբերություններին և պատմում է թշնամի ազգերին պատկանող երկու երիտասարդների ընկերության մասին:

Ֆիլմը ցուցադրվում էր հնգօրյա կինոփառատոնի վերջին օրը: Փառատոնում ցուցադրվել էին գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր յոթ երկրներից:

«Մենք թույլ չենք տա թուրքական ֆիլմ ցուցադրել Հայաստանում, - բղավում էր Հայ հեղափոխական կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի առաջնորդ: - Ամոթ է ապրիլի 22-ին թուրքական ֆիլմ դիտել, իսկ հետո հարգել անմեղ զոհերի հիշատակն ապրիլի 24-ին»:

Դահլիճում ներկա էին օտարերկրյա հյուրեր և Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներ, որոնք կոչ էին անում կազմակերպիչներին շարունակել ցուցադրումը: Սակայն նրանց պահանջները խլացնում էին ուսանողների կոչերը, որոնք նաև հայրենասիրական երգեր էին երգում: Ոստիկանությունն ի վիճակի չէր կարգի հրավիրել բողոքավորներին:

Փառատոնի տնօրեն Հովհաննես Գալստյանի խոսքերով, արարքը ոչ թե հայրենսիրության, այլ անկրթության արտահայտություն էր:

«Երբ այսօրվա նույն ցուցարարները թուրքական արտադրության հագուստ են կրում կամ օգտվում թուրքական արտադրության ապրանքներից, ինչու՞ չեն ուզում ընդունել, որ կինոարտադրանքը նույնպես կարող է և պետք է տեղ գտնի այստեղ», - ասաց նա:

Փառատոնն արդեն երրորդ անգամն է կազմակերպվում Հայաստանում և երկրորդ անգամ է, որ ծրագրում թուրքական ֆիլմ է ընդգրկվում:

Անցյալ տարի թուրք ռեժիսոր Օզքան Ալփերի «Մոմի» ֆիլմը ներկայացվեց լեփ-լեցուն դահլիճին առանց որևէ միջադեպի և արժանացավ կազմկոմիտեի «Լավագույն ազգային ֆիլմ» մրցանակին:

Guests of the festival gathered in the hall of Cinema House.

Մինչև չորեքշաբթի օրվա միջադեպը «Մասնավոր հայացք» փառատոնի կազմակերպիչները բանակցություններ էին վարում Անկարայի «Թուրսակ» կազմակերպության հետ այս տարի ավելի ուշ Անկարայում հայկական ֆիլմերի, իսկ Երևանում՝ թուրքական ֆիլմերի օրեր կազմկերպելու մասին:

«Թուրքական կողմը պատրաստ է այս ակցիային և շատ լուրջ է տրամադրված, - ասաց Գալստյանը: - Բայց այս միջադեպը ցույց տվեց, որ հայ հանդիսատեսը դեռ պատրաստ չէ մշակութային եզրեր գտնելու Թուրքիայի հետ, և կարծում եմ, որ այս ծրագիրն առայժմ չի կայանա: Թուրքիայում հայկական ֆիլմերի օրեր կկազմակերպվեն, իսկ այստեղ՝ ոչ»:

Քուրդ ուսանող Ասրամ Մուսությանը, որը մեծ հետաքրքրությամբ եկել էր ֆիլմը դիտելու, դժվարանում էր գնահատական տալ կատարվածին:

«Թուրքերը նաև մեր թշնամին են, բայց մշակույթը մի այլ ասպարեզ է, որի միջոցով կարելի է հարթել սուր եզրերը, և այս ֆիլմի ցուցադրումը դրա վառ օրինակն է», - ասաց նա:

Թուրքական ֆիլմի ցուցադրումը փառատոնի միակ անակնկալը չէր: Վրաստանը ներկայացրել էր նաև առաջին ժամանակակից չեչենական ֆիլմը:

«Մասնավոր հայացքը» կովկասյան տարածաշրջանում Խորհրդային Միության փլուզումից հետո հիմնադրված և գործող միակ միջազգային կինոփառատոնն է: Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանում, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրներում անկախ կինոարտադրության ավանդույթների ձևավորմանը, երկրների միջև կապերի հաստատմանը և փորձի փոխանակմանը:

Սակայն կովկասյան եռյակից դուրս է մնացել Ադրբեջանը: Նախորդ երկու տարիների հրավերները մերժելուց հետո այս տարվա փառատոնի կազմակերպիչները չէին հրավիրել Ադրբեջանին:

Բուլղարիան արժանացավ փառատոնի «Լավագույն ծրագիր» մրցանակին: Մյուս հաղթողներն էին վրացի ռեժիսոր Զազա Ուռուշաձեն, որը շահեց «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, Վիլնիս Կալնիելիսին Լատվիայից շնորհվեց «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակը, և, չնայած միջադեպին, «Լուսանկարը» ֆիլմը շահեց «Կամուրջ» մրցանակը:

«Արվեստի լեզուն միջնորդ և պարզապես կամուրջ է, որի շնորհիվ կարելի է մշակութային և նույնիսկ քաղաքական եզրեր գտնել Թուրքիայի հետ», - ասում է Հայաստանի կինոգետների և կինոքննադատների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը:


  "Turkish Flag"
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

Film Flap: Protestors stop showing of Turkish movie in Yerevan

Full story

 
 
 
 

Honoring the Honorable: Norweigan paid tribute at Genocide memorial

Full story

 
 
 
 

Reinstated: Police department loses case against member of Jehovah's Witness

Full story

 




  Photo of the week
 
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Pain in Paint

Yesterday (April 24) members of Mihr youth organization gathered in a park near the State Conservatory where they used black (tragedy) and red (blood) paint to depict Mt. Ararat from its western side. On a white canvas they painted names of villages where Genocide took place.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.