ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 4, 2003 




Լուսանկարների սրահ. միջազգային ճանաչում հայկական աչքերով


Երբ այս տարվա սկզբին Մամուլի համաշխարհային ասոցիացիան հրապարակեց իր հեղինակավոր «Տարվա լուսանկար» մրցույթի արդյունքները, հաղթողը հայկական անուն ուներ՝ Էրիկ Գրիգորյան:

32-ամյա Էրիկ Գրիգորյանն Ամերիկա տեղափոխված իրանահայ է: Սակայն դա ոչինչ չի ասում նրա մասին.

«Ինձ համար շատ սովորական բան էր Հայաստանը ներկայացնող լուսանկարի տակ իմ ստորագրությունը դնել, - ասաց Գրիգորյանը, - Չնայած Հայաստանից չեմ, բայց հայ եմ: Ես ինձ հայ եմ զգում: Երբ ինձ հարցնում են ազգությունս, ես միշտ պատասխանում եմ՝ «հայ», երբեք չեմ ասում «ամերիկացի», որովհետև դա է իմ մշակույթը, իմ աշխարհայացքը: Եվ ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ ես հայ եմ»:

Կալիֆոռնիայի համալսարաններում ֆոտոժուռնալիզմ սովորելուց հետո, Գրիգորյանն աշխատում էր Լոս Անջելեսի «Դեյլի նյուս» թերթում՝ որպես արտահաստիքային թղթակից, իսկ հետո սկսում է լուսանկարներ անել ամսագրերի համար:

Անցյալ տարվա վերջին, մրցանակը շահած լուսանկարն անելուց ոչ շատ առաջ, րիգորյանը սկսում է համագործակցել «Փոլարիս իմիջիզ» ընկերության հետ:

Հունիսի 23-ին Գրիգորյանը Թեհրանում էր, երբ Իրանի հյուսիսում երկրաշարժ տեղի ունեցավ:

«Մենք զգացինք երկրաշարժը, և հետագայում իմացանք, որ այն տեղի է ունեցել Թեհրանից շատ հեռու, և որ շատ մարդիկ են զոհվել: Որոշեցի գնալ այնտեղ ընկերոջս հետ: Տեղ հասնելուն պես՝ գնացինք գերեզմանատուն: Երեկո էր: Առաջին բանը, որ տեսա, հուղարկավորների մոտ կանգնած մի տղա էր...»

Գրիգորյանը կստանա իր մրցանակն ապրիլի 27-ին Ամստերդամում:

 
Click to enlarge Click to enlarge Click to enlarge Click to enlarge
Click to enlarge Click to enlarge Click to enlarge Click to enlarge
Click to enlarge Click to enlarge Click to enlarge Click to enlarge
Click to enlarge      


Winning Images
  Winning Images
Marching Orders: Click to enter

 

  Inside
 

Conscripted Death: Judge returns verdict in murder of soldier

Full story

 
 
 
 

Information Gap: Readers and viewers in Armenia rely on foreign perspective of nearby war

Full story

 
 
 
 

Paper Work: Grad students get help from research services

Full story

 





  Photo of the week
  Media Mass
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Media Mass

On Monday journalists met outside the National Assembly to protest a proposed new media law. Among the contentious points of the draft is a stipulation that media outlets must reveal the sources of their financing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.