ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 20, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Հաճելի հնչյուններ Հունաստանից. երիտասարդ հայ երաժիշտը գնահատման է արժանանում դաշնամուրային մրցույթում


Lilit and her teacher practiced several hours a day in preparation.Տասներկուամյա երևանցի Լիլիթ Բաբայանը երկրորդ տեղն է գրավել այս ամսվա սկզբում Հունաստանում անցկացված ութերորդ միջազգային դաշնամուրային մրցույթում:

Մրցույթին մասնացում էին տարբեր տարիքի ավելի քան 50 երաժիշտներ 15 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Սլովակիայից:

«Մրցույթի մեկնելիս պատկերացում անգամ չունես, թե ինչ ուժերի ես հանդիպելու, - ասում է Լիլիթի ուսուցիչ Հասմիկ Հակոբյանը, - Ուստի կենտրոնացնում ես ուժերդ և մտածում ես միայն պատվով տուն վերադառնալու մասին: Այս դեպքում մենք վերադարձանք հաղթանակով, ինչը չափազանց հաճելի է, քանի որ ներկայացնում էինք Հայաստանը»:

Հակոբյանն ասում է, որ շնորհալի փոքրիկ դաշնակահարի շնորհիվ բոլոր ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ հայկական դաշնամուրային դպրոցի մակարդակին և տեխնիկային:

«Իր առաջին կատարումներով Լիլիթը գրավեց մասնագետների ուշադրությունը, - ասում է Հակոբյանը, - Տարբեր ազգերի տասն անդամներից կազմված ժյուրիի շատ ներկայացուցիչներ առանձնահատուկ նշեցին, որ հայ դաշնակահարուհու կատարումներն անզուգական էին»:

Լիլիթը Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտուհի է և մրցույթին պատրաստվելիս պարապել է օրական առնվազն երկու ժամ:

«Այս մրցույթն իմ կյանքում առաջինն էր, ու ես երջանիկ եմ, որ հաջողության հասա, - ասում է նա, - Սկզբում, երբ հայտարարում էին հաղթողներին, և իմ անունը նույնպես տվեցին, մայրս սկսեց լաց լինել, ինձ էլ թվաց, ես ինչ-որ բան այն չեմ արել, և նա ինձնից դժգոհ է: Հետո հասկացա, որ դրանք երջանկության արցունքներ էին: Ես հաջողությունից չգիտեի, ինչ անել»:

Վերջին շաբաթներին ուսուցիչն ու աշակերտը՝ անտեսելով դասասենյակի ուշ-աշնանային ցուրտը, պատրաստել են Մենդելսոնի, Բախի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

The hard work paid off in international recognition.Հակոբյանն ասում է, որ չգիտեր, թե ինչպես են հասնելու Հունաստան, քանի որ բոլոր հրավիրված մասնակիցներն իրենք պետք է հոգային իրենց ծախսերը: Սակայն ճանապարհածախսը հոգացին Լիլիթի Մոսկվայում բնակվող հարազատները:

Ուսուցիչն ասում է, որ Լիլիթն անբարենպաստ պայմաններում գոյատևող տաղանդի օրինակ է: Երաժշտական դպրոցի դասարանները չեն ջեռուցվում, իսկ ուսուցիչը յուրաքանչյուր աշակերտի համար ստանում է ամսական ընդամենը 1200 դրամ (մոտ 2 դոլար):

«Եթե մի փոքր ավելի ուշադրություն լիներ, մենք շատ հաջողությունների կհասնեինք, - ասում է Հակոբյանը, - Տաղանդավոր շատ երեխաներ կան, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու միջազգային մրցույթների, բայց ես համոզված եմ, որ նրանք կվերադառնային մեծ նվաճումներով: Սակայն այստեղ, կարծես, ամեն ինչ անտարբերության է մատնված»:

Ինչպիսի անտարբերություն էլ Լիլիթը զգացած լիներ, դա նվազեց այն ընդունելությունից, որին նա արժանացավ, երբ դպրոց վերադարձավ իր վկայականով և հատուկ մեդալով:

«Ինձ լավ ընդունեցին իմ դպրոցներում. երաժշտական դպրոցում բոլորը սրտանց շնորհավորեցին, իսկ հանրակրթական դպրոցում տոնակատարություն էին կազմակերպել», - ասում է նա:

Դպրոցը զարդարել էին փուչիկներով և շնորհավորական պաստառով: Դպրոցի տնօրենը երիտասարդ դաշնակահարուհուն գովասանագիր է հանձնել, իսկ երկու հայուհիներ ԱՄՆ-ից ուղարկել էին շնորհավորական բացիկներ և 10 ու 20 դոլար՝ որպես նվեր:


 

Conscience on Trial: Jehovah's Witnesses continue to face imprisonment for religious beliefs

Full story

 
 
 
 

Flight of Fright: Armenian woman says Azeris detained, threatened her at airport

Full story

 
 
 
 

Spawning Extinction?: Once abundant fish source now decreased in Lake Sevan

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.