Վերհիշեք Լեռնային Ղարաբաղը 10 տարի առաջ, երբ զինադադարը նոր էր հաստատվել: Կարդացեք այս շաբաթվա հոդվածները և պատկերացրեք, թե ինչպիսին կարող է այն լինել 2014 թվականին, եթե կողմերը հասնեն հակամարտության խաղաղ կարգավորման:
Եթե այս փոքրիկ երկրին իր ապրած բոլոր տառապանքներից ապաքինվելու համար տասնամյակներ են պետք, ապա վերջին 10 տարին, և հատկապես վերջին 5 տարին, ցույց տվեց, թե ինչի կարելի է հասնել, երբ եռանդն ու նվիրվածությունը զուգորդվում են օժանդակությամբ և քաջալերանքով:
«ԱրմենիաՆաուն» այն կարծիքին է, որ վստահելի տեղեկատվությունը Ղարաբաղի ապագա զարգացման բանալին է: Այս շաբաթվա հոդվածները պատմում են նորանկախ հանրապետության հոգսերի, կարիքների, աճի և ընդհանուր պայմանների մասին: Մենք ցանկանում ենք ձեր միջոցով միջազգային հանրությանը հասցնել այդ հոդվածները:
ԼՂՀ-ի նման «ԱրմենիաՆաուն» նույնպես զարգանում է: Հաջորդ շաբաթ այն ձեզ կներկայանա նոր ձևավորմամբ, ինչը վկայում է տեղեկությունները մատուցելու ձևը բարելավելու մեր ձգտումը: Շուտով (հուլիսին) նշելու ենք մեր երկրորդ տարեդարձը: Մենք վերապատրաստել ենք լրագրողների և փորձել ենք զարգացնել այնպիսի լրագրություն, որը Հայաստանում նախկինում գոյություն ուներ միայն տեսականորեն:
Անցած 22 ամիսների ընթացքում մենք վերապատրաստել ենք 25 լրագրողների: Բացի տեղացի լրագրողներից, որոնց հոդվածները դուք ամեն շաբաթ կարդում եք, «ԱրմենիաՆաուն» նաև օժանդակել է Մոլդովայից, Վրաստանից, Ղրղզստանից և Հարավային Օսեթիայից ժամանած լրագրողների վերապատրաստմանը:
Մենք ստեղծվել և գործում ենք շնորհիվ հովանավորների, որոնք հավատում են մեր նպատակներին: Նրանց շռայլության շնորհիվ թողարկվել է ինտերնետ շաբաթաթերթի 91 համար, որոնք անվճար տրամադրվել են ընթերցողներին և լրատվամիջոցներին, և այժմ ամեն շաբաթ հասնում են մեր կայքի ավելի քան 10000 այցելուների (չհաշված արտատպությունները տեղի և Սփյուռքի պարբերականներում):
Մենք ցանկանում ենք մնալ անվճար ընթերցողների համար և քաջալերել ավելի մեծ թվով նոր այցելուների միանալու մեզ, որպեսզի մարդիկ կարողանան ստանալ հիմնավոր, ճշգրիտ, հետաքրքիր տեղեկություններ Հայաստանի կյանքի մասին, աշխարհի որ մասում էլ ապրելիս լինեն: Սակայն մենք նաև պետք է սկսենք վճարել մեր գոյության համար՝ ճիշտ ինչպես աշխարհի որևէ այլ լրատվամիջոց:
Այնպես որ, հաջորդ շաբաթից մենք կսկսենք նվիրատվություններ ընդունել այն ընթերցողներից, ովքեր կուզենան օժանդակել «ԱրմենիաՆաուի» գործունեությանը: Սա բաժանորդագրություն չէ, ցանկության դեպքում դուք առաջվա պես կկարողանաք անվճար կարդալ կայքի բոլոր նյութերը: Բայց մենք հուսով ենք, որ դուք այնքան եք գնահատում «ԱրմենիաՆաուի» լրատվությունը, որ կցանկանաք օգնել ապահովելու նրա՝ որպես անկախ լրատվամիջոցի, շարունակական գոյությունը:
Մեր հավատը ձեր՝ մեր ընթերցողների հանդեպ այնքան մեծ է, որ մենք նպատակ ենք դրել համոզելու ձեզնից 3000-ին նվիրելու 50-ական դոլար: Այսինքն՝ ամեն երեք ընթերցողից մեկը պետք է ցանկություն հայտնի օժանդակելու մեր գործունեությանը հաջորդ տարվա ընթացքում՝ 50 դոլար նվիրատվություն անելով «ԱրմենիաՆաուին»՝ շաբաթը մեկ դոլարից էլ պակաս:
Եթե ցանկանաք ավելին նվիրել, մենք ուրախությամբ կընդունեք ձեր նվերը: Մեր նպատակն է «ԱրմենիաՆաուի» ապագան դնել ընթերցողների ձեռքերում, որը նրա ճիշտ տեղն է, և տեսնել, թե ինչպես է այն առաջ շարժվում, որովհետև դուք համարում եք, որ այն ինչ-որ արժեքավոր բան է ավելացնում ձեր շաբաթին:
Որպես լրացուցիչ խթան, մենք մտադիր ենք հավաքված առաջին 5000 դոլարը հատկացնել Ղարաբաղում «ԱրմենիաՆաուի» մշտական գրասենյակ հիմնելուն: Մենք հուսով ենք, որ կնշենք մեր երկրորդ տարեդարձը՝ հայտարարելով, որ ի վիճակի ենք հիմնելու արևմտյան լրատվության սկզբունքներով գործող առաջին խմբագրատունը Ստեփանակերտում:
Եթե այս շաբաթվա թողարկումը հետաքրքիր համարեք, օգնեք մեզ նման հոդվածները պարբերական դարձնելու, ավելի լավ ծառայելու մեր ընթերցողներին և միջազգային հանրությանն առաջարկելու բովանդակալից լրատվություն Ղարաբաղից:
Ձեր նվիրատվություններն «ԱրմենիաՆաուն» կօգտագործի Ստեփանակերտում գրասենյակ բացելու, տեղի լրագրողներին անկախ լրագրության մեթոդներով վերապատրաստելու և Ղարաբաղի հատուկ թղթակցի հաստիք ստեղծելու նպատակով:
|
12 ակնարկ, յոթ բանաստեղծություն, 56 գունավոր լուսանկար |
Ի նշան մեր երախտագիտության, առնվազն 100 դոլարի նվիրատվություն անող առաջին ընթերցողներն անվճար կստանան Ջոն Հյուզի «Հայաստան. երկրի պատմությունը ակնարկների ու պատկերների մեջ» գրքի օրինակը:
Խնդրում ենք նվիրատվությանը կցել ձեր հասցեն, որով գիրքը կուղարկվի՝ նույնպես անվճար (Գլենդեյլի «Հարվեսթ» պատկերասրահի շնորհը):
Եվ վերջինը. քանի որ նշվում է զինադադարի 10-րդ տարեդարձը, մենք հույս ենք փայփայում, որ շուտով կհաղորդենք կարգավորման մասին, որին կհաջորդեն հակամարտության մասնակից բոլոր երկրների խաղաղ զարգացման երկար տասնամյակներ:
Կարող եք ձեր նվիրատվություններն ուղարկել հետևյալ կերպ.
Անձամբ՝ «ԱրմենիաՆաու»
Երևան, Փարպեցի 26/9
Հեռ.՝ 53-24-22:
Փոխանցումով՝ «ԷյչԷյԲիՍի», Երևան
Հաշվի համար՝ 001-180108-160
Swift No. MRMDUS33
Չեկով կամ դրամական փոխանցումով՝
ArmeniaNow
PO Box 4585
Laguna Beach, CA 92652
ArmeniaNow
34 Beaconsfield Road
Surbiton Surrey, KT5 9AP Gt Britain
Շնորհակալություն
Խմբագիրներ
|