Անցած շաբաթ նշվեց Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատման 10-ամյակը, որը վերջ տվեց քառամյա հակամարտությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի ընթացքում զոհվեցին մոտ 30000 և տեղահանվեցին հարյուր հազարավոր մարդիկ:
Անցյալ շաբաթ մենք հայացք նետեցինք պատերազմի տարիների վրա չորս հայ լուսանկարիչների գործերի միջով:
Այս շաբաթ «ԱրմենիաՆաուն» հայացք է նետում այսօրվա Ղարաբաղին՝ դեռ չճանաչված, սակայն դեպի ինքնավարություն շարժվող, մշտապես հիշելով վերջնական խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:
Այս թողարկման հոդվածների մեծ մասը կարելի է գտնել ամբողջ աշխարհում տարածվող ՀԲԸՄ ամսագրի վերջին համարում (AGBU magazine): Համագործակցելով Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ՝ «ԱրմենաիՆաուն» հոդվածներ է պատրաստում միության եռամսյակը մեկ անգամ հրատարակվող ամսագրի համար: «ԱրմենիաՆաուն» այն տասնյակ ծրագրերից մեկն է, որոնց աջակցում է ՀԲԸՄ-ը: ՀԲԸՄ-ին աջակցելու, ամսագիրը ստանալու և միության մասին այլ տեղեկությունների համար այցելեք www.agbu.org կայքը:
«ԱրմենիաՆաուն» իր երախտագիտությունն է հայտնում ՀԲԸՄ-ին աջակցության համար:
|