Մայիս ամիսը կարևորագույն պահեր է պարգևել Ղարաբաղյան պատերազմում, որի ընթացքում, 1991-1994 թվականներին, Հայաստանը և Ադրբեջանը պատերազմում էին հիմնականում հայերով բնակեցված, սակայն Ադրբեջանին պատկանող (խորհրդային իշխանության օրոք) փոքրիկ անկլավի համար: 1992 թվականի մայիսին էր, որ հայկական ուժերն «ազատագրեցին» Շուշին՝ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա իշխող ռազմավարական դիրք գրավող քաղաքը: Իսկ 1994 թվականի մայիսին հայտարարվեց զինադադար: Ի նշանավորումն այդ զինադադարի «ԱրմենիաՆաուն» մի հետադարձ հայացք է նետում պատերազմին մարտական գործողությունները լուսաբանած լուսանկարիչների օբյեկտիվների ու հիշողությունների միջով: Այս շաբաթ մենք հիշում ենք, թե ինչպես էր տեղի ունենում այդ ամենը: Հաջորդ շաբաթ մեկ այլ հատուկ թողարկման մեջ կանդրադառնանք այսօրվա Ղարաբաղին՝ նրա նվաճումներին, որպես անկախ հանրապետություն ճանաչվելու նրա գործադրած ջանքերին, պատերազմի ժառանգությամբ ապրելու նրա ներկային
|