Որպես լուսարձակ
այն փայլում է, որ լուսավորի
չափազանց վաղ զոհվածների
գերեզմանները,
նրանց դեմքերը սառած
լուսանկարներում,
որ սև շրջանակի համար չէին արվել:
Շողերը գտնում են մի երեխայի դեմք,
(Երեխա՝ հավերժ),
որը նայում է
ժամանակի մեջ իրեն հատկացված տեղից,
կարծես այս լուսատուն
կարող է ցույց տալ
ուրիշ տեղ տանող ճանապարհ:
Ավելի ապահով: |
Նա հանգչում է բլրի լանջին:
Նրա տունը հովտում է,
որտեղ նրա մերձավորները
տեսնում են այս պայծառության մեջ
նրա թողած տեղը:
Հակառակ իրենց կամքի:
Մեծ ծեր լուսին,
մեծ ինչպես ռումբ,
լույս է տալիս բոլորիս:
Փոքրիկ տղա,
Չափազանց փոքր աստ հանգչելու համար,
Մեզ փոխանցի՛ր
քո անմեղության
օրհնյալ շնորհը: |