ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
May 7, 2004




Սպորտ. թենիս, շախմատ


Թենիս (ՊԹԱ-ի մրցաշար)

Նալբանդյանը բարելավում է իր խաղը

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ Հռոմում անցկացվող Վարպետների շարքի «Տելեկոմ Իտալիա» մրցաշարում:

Կավե ծածկույթի վրա ընթացող մրցաշարի առաջին երեք փուլում 5-րդ համարի տակ ցանված Նալբանդյանը հաղթանակի հասավ շվեդ Ռոբին Սոդերլինգի (6-4, 6-4), բրազիլացի Ֆլավիո Սարետայի (6-2, 6-4) և իտալացի Ֆիլիպո Վոլանդրիի նկատմամբ (7-6 (4), 3-6, 6-4): Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը կլինի ամերիկացի Վինսենթ Սփեյդին:

Նալբանդյանն Իտալիա է ժամանել իսպանական Բարսելոնա քաղաքից, որտեղ Միջազգային շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում 6-7 (1), 4-6 հաշվով զիջել էր բելգիացի Կրիստոֆ Ֆլիգենին: Իսպանիայում Նալբանդյանը վաստակեց 15 հաշվարկային միավոր և 22325 դոլար: ՊԹԱ-ի աղյուսակում նա 39-րդ հորիզոնականից բարձրացավ 29-րդը:

Հայաստանը ներկայացնող Սարգիս Սարգսյանի համար շաբաթն այդքան հաջող չէր: Հռոմի մրցաշարում երևանցի թենիսիստը պարտություն կրեց առաջին փուլում: ՊԹԱ-ի աղյուսակում նա այժմ 71-րդն է:

Շախմատ (ՖԻԴԵ-ի գործակիցների աղյուսակ)

ՖԻԴԵ-ի 100 լավագույն շախմատիստների վերջին ցուցակում կրկին ընդգրկված են Հայաստանը ներկայացնող 4 գրոսմայստերներ:

Վլադիմիր Հակոբյանը, որը 2689 միավորով զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը, շարունակում է մնալ Հայաստանի լավագույն շախմատիստը, թեև երկու հորիզոնականով զիջել է դիրքերը:

Հակոբյանին 2639 միավորով հաջորդում է Ռաֆայել Վահանյանը, որը անցած չորս ամսում 74-րդ տեղից բարձրացել է 54-րդ տեղ՝ շրջանցելով Սմբատ Լպուտյանին, որը նահանջել է երկու հորիզոնականով և այժմ 2634 միավորով գրավում է 60-րդ տեղը:

Վերջապես, հայաստանցի շախմատիստների ցուցակը եզրափակում է Գաբրիել Սարգսյանը, որը 2614 միավորով 89-րդ տեղում է: Հունվարին հրապարակված նախորդ աղյուսակի համեմատությամբ նա նահանջել է 11 հորիզոնականով:

Աշխարհի թիվ մեկ շախմատիստ Գարրի Կասպարովն ունի 2817 միավոր:

Հայաստանի կանանց շախմատը միայն մեկ ներկայացուցիչ ունի ՖԻԴԵ-ի 50 լավագույն շախմատիստուհիների ցուցակում: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 2418 միավորով զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը: Նա իր հունվարյան դիրքերը զիջել է 5 կետով:


According to Agnes
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Jewelry-2004

International annual exhibition Jewelry-2004 was opened May 6 presenting works of some 50 jewelry-making and diamond-cutting companies. Among guests was President Robert Kocharyan who expressed his high appreciation of the works of Armenian jewelers.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.