ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 25, 2004




Դրամներ և դրամաներ. հայաստանցիները մասնակցում են Եվրոֆուտբոլին իրենց խաղադրույքներով

Ֆուտբոլային տենդը Հայաստանում վերաճել է խաղամոլային տենդի. Եվրո 2004-ի խաղերի արդյունքների վրա այնքան մարդ է խաղադրույք անում, որ սկսում ես կասկածել՝ մի՞թե սա տնտեսական դժվարություններ ունեցող երկիր է:

«Երևանի փողոցներում խոսում են միայն տոտալիզատոր-
ներում շահած կամ
տանուլ տված
գումարների մասին,- ասում է 46-
ամյա ինժեներ
Ալբերտ Առաքելյանը: - Ասում
են, որ շահում են
20000-50000 դոլար:
Չգիտեմ՝ հավատա՞լ,
թե՞ չէ, որովհետև ինքս հազիվ 40
դոլար եմ շահել, այն
էլ՝ դրանից մի քիչ պակաս գումար դնելուց հետո միայն»:

Ամբողջ մայրաքաղաքում բազմաթիվ սրճարաններ ու խանութներ վերածվել են բուքմեյքերական գրասենյակների հունիսի 12-ից, երբ մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: Խաղամոլներին հրավիրում են դրույքներ անել «Տոտո», «Եվրոֆուտբոլ», «Վիվարո» կամ «Պարի մատչ» բուքմեյքերական գրասենյակներում:

«Քիչ ժամանակ պահանջվեց (գրեթե երեք տարի), որ այս նոր երևույթը հաջողությամբ ընդունվեր հայաստանցիների կենցաղում, հատկապես՝ վերջին շրջանում,- ասում է «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակներից մեկի տնօրենը: - Եվ հետո, եթե բացվում ու գործում են, նշանակում է՝ ճիշտ ժամանակին են և անհրաժեշտ»:

Ֆուտբոլային ցանկացած խաղի ընթացքում բուքմեյքերական գրասենյակները վերածվում են փոքրիկ մարզադաշտերի, կրքոտ երկրպագուներով ու խաղամոլներով: Խաղն սկսվելուց 10-15 րոպե առաջ (որն այստեղ նշանակում է կեսգիշերի մոտ) խաղադրույքներ ընդունողի մոտ իսկական հերթ է գոյանում: Դրանից հետո սրահում սկսում է դանդաղ տարածվել ծխախոտի թանձր ծուխը, որին խառնվում են գարեջրի բուրմունքն ու օտար ֆուտբոլիստների ոտքերին ապավինած ցնծացող կամ հուսահատ խաղամոլների աղմուկ-աղաղակը:

31-ամյա Վարդան Սարգսյանն ասում է, որ ինքը գերադասում է հետևել խաղին բուքմեյքերական գրասենյակում իր ընկերների հետ, քանի որ տանը պայքար է գնում հեռուստացույցի համար կնոջ ու երեխաների հետ:

«Ես իհարկե խաղադրույքներ անում եմ, բայց փողի համար չեմ խաղում: Սիրում եմ դիտել խաղը, իսկ երբ գումար ես դնում, ավելի մեծ ազարտով ես դիտում»,- ասում է Վարդանը:

Ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունում (որն անցկացվում է չորս տարին մեկ) շատերը հայտնագործել են նաև «օն-լայն» դրույքները:

Ֆուտբոլի խաղադրույքներ կարելի է անել շատ տարբեր տեղերում

Էջմիածնում գործող ինտերնետային սրահի տնօրեն Արթուր Մկրտչյանն ասում է, որ մոտ 40 հաճախորդ ունի, որոնք ամեն օր գալիս և ստուգում են իրենց շահած կամ տանուլ տված գումարները կիբեռտարածքում:

«Շատերն օրը մի քանի անգամ սրահ են մտնում: Հաճախ էլ, երբ տեսնում են պարտվել են, սկսում են հայհոյել՝ մոռանալով, թե որտեղ են գտնվում»,- ասում է Արթուրը:

Ֆուտբոլային խաղամոլությամբ այստեղ հիմնականում տարված են տղամարդիկ, սակայն կան սակավաթիվ համարձակ հայ կանայք, ովքեր դեն են նետել սեռական սահմանափակումները և փորձում են իրենց բախտը:

25-ամյա Լիաննա Մանուկյանն ասում է, որ ֆուտբոլային տենդով վարակվել է ամուսնուց՝ Աշոտից: Նրանք միասին են խաղադրույքներ անում ու բավական հաջողակ են:

«Սա հեշտ փողի տարբերակ է, առանց ծախսելու շահում ես: Իհարկե, հարկավոր է անընդհատ խաղալ»:

Կան խաղադրույքների տարբեր տեսակներ. ո՞ր թիմը կհաղթի, ո՞ր թիմը գոլ կխփի, ո՞ր րոպեին, ո՞վ գոլ կխփի, 11 մետրանոց կնշանակվի՞, թե՞ ոչ, դեղին քարտ ցույց կտրվի՞, թե՞ ոչ… Ամեն խաղադրույք ունի իր գործակիցը:

40-ամյա Անահիտ Մարգարյանը դժգոհում է, որ ֆուտբոլային խաղամոլությունից անմասն չեն մնում նաև դեռահասները, որոնցից մեկն էլ իր 13-ամյա որդին է:

Չնայած նման բոլոր գրասենյակներում հայտարարություն է փակցված՝ «Մինչև 18 տարեկաններից խաղադրույքներ չեն ընդունվում», սակայն իրականությունն այլ է:

Անահիտի որդին՝ Վահեն, ասում է, որ հենց իրեն հարյուր դրամ են տալիս, ընկերների հետ վազում է խաղադրույք անելու:

«Երբեմն շահում ենք ու բոլորս միասին գնում պաղպաղակ ուտելու»,- ասում է նա:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
Street Sailing

The Ayas sailing club started its long voyage this week. Over the next two years it will sail “Cilicia” to ancient Armenia trade ports, after being launched from Poti, Georgia. First, though, the ship had to be towed out of Yerevan.

 

 


 
A Byte with...

Aramo


Full story


 

 




Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.