ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 11, 2004




Սպորտ. շախմատ (Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար)


Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, շարունակում է կազմակերպել ականավոր հայ շախմատիստ և աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարեր: ՖԻԴԵ-ն 2004 թվականը հայտարարել է Տիգրան Պետրոսյանի տարի:

2004-ը նրա տարին է

Պետրոսյանի 75-ամյակին նվիրված մրցաշարին մասնակցելու համար, որը կանցկացվի «Արարատ-Հայաթ» հյուրանոցում մինչև հունիսի 15-ը, Մոսկվա է ժամանել 12 գրոսմայստեր:

Գրոսմայստերները բաժանված են երկու թիմերի:

«Տիգրան Պետրոսյան» թիմի կազմում են այնպիսի հանրահայտ գրոսմայստերներ, ինչպիսիք են աշխարհի ներկայիս լավագույն շախմատիստ Գարրի Կասպարովը (անհատական գործակիցը՝ 2817), ՖԻԴԵ-ի աղյուսակում 4-րդ տեղում գտնվող Պետեր Լեկոն Հունգարիայից (գործակիցը՝ 2741), իսրայելցի Բորիս Գելֆանդը (13-րդ տեղ, գործակիցը՝ 2714): Թիմում են նաև Հայաստանի երեք լավագույն շախմատիստները՝ Վլադիմիր Հակոբյանը (21-րդ տեղ, գործակիցը՝ 2689), Ռաֆայել Վահանյանը (54-րդ տեղ, գործակիցը՝ 2639) և Սմբատ Լպուտյանը (60-րդ տեղ, գործակիցը՝ 2634):

Աշխարհի հավաքականը նույնպես համալրված է ուժեղ շախմատիստներով. աշխարհի երկրորդ ուժեղագույն շախմատիստ հնդիկ Վիշվանաթան Անանդը (գործակից՝ 2774), Պյոտր Սվիդլերը Ռուսաստանից (6-րդ տեղ, գործակիցը՝ 2733), Մայքլ Ադամսն Անգլիայից (8-րդ տեղ, գործակիցը՝ 2731), Էտյեն Բակրոն Ֆրանսիայից (27-րդ տեղ, գործակիցը՝ 2675), Ֆրանսիսկո Վալյեխոն Իսպանիայից (35-րդ տեղ, գործակիցը՝ 2666) և, վերջապես, Լուկ վան Վելլին Հոլանդիայից (46-րդ տեղ, գործակիցը՝ 2651):

Առաջին տուրից հետո աշխարհի հավաքականը (ԱՀ) հաղթում է «Տիգրան Պետրոսյան» (ՏՊ) թիմին՝ 3-2:

Ահա առաջին տուրի արդյունքները.

Գարրի Կասպարով (ՏՊ) – Լուկ վան Վելլի (ԱՀ) 1:0
Պետեր Լեկո (ՏՊ) – Մայքլ Ադամս (ԱՀ) զ:զ
Պյոտր Սվիդլեր (ԱՀ) - Բորիս Գելֆանդ (ՏՊ) 1:0
Վլադիմիր Հակոբյան (ՏՊ) – Ֆրանսիսկո Վալյեխո (ԱՀ) զ:զ
Էտյեն Բակրո (ԱՀ) – Ռաֆայել Վահանյան (ՏՊ) զ:զ
Վիշվանաթան Անանդ (ԱՀ) – Սմբատ Լպուտյան (ՏՊ) 1:0

Այս տարի Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված մեկ այլ մրցաշար է անցկացվել Ստեփանակերտում, որտեղ մրցանակների համար պայքարի էր ելել 10 շախմատիստ Հայաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Լատվիայից և Իրանից:

Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպված մարզական առաջին միջազգային մրցաշարն էր:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
A Wing and a Prayer

Church officials were on hand Monday to bless construction of a new terminal at Zvartnots International Airport.

 

 


 
A Byte with...

Khoren Abrahamyan

Full story


 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.