ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 11, 2004




Էներգետիկ պայքար. նոր ատոմակայանը որպես էներգետիկայի զարգացման հնարավոր տարբերակ

Այս շաբաթ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ Մեծամորի ծերացող ատոմակայանի փոխարեն նոր ատոմակայանի կառուցումը Հայաստանի կառավարությունը համարում է հնարավոր այլընտրանքներից մեկը:

Մեծամորի ապագան անորոշ է

Մովսիսյանը հայտնեց լրագրողներին, որ դա «բավական մրցունակ տարբերակ է»: Նախարարն ասաց, որ այդ հավակնոտ ծրագիրը հնարավոր է իրականացնել այն 1 միլիարդ դոլարով, որ Հայաստանի կառավարությունը պահանջում է Եվրամիությունից Մեծամորի ատոմակայանը փակելու դիմաց:

Առայժմ Եվրամիությունն առաջարկում է միայն 100 մլն եվրո (123 մլն դոլար) կայանի փակումը ֆինանսավորելու համար: Միության անդամները վկայակոչում են 2004 թվականին ատոմակայանը փակելու Երևանի խոստումը: Նրանք այն կարծիքին են, որ Հայաստանի լեռնոտ տարածքը չափազանց ենթակա է երկրաշարժերի այստեղ ապահով գործող ատոմակայան տեղադրելու համար:

Երևանը պնդում է, որ առաջարկվող ֆինանսական աջակցությունը շատ հեռու է խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ատոմակայանը (որը բավարարում է հանրապետության էներգիայի պահանջի մոտ 40 տոկոսը) փոխարինելու համար բավարար լինելուց: «Նրանք ասում են, որ 100 մլն դոլար կտան: Բայց այդ գումարով անհնար է ատոմակայանը փակել և ստեղծել (էներգիայի) այլընտրանքային աղբյուրներ»,- ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Սակայն Մեծամորի հնարավոր այլընտրանքները թվարկելիս՝ Մարգարյանը չխոսեց նոր ատոմակայանի մասին: Նա խոսեց, մասնավորապես, Հայաստանի հիդրոէներգետիկական մեծ ներուժն օգտագործելու անհրաժեշտության մասին և շեշտեց հարևան Իրանի հետ համատեղ երկու երկրները բաժանող Արաքս գետի վրա խոշոր հիդրոկայան կառուցելու Հայաստանի ծրագրի կարևորությունը:

Կառավարությունը նաև նախատեսում է կառուցել տասնյակ փոքր հիդրոկայաններ ամբողջ Հայաստանում, որը հարուստ է լեռնային սրընթաց գետերով: Պաշտոնատար անձանց հավաստմամբ՝ ակնկալվում է, որ գերմանական պետական KfW բանկը հաջորդ տարի այդ նպատակով 30 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին: Մարգարյանը և Մովսիսյանը խոսեցին լրագրողների հետ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ, ուր մեկնել էին KfW-ի ֆինանսական աջակցությամբ կառուցված բարձրավոլտ ենթակայանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
A Wing and a Prayer

Church officials were on hand Monday to bless construction of a new terminal at Zvartnots International Airport.

 

 


 
A Byte with...

Khoren Abrahamyan

Full story


 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.