ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
July 2, 2004




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Տարեց կինն սկսեց լռիկ արտասվել, երբ օդանավի անիվները դիպան գետնին:

Անձայն, ներանձնական արցունքները, ուրիշների համար չնախատեսված, հոսում էին նրա աչքերից, որոնք հաճախակի դուրս էին նայում «Զվարթնոց» օդանավակայանի կեսգիշերային խավար ժամանող օդանավի պատուհանից:

Կողքին նստած դուստրը, նույնպես լարված հայացքով պատուհանից դուրս նայելով, քնքշանքով շոյեց մոր ձեռքը: Թռիչքի սկզբում, մոտ հինգ ժամ առաջ, նա խնդրեց ինձ զիջել պատուհանի մոտ իմ տեղը, և այս մի քանի վայրկյանի ընթացքում, մինչև մեր օդանավի կանգնելը, պարզ դարձավ, թե ինչու:

Չգիտեմ, թե այս երկու կանայք որքան ժամանակ չէին եղել իրենց հայրենիքում, բայց նրանք հաստատ հաշվել էին վերադարձի այս պահին մնացած ամեն մի օրը: Փլուզման ժամանակ Հայաստանում մռայլ ու մշուշոտ խառնաշփոթ էր, այժմ այն ամուր ու հաստատուն էր նրանց ոտքի տակ` ապացույց, որ իրենք վերջապես տուն են դարձել:

Նրանց համար, ովքեր պարբերաբար Հայաստան ելումուտ են անում, հեշտ է մոռանալ այն դրամաների խորությունը, որ ամեն թռիչքի ընթացքում որոշ ուղևորներ ապրում են իրենց հոգում: Նրանց համար դա շատ ավելին է, քան բիզնեսը կամ զբոսաշրջությունը: Դա նախկին կյանքին վերադառնալու քաղցրությունն է, իրականություն դարձած վերհուշը:

Մինչ այս մարդիկ ձուլվում են ժամանման սրահում խմբված հարազատների գրկում, ամեն գիշեր թռիչքների սրահում տեղի են ունենում հակառակ դրամաներ: Հայաստանից հեռացողների հոսքը, որն արդեն առաջվա հեղեղը չէ, շարունակում է կայուն մնալ և պայմանավորված է տնտեսական պատճառներով կամ ավելի լավ ապագայի հույսերով:

Այս երևույթների արդյունքը տեսանելի է առօրյա կյանքում. Երևանի կենտրոնը նվաճած սրճարաններն ու, ընդհանրապես, սպառողական մշակույթը իրենց բարգավաճմամբ մասամբ պարտական են նաև դրամական ներհոսքին Հայաստան: Արտասահմանում գտնվող հայերի` իրենց հարազատներին ուղարկած գումարները, Կենտրոնական բանկի հաշվարկներով, կազմում են ամսական մոտ 50 մլն դոլար:

Դոլարի ներհոսքը Հայաստան օգնել է դրամին 10 տոկոսով բարձրացնելու իր փոխարժեքը դոլարի նկատմամբ` հեշտացնելով այստեղ աշխատանք ունեցողների կյանքը: Անշարժ գույքի գները նույնպես կտրուկ աճում են, ինչը մեծապես պայմանավորված է հիմնականում Ռուսաստանում աշխատող հայերի ֆինանսական միջոցների ներհոսքով:

Վերջին տասնամյակում գոյատևման պայքարն իր հետքն է թողել նաև այլ առումներով: Աճել է ծայրահեղ անհատապաշտությունը` «ամեն մեկն իր համար» տարիների արգասիքը, որն անձնական բարիքը կամ հավակնությունները համարում է միակ օրինական խթանները:

Քսանից ավելի հայ երիտասարդներ` լավ կրթություն ստացած, խելոք ու գործունյա, այս շաբաթ ճաշի սեղանի շուրջ տեղի ունեցած զրույցի ընթացքում ասացին, որ ամենակարևորը սեփական բիզնեսն ու առաջխաղացումն են:

Նրանցից մեկն աշխատել էր կառավարական գերատեսչությունում, մեկ ուրիշը դիվանագիտական ասպարեզ մտնելու հավակնություններ ուներ: Նրանք ցինիկորեն էին տրամադրված հասարակական ծառայության կամ ավելի մեծ սոցիալական բարիքներ ստեղծելու նկատմամբ, քանի որ կառավարությունում իրենց բոլոր ծանոթներն ունեին սեփական գործը և նրանց միայն հետաքրքրում էր, թե պաշտոնն ինչով կարող է օգտակար լինել իրենց գործին:

Երրորդ քսանն անց աղջիկը, որն ակտիվորեն ներգրավված է տեղական իշխանությունների գործունեությանը, ասում է ինձ, որ ձգտում է մի օր դառնալ իր քաղաքի քաղաքապետը: Նա խելոք է, արևմտյան կրթություն ստացած, ազնիվ ու հնարամիտ` այն ամենը, ինչ ուզում ես ավելի շատ տեսնել Հայաստանի հասարակական կյանքում:

Մյուս երկուսի նման նա նույնպես կարծում է, որ ներկա իշխանավորներին հետաքրքրում է միայն անձնական շահը: Եվ դա ստիպում է նրան կասկածել,թե երբևէ կկարողանա մարտահրավեր նետել համակարգին, ու նաև մտածել` արժե՞ արդյոք:

Ես հուսով եմ, որ նա կվճռի, որ արժե: Հույս ունեմ, որ մյուս երկուսը ցինիկ դառնալու փոխարեն կզայրանան իրենց երկրում տիրող պայմանների վրա և կվճռեն այդպիսին չդառնալ:

Եվ այդժամ Հայաստանից արտագաղթի հոսքը տեղը կզիջի ներհոսքին, որին կխառնվեն «Զվարթնոց» օդանավակայան ժամանող գիշերային ավելի մեծաթիվ ուղևորների արցունքների բարալիկ շիթերը:

 

According to Agnes
 

  Inside
 

Resolved: Survey finds Armenians ready to defend Karabakh at all costs

Full story

 
 

Setting the Pace: Kocharyan’s speech at Council of Europe wins praise and criticism at home

Full story

 
 

A Byte with...

Christine Pepelyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Bearing Fruit

A priest blesses a bowl of Armenian apricots prior to the opening of the Golden Apricot International Film Festival in Yerevan on June 30. The fruit was handed out to guests at the opening ceremony at the city's Moscow Cinema.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.