ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
July 2, 2004




Բնության երկրպագություն. յուրահատուկ երաժշտական գիշեր Գառնիում


Հնագույն տաճարի վրա կախված լիալուսնի տակ Հայաստանի կամերային նվագախումբը հինգշաբթի երեկոյան հանդես եկավ գալա-համերգով: Դա «Հայաստան. ծառատունկ» ծրագրի 10-ամյակին նվիրված առաջին համերգն էր: Երկրորդը կկայանա այսօր երեկոյան:

Գառնի` հրաշալի երաժշտություն և հիասքանչ բնություն

Մաեստրո Արամ Ղարաբեկյանի նշանով նվագախումբը սկսեց նվագել երեկոյան ժամը 10-ին: Կատարվեց «Վարդագույն աղջիկների պարը» Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից, իսկ այդ պահին լուսինն իր շողերը սփռեց մ.թ.ա. 1-ին դարում կառուցված հեթանոսական տաճարի վրա:

Տաճարի ներսը ողողված էր դեղին լույսով, իսկ սյունաշարքն ու ճակատը` մանուշակագույն: Նման ներկայացում առաջին անգամ է բեմադրվում Գառնիում` Հայաստանում զբոսաշրջիկների ամենասիրած տեսարժան վայրերից մեկում:

Նստելատեղեր էին ապահովված մոտ 600 հանդիսականի համար, ևս 100-ը ոտքի վրա էր ըմբոշխնում համերգը: Հանդիսականների մեջ կային գառնեցիներ, երևանցիներ և սփյուռքահայեր:

«Սա իմ տեսած ամենաարտասովոր համերգն էր,- ասաց 45-ամյա գառնեցի Հեղինե Զուրաբյանը: - Շատ կուզենայի, որ երեխաներս նման համերգներ լսելու հնարավորություն ավելի հաճախ ունենային»:

Նվագախմբի հետ երգում է սոպրանո Գայանե Գրիգորյանը

Համերգին մասնակցեցին երգչուհիներ Գայանե Գրիգորյանը և Նունե Բադալյանը (երկուսն էլ սոպրանո), որոնք արժանացան հոտնկայս ծափահարություն-ների «Անուշ» օպերայի եզրափակիչ դերերգի կատարման համար:

Համերգին նախորդած իր բացման խոսքում Ղարաբեկյանը դրվատանքով խոսեց «Հայաստան. ծառատունկ» ծրագրի մասին: Այս տասնամյակի ընթացքում ծրագրի շնորհիվ Հայաստանի 500 վայրերում տնկվել է շուրջ 530 հազար ծառ:

«Պարզապես ցնցող էր երաժշտություն վայելել այս զարմանահրաշ տաճարի առջև,- ասաց Բոստոնից ժամանած Գլեն Սուրաբյանը, որն աշխատում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ծրագրերից մեկում: - Այդ զարմանահրաշ ծառերը պարզապես բռնկվեցին: Սա «Ծառատունկ» ծրագրի հրաշալի տոնակատարություն էր»:

Մաեստրո Ղարաբեկյանը

Նվագախումբը նման համերգով անցյալ տարի հանդես էր եկել Շուշիում:

Նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանի հավաստմամբ` Գառնիի համերգի կազմակերպումը չափազանց դժվար գործ էր, ավելի դժվար, քան ղարաբաղյան համերգը: Ներկայացման վրա ծախսվել է մոտ 20 հազար դոլար: Նվագախումբը հուսով է, որ նման համերգները կդառնան ամենամյա:

Ներկայացումը նկարահանվել է և կթողարկվի թվային տեսասկավառակի վրա: Այն կձայնագրվի նաև կոմպակտ սկավառակի վրա:

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը նախատեսում է ուղիղ եթեր հեռարձակել ուրբաթ օրվա համերգը:


According to Agnes
 

  Inside
 

Resolved: Survey finds Armenians ready to defend Karabakh at all costs

Full story

 
 

Setting the Pace: Kocharyan’s speech at Council of Europe wins praise and criticism at home

Full story

 
 

A Byte with...

Christine Pepelyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Bearing Fruit

A priest blesses a bowl of Armenian apricots prior to the opening of the Golden Apricot International Film Festival in Yerevan on June 30. The fruit was handed out to guests at the opening ceremony at the city's Moscow Cinema.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.