ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
January 30, 2004 




Êáëù»ñÇ å³ï»ñ³½Ù êïñ³ëµáõñ·áõÙ. г۳ëï³ÝÇ å³ïíÇñ³ÏáõÃÛáõÝÁ å³é³ÏïíáõÙ ¿ §³Ûɦ µ³éÇ å³ï׳éáí


Հունվարի 27-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նստաշրջանում թյուրիմացություններից խուսափելու նպատակով Հայաստանին վերաբերող զեկույցում փոփոխվեց հայ ներկայացուցիչներին մտահոգող մի պարբերություն:

Ինչպես «ԱրմենիաՆաուն» հայտնել էր հունվարի 16-ի իր մի հոդվածում, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը մտահոգված էր 28 հոդվածներից բաղկացած ÙÇ բանաձևի ենթահոդվածներից մեկով, որտեղ ասվում էր. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և այլ գրավյալ տարածքների ուղությամբ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել»:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ բանաձևն այդ ձևով չդրվի քվեարկության», հայտարարել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Հայ խորհրդարանականների առաջարկով բանաձևից հանվել է «այլ» բառը:

Չնայած հայկական պատվիրակությունը Ստրասբուրգից վերադառնալու է վաղը՝ հունվարի 31-ին, այդ ձևակերպումն արդեն աղմկոտ քննարկումների առիթ է դարձել Հայաստանի քաղաքական շրջաններում:

Հայաստանը հաղթանա՞կ է տարել, թե՞ պարտություն է կրել Ստրասբուրգում կայացած խոսքերի պատերազմում: Պատվիրակության ընդդիմադիր անդամները բանաձևում պահպանված «գրավյալ տարածքներ» արտահայտությունը համարում են պարտություն:

«Ցավոք, մեր երկրի արտաքին քաղաքականությունը կրեց դաժան պարտություն: «Այլ» բառի քվեարկությանը մասնակցեցին ընդամենը 40 մարդ: Փաստորեն, 45 երկրների 313 պատվիրակներից ընդամենը 17-ի քվեարկությամբ որոշվեց մեր երկրի համար հույժ կարևոր հնչողություն և հետևանքներ ունեցող հարցը», ասել է ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

«Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ հաստատված ձևակերպումը արտացոլում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության թուլությունը:

««Լեռնային Ղարաբաղ և այլ գրավյալ տարածքներ» ձևակերպումը պահպանվել է Ադրբեջանին վերաբերող բանաձևում: Ըստ էության ոչինչ չի փոխվել», ասել է Դալլաքյանը:

Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը բնական է համարում ձևակերպման մեջ տեղի ունեցած փոփոխությունը, իսկ նստաշրջանի արդյունքները՝ ոչ հաջող:

«Այն սկզբից էլ դրված էր, որ հանվեր: Եթե այդ բառը մնար, կստացվեր, որ Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններն արդեն ավարտվել են և ԼՂ-ն համարվում է գրավյալ տարածք, որը պետք է վերադարձվի Ադրբեջանին»:

Արտաշես Գեղամյանը «խայտառակություն» բառով է բնորոշել զեկույցում տեղ գտած մեկ այլ ձևակերպում.

«ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնում, որ առաջընթաց չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում»:

Նստաշրջանում այս դրույթին դեմ է արտահայտվել Դաշնակցության բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա մոտեցմամբ բանաձևը ներկայացնում է Ղարաբաղի հիմնահարցը որպես հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի հետևանքով ղարաբաղյան խնդիրը մղվում է երկրորդ պլան:

«Դիտարկման ոչ մի խումբ չի եղել Ղարաբաղում: Այդ խմբով պետք է զբաղվել կա՛մ լրջորեն, կա՛մ թողնել, որ նրանով աշխատի այն կառույցը, որը փորձ ունի, օրինակ՝ ԵԱՀԿ-ն: ìերջինս հասկանում է, որ վտանգավոր է կտրուկ քայլեր անելը»:

Սակայն, քանի որ Ռուստամյանի առաջարկը նախապես չէր քննարկվել, հանձնաժողովում փաստաթուղթն ընդունվեց այդ ձևակերպմամբ:

Աղմկոտ քննարկումների նյութ են դարձել նաև ընդդիմության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանի առաջարկները, մասնավորապես վստահության հանրաքվեի շուրջ, որոնք, սակայն, բոլորն էլ մերժվել են:

«2003-ի փետրվարին, հետևելով նույն Եվրախորհրդի դիտորդական առաքելության հորդորներին, ընդդիմությունը գնաց սահմանադրական ճանապարհով՝ թե՛ «Ազգային միաբանությունը», թե՛ ՀԺԿ-ն: Արդյունքում ծնվեց ՍԴ հայտնի որոշումը, որով առաջարկվեց անցկացնել վստահության հանրաքվե: Այսինքն՝ մենք հետևել ենք Եվրախորհրդի բոլոր երաշխավորություններին, սակայն իր քվեարկությամբ ԵԽ-ն տեր չկանգնեց իր որոշումներին», հայտարարել է Գեղամյանը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի պատվիրակությունը պառակտված է աշխատում:

«Մեր ընդդիմությունն իր խնդիրներն է առաջ տանում, իշխանափոխության խնդիրը տեղափոխել է Ստրասբուրգ: Փաստորեն մեր, կեղտոտ լվացքը տարել են այնտեղ և աշխատանք են տանում, որ հենց այդ զեկույցի մեջ տեղ գտնի իշխանափոխության խնդիրը», ասել է Օսկանյանը:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

In Honor

Wednesday was Army Day, marking the 12th anniversary of Republic of Armenia's forces. President Robert Kocharyan and government dignitaries visited a Yerevan military cemetary to pay respects.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.