 |
γñÇÝ»
´³µ³ëÛ³ÝÝ
³ÛÝ µÝ³ÏÇãÝ»ñÇ
ÃíáõÙ
¿, áñáÝù
åݹáõÙ
»Ý, áñ Çñ»Ýó
ùÇã »Ý
í׳ñáõÙ
|
Հունվարի 29-ի հինգշաբթի օրը հարյուրավոր եր»-
íանցիներ էին հավաքվել բողոքելու Հյուսիսային
պողոտայի ծրագիրը տնօրինող պաշտոնյաների՝ իրենց
կարծիքով անարդար վերաբերմունքի դեմ: Քաղաքի բարեկարգման
այս ծրագիրը, որը կապելու է Հանրապետության հրապարակը
Օպերայի հրապարակի հետ առաջնակարգ գրասենյակներով,
ռեստորաններով և բնակելի շենքերով կառուցապատված
հետիոտն պողոտայով, ստիպել է շատ բնակիչների տեղափոխվել:
ՈՒ թեև սեփականության համար բնակիչներին փոխհատուցում
է առաջարկվում, նրանք գանգատվում են, որ առաջարկված
գումարները հաճախ չեն բավականացնում նույնիսկ համեմատելի
չափերի նոր բնակարան գնելու:
Պուշկին, Տերյան, Աբովյան և Լալայանց փողոցների
բնակիչներն ասում են, որ սատարում են Հյուսիսային
պողոտայի ծրագրին և գիտակցում են դրա արժեքը, սակայն.
«Ես ինչպե՞ս պիտի տուն առնեմ այդ գումարով», բղավում
է Լալայանց փողոցի բնակչուհի Ազգուհի Մուրադյանը.
նրա 29 քմ տարածքով տան համար քաղաքապետարանն առաջարկել
է 8 հազար դոլար:
«Դրանով Երևանի արվարձանում նույնիսկ 1-սենյականոց
չես գնի», պնդում է Մուրադյանը:
 |
ê³
³Ûëûñí³
ÐÛáõëÇë³ÛÇÝ
åáÕáï³ÛÇ
ÙÇ Ù³ëÝ
¿
|
Ըստ M&M անշարժ գույքի գործակալության տվյալների
գները Երևանի կենտրոնում վերջին երկու տարում աճել
են 100-150 տոկոսով. 1-սենյականոց բնակարանը կենտրոնում
արժե 25-40 հազար դոլար, Կոմիտասում՝ 14-23 հազար
դոլար, իսկ Նորքի զանգվածում և մյուս արվարձաններում՝
7-13 հազար դոլար:
Մուրադյանը և մյուս բնակիչներն ասում են, որ իրենց
վրա ճնշում են գործադրում ոչ միայն ծրագիրն իրականացնող
պաշտոնատարները, այլև դատարանները, որոնք քննում
են բնակիչների ներկայացրած հայցերը և նրանց ստորագրել
են տալիս անարդար պայմանագրերը:
Ըստ անշարժ գույքի օտարման մասին օրենքի քաղաքապետարանն
իրավունք ունի գնելու բնակչի բնակարանը, եթե դա
դիտվում է որպես հատուկ դեպք, որը բավարարում է
օրենքի պահանջներին:
«Մեզ համար պարզ չէ, թե որքանով կարող է Հյուսիսային
պողոտայի շինարարությունը որակվել հատուկ դեպք,
- գանգատվում է բնակիչ Մուրադ Ավետիսյանը: - Եթե
դա այդպես է, ապա ինչու՞ պետք է մենք 10 տոկոս հարկ
վճարենք պետությանը, եթե մեր տները քանդում են հանուն
քաղաքի»:
Բնակիչները պնդում են, որ պետք է ընդունվի հատուկ
Հյուսիսային պողոտային վերաբերող նոր օրենք, կամ
էլ բնակարանի փոխհատուցման համար հատկացված գումարը
պետք է ազատվի հարկումից:
Երևանցիները ողջունում էին Հյուսիսային պողոտայի
շինարարությունը: Նրանք ակնկալում են, որ այն նոր
ու թարմ տեսք կտա քաղաքին: Իրականում այդ գաղափարը
առաջ է քաշել քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը
80 տարի առաջ մայրաքաղաքի կառուցապատման ընդհանուր
պլանի շրջանակներում:
 |
ÆëÏ
³ÛëåÇëÇ
ï»ëù ³ÛÝ
å»ïù ¿ áõݻݳ
2007 Ãí³Ï³ÝÇÝ
|
Սակայն ծրագիրն իրականացնելու համար պետք է քանդել
մոտ 500 տուն: Դրանց մեծ մասը վատ վիճակում են,
և հնարավոր է, որ որոշ բնակիչներ կարողանան ավելի
հարմարավետ բնակարաններ գտնել, սակայն միայն եթե
նրանք համաձայն են գնել ավելի փոքր բնակարաններ
քաղաքի կենտրոնից դուրս:
Բնակիչներին առաջարկում են 250-400 դոլար մեկ
քառակուսի մետրի համար, որը հետո վաճառվում է 24
մետր լայնությամբ պողոտայում գրասենյակներ կամ բնակելի
շենքեր կառուցողներին քառակուսի մետրը 1000 դոլարով:
Առևտրական չափաբաժինները վաճառվել են աճուրդով,
և Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հավաստմամբ
մնացել է միայն մեկ չափաբաժին 2100 քմ տարածքով:
Քաղաքապետը նաև հայտնել է, որ քաղաքապետարանը յուրաքանչյուր
քառակուսի մետրի վաճառքից 250-400 դոլար շահույթ
կստանա:
Կառուցապատվող տարածքի բնակիչները պնդում են,
որ իրենց բնակարանների համար արվող առաջարկները
հիմնվում են հնացած տվյալների վրա: 2002 թվականին
շինարարությունն սկսվելուց մի քանի ամիս անց անշարժ
գույքի գները, որոնք տարիներ շարունակ կայուն էին,
կտրուկ աճեցին: Եթե երկու տարի առաջ քաղաքի կենտրոնում
կարելի էր 30000 դոլարով 3-սենյականոց բնակարան
գնել, ապա այսօր այդ գումարով կարելի է գնել միայն
2-սենյականոց բնակարան:
Սակայն պաշտոնյաներն ասում են, որ անշարժ գույքի
գների աճման պատճառը Հյուսիսային պողոտայի շինարարությունը
չէ: Նրանց հավաստմամբ գներն արտացոլում են ընդհանուր
տնտեսական բարելավումը հանրապետությունում:
Այդուհանդերձ բնակիչները, ինչպես նկարչուհի Սոնա
Բանոյանը, այն կարծիքին են, որ իրենք չափազանց շատ
բան են տալիս չափազանց ցածր գնով: Սոնան ապրում
է Լալայանց փողոցի վրա, և նրան առաջարկում են 60000
դոլար նրա 400 քմ տարածքով սեփականության համար,
որը ներառում է երկու տուն, արվեստանոց, բակ և գինու
մառան: Նա ասում է, որ 200 հազար դոլարից պակաս
գումարով չի համաձայնի տեղափոխվել:
«Իմ ամբողջ կյանքի ընթացքում ամուսինս ու ես փայփայել
ենք մեր տունը, - ասում է Բանոյանը, - շատ ջանք
ենք թափել, որ այսօրվա տեսքն ստանա: Իսկ այն գումարով,
որ առաջարկում են, ես կարո՞ղ եմ նույն չափի սեփականություն
գնել բոլոր այն հարմարություններով, որ այսօր ունենք»:
Բանոյանը վրդովված է քաղաքապետարանի պաշտոնյաներից,
սակայն մեղադրում է նաև լրատվամիջոցներին բնակիչներին
ագահ ներկայացնելու համար:
«Լրագրողները ցույց են տալիս որևէ կիսաքանդ տուն,
աղբ ու ասում են, որ մարդիկ առասպելական գումարներ
են պահանջում դրա համար: Ինչու՞ ոչ մեկը չի եկել
իմ տուն, որպեսզի ցույց տա, որ այն հարմարավետ ու
ժամանակակից է», ասում է Բանոյանը:
Ազգային ժողովի անդամ Վլադիմիր Բադալյանը, որը
կապող օղակ է դարձել Հյուսիսային պողոտայի բնակիչների
և կառավարության միջև, ասում է, որ բնակիչները փորձում
են պաշտպանել սեփական շահերը:
«Հյուսիսային պողոտան այլևս նախագիծ չէ, այն դարձել
է իրականություն, - ասում է Բադալյանը: - Բնակիչները
պահանջում են սառեցնել ծրագիրը մինչև կառավարությունը
վերանայի գները: Սակայն կառավարությունը նույնպես
պայմանագրային պարտավորություններ ունի գործարարների
հանդեպ, և ըստ այդ պայմանագրերի շինարարությունը
պետք է ավարտվի 2007 թվականին: Ես համաձայն եմ,
որ որոշ սխալներ են թույլ տրվել ծրագիրն սկսվելուց
առաջ, բայց այժմ մենք ամեն ինչ անում ենք բնակիչների
կարիքները բավարարելու համար»:
Բնակիչների հավաստմամբ նրանց, ովքեր հրաժարվում
են վերցնել գումարը և ազատել բնակարանը, սպառնում
է և՛ իրենց ունեցվածքի, և՛ գումարի կորուստը, քանի
որ դատարանը քաղաքային իշխանությունների կողմն է:
Ոմանք նաև պնդում են, որ եղել են դեպքեր, երբ
տեղափոխվել չցանկացող բնակիչներին վտարել են՝ ֆիզիկական
վնասվածքներ հասցնելով նրանց:
Հյուսիսային պողոտայի ծրագիրն իրականացնող պաշտոնյաները
հրաժարվեցին մեկնաբանել «ԱրմենիաՆաուի» հարցերը
վերոհիշյալ մեղադրանքների կապակցությամբ: Նրանք
նաև հրաժարվեցին շինարարության ներկա վիճակի մասին
որևէ տեղեկություն տալուց:
Բոլորովին այլ խնդրի առաջ է կանգնել Պուշկին փողոցի
բնակիչ հաշմանդամ Ռաֆիկ Հովհաննիսյանը: Նրա բնակարանն
առաջին հարկում է, և նա կարող է դուրս գալ փողոց
առանց օգնության: Այժմ ընտանիքին առաջարկում են
10 հազար դոլար: Հովհաննիսյանն ասում է, որ ինքը
փող չի ուզում, ուզում է այնպիսի տուն, որտեղից
կարողանա առանց որևէ մեկի օգնության ներս ու դուրս
անել: Իսկ կենտրոնում բնակարաններն առաջին հարկում
զգալիորեն ավելի թանկ են, քան ավելի բարձր հարկերում,
քանի որ հարմար են գրասենյակների համար: Այնպես
որ Հովհաննիսյանն իրեն առաջարկվող գումարով չի կարող
բնակարան գնել առաջին հարկում:
|