 |
àñáß
ϻݹ³ÝÇÝ»ñ
ÓÙ»éÝ
³í»ÉÇ É³í
»Ý ï³ÝáõÙ
|
Անցյալ տարին
Երևանի կենդանաբանական այգու համար սկսվեց ողբերգությամբ,
սակայն տարեվերջին այն ավելի շատ կենդանիներ ուներ,
քան առաջ, ու նաև ամուսնական ակնկալիքներ դրանցից
մեկի համար:
Անցյալ հունվարին չորս գիշատիչներ սատկեցին սիբիրախտով
վարակված միս ուտելու հետևանքով: ²ñ¹ÛáõÝùÁ
»Õ³í ù³Õ³քապետարանÇ
անցկացր³Í հետաքննությունÁ և
ùÝݳ¹³ïáõÃÛáõÝÁ
կենդանաբանական այգու ³ß˳ï³Ï³½ÙÇ
ѳëó»ÇÝ:
«Անցյալ այծի տարին, կարելի է ասել, և՛ լավ, և՛
վատ տարի էր մեզ համար, - ասում է կենդանաբանական
այգու տնօրեն Սահակ Աբովյանը, որը սիրում է կենդանիների
նկարներով գույնզգույն փողկապներ կրել: - Սակայն
տարեվերջին մեզ արդեն հաջողվեց անկած կենդանիների
տեղը լրացնել՝ մեկի փոխարեն մի քանիսը ներմուծելով»:
Կենդանաբանական այգու հավաքածուն համալրել են
ավելի քան 40 կենդանիներ, այդ թվում՝ վագրեր, լուսաններ,
սերվալ, սև հովազ և 20-ից ավելի թռչուններ:
Միջոցների սղության պատճառով ձմեռային ամիսները
միշտ էլ ծանր փորձություն են կենդանիների համար:
Այդ նկատառումով ընտրվել են նաև այնպիսի կենդանիներ,
որոնք հեշտությամբ են տանում ձմեռային ցրտերը:
«Ամուրյան վագրերը, որոնք ներմուծվել են վերջերս,
համարում ենք մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը,
- ասում է այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամյանը, որը
գիշատիչների մեծ սիրահար է: - Դրանք շատ գեղեցիկ
ու թանկարժեք կենդանիներ են և դուր կգան այցելուներին:
Դրանք ամենախոշոր վագրերից են և կարող են գոյատևել
նաև հյուսիսային պայմաններում, այսինքն՝ ճիշտ մեր
ձմեռների համար են»:
 |
îÝûñ»ÝÇ
ѳí³ëïٳٵ
ÓÙ»éÁ
ѳïáõÏ
åñáµÉ»ÙÝ»ñ
¿ ëï»ÕÍáõÙ
ϻݹ³Ý³µ³Ý³Ï³Ý
³Û·áõ ѳٳñ
|
Այգու աշխատակիցները հավաստում են, որ կենդանաբանական
այգին ունի ևս մի քանի վագրեր, սակայն դրանք այնքան
ծեր ու վատառողջ են, որ չեն կարող ցուցադրվել:
Յուրաքանչյուր ձմեռ կենդանաբանական այգում գոյատևման
պայքար է գնում: Աշխատակիցները խոստովանում են,
որ երբեմն իրենք կանգնում են երկընտրանքի առաջ՝
ծախսել իրենց սուղ միջոցները կենդանիների սննդի,
թե նրանց տաքացնելու վրա:
«Մեր կենդանաբանական այգին գտնվում է մի այնպիսի
գեղատեսիլ վայրում, որպիսին շատ այգիներ կերազեին,
- ասում է Աբովյանը: - Այսպիսի լեռնային լանդշաֆտ
ունենալու համար շատերը մեծ գումարներ են ծախսում,
իսկ մենք դա ունենք, սակայն այգու նկատմամբ հոգածությունն
այնքան աննշան է, որ ամեն տարի մենք կանգնում ենք
պրոբլեմների առաջ, իսկ այգին գնալով ավելի գորշ
ու մռայլ է դառնում: Եթե ներդրումներ արվեին, իսկ
կառավարությունն ավելի լուրջ վերաբերվեր այգուն,
ամեն ինչ շատ լավ կլիներ»:
Տնօրենի հավաստմամբ ներկայումս այգում ավելի քան
2300 կենդանի կա, սակայն իրենց միջոցներն այնքան
սուղ են, որ հազիվ են բավարարում եղած կենդանիները
խնամելուն, էլ չխոսելով նոր կենդանիներ ներմուծելու
մասին:
«Այգու տարեկան բյուջեն մոտ 73 միլիոն դրամ է
(մոտ 130 հազար դոլար), որը ժամանակին չեն էլ տալիս,
- ասում է Աբովյանը: - 43 միլիոնը սննդի համար է
նախատեսված, որից առնվազն 36 միլիոնը ծախսվում է
էժան գներով միս հայթայթելու վրա: Իսկ մեզ պետք
է նաև բանջարեղեն, հացահատիկ, որոնց գները վերջին
մի քանի ամսում 100 տոկոսով բարձրացել են: Արդյունքում
այգին միայն 12 միլիոն սննդի պարտք ունի: Այն մարդիկ,
որոնք ապառիկ սնունդ են տվել մեզ, հույս ունեն իրենց
գումարները հետ ստանալ, իսկ եթե չստանան, այլևս
ոչինչ չեն տա, և այդ դեպքում չգիտեմ ինչ ենք անելու»:
 |
öáËïÝûñ»ÝÁ
ѳÙá½í³Í
¿, áñ Ýáñ
ϳïí³½·ÇÝ»ñÁ
¹áõñ Ï·³Ý
³Ûó»ÉáõÝ»ñÇÝ
|
Կենդանաբանական այգին նաև 4 միլիոն դրամ պարտք
ունի էլեկտրացանցին. պարտքը կուտակվել է կենդանիների
վանդակներում ջեռուցում ապահովելու հետևանքով:
«Եթե մի օրով հոսանքը անջատենք, կենդանիների մեծ
մասը կսատկի, - ասում է Աբովյանը: - Մեզ անընդհատ
էլեկտրացանցից զանգում զգուշացնում են, թե անջատելու
են հոսանքը, բայց հույս ունենք, որ խիղճն այդ աստիճան
չեն կորցնի»:
Գազանանոցի «գորշ ու մռայլ» մթնոլորտը ինչ-որ
չափով պայծառացնում է խոստացված էգ փղի (Հնդկաստանի
վարչապետի նվերը) ժամանելու ակնկալիքը:
Աբովյանն ասում է, որ գալիք հարսանիքի համար ամեն
ինչ նախօրոք ծրագրված է, նույնիսկ հարսանիքի կնքահայր
կա` «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը,
որը Գրանդի հովանավորն է և հովանավորելու է նաև
հնդիկ հարսնացուին: Որոշվել է նույնիսկ հարսնացուի
անունը` Քենդի: Տնօրենն ասում է, որ իրենք ամեն
ինչ անելու են, որ Գրանդ-Քենդի զույգը սիրով լինի:
Սակայն մինչև հարսանիքը կենդանիներն իրենց նեղլիկ
մետաղյա խցերում, իսկ տնօրինությունն իր ցուրտ շենքում
սպասում են գարնան գալուստին, երբ ցրտերը կվերջանան,
ու մայիսին կենդանաբանական այգին կրկին կբացվի:
|