ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
January 30, 2004 




ØñóáõÙÝ»ñ óáõñï »Õ³Ý³ÏÇÝ. ̳ÕϳÓáñáõÙ Ù»ÏݳñÏáõÙ ¿ ÓÙ»é³ÛÇÝ §´³½»Ý¦



²ÝóÛ³É ³Ù³éí³ Ñ³çáÕ Íñ³·ÇñÁ Ý»ñßÝã»ó ÓÙ»é³ÛÇÝ §´³½»Ç¦ ·³Õ³÷³ñÁ

Անցյալ տարվա ամառային հավաքի հաջողությունից հետո և Հայաստանի նախագահի առաջարկությամբ հաջորդ շաբաթ 350 երիտասարդներ կժամանեն Ծաղկաձոր՝ մասնակցելու «Բազե. ձմեռ» մարզամշակութային հավաքին:

«Ձմեռային «Բազե» ըստ էության նախատեսված չէր, այն կյանքի կոչվեց այն պահից, երբ «Բազե 2003»-ի փակման արարողության ժամանակ հանրապետության նախագահը միտք արտահայտեց. «Իսկ ինչու՞ չանել ձմեռային «Բազե»», ասում է Համահայկական երիտասարդական հիմնադրամի լրատվության բաժնի պետ Աստղիկ Ավետիսյանը:

Փետրվարի 2-9-ը Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող 300 և սփյուռքահայ 50 երիտասարդներ կբաժանվեն թիմերի՝ կարմիր, կապույտ ու նարնջագույն, և կմասնակցեն մինի-ֆուտբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, շախմատի և դահուկավազքի մրցումներին:

Մարզերում մասնակիցներն ընտրվում են տեղի մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի վարչությունների կողմից: Երևանում ընտրությունը կատարում են բուհերի ուսանողական խորհուրդները: Սփյուռքահայ մասնակիցներին ընտրում են հայկական դեսպանությունները համապատասխան երկրներում: Այս անգամ սփյուռքահայ մասնակիցներ են սպասվում ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից, ՈՒկրաինայից և Վրաստանից:

Բացի մարզական միջոցառումներից կանցկացվեն նաև Հայաստանում քաղաքացիական կարևորություն ունեցող հարցերի քննարկմանը նվիրված կլոր սեղաններ, ինչպես նաև հանդիպումներ քաղաքական գործիչների և նախարարների հետ:

Նախատեսվում են նաև երգ ու պարի, նորաձևության մրցույթներ: Առաջադրանքների թվում է նաև «Սառցե քաղաքի» կառուցումը: Ընդ որում, Ավետիսյանի հավաստմամբ, մասնակիցները կարող են օգտվել միայն բահերից և վարսահարդարիչներից:

«Բազեն» հիմնադրվել է 1998 թվականին և համագործակցում է ուսանողական բոլոր կազմակերպությունների, պետական տարբեր գերատեսչությունների ու երիտասարդական ՀԿ-ների հետ: Այն իրականացնում է երկու տեսակի ծրագրեր՝ տեղական և համահայկական: Առաջին «Բազե»-ին մասնակցում էին երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Ջավախքից ու Արցախից: Անցյալ տարվանից «Բազեն» դարձել է համահայկական, և հավաքներին սկսել են մասնակցել երիտասարդներ աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներից:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

In Honor

Wednesday was Army Day, marking the 12th anniversary of Republic of Armenia's forces. President Robert Kocharyan and government dignitaries visited a Yerevan military cemetary to pay respects.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.