|
Ավստրալիայի
բաց առաջնությանը
նախորդած
մրցաշարում,
որն անցավ
անցյալ
շաբաթ Սիդնեյում,
արգենտինահայը
հաղթեց
ամերիկահային
|
Մելբուռնում մեկնարկած Ավտրալիայի բաց առաջնությանը
(Մեծ սաղավարտի առաջին մրցաշարը նոր մրցաշրջանում)
մասնակցում էին հինգ հայազգի թենիսիստներ:
Տղամարդկանց մենախաղերում պայքարը շարունակում
են երկուսը. 4-րդ համարի տակ ցանված Անդրե Ագասին
(ԱՄՆ) 6-0, 6-3, 6-3 հաշվով պարտության մատնեց Թոմաս
Էնկվիստին (Շվեդիա) և դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ:
8-րդ համարի տակ ցանված Դավիթ Նալբանդյանը (Արգենտինա)
կփորձի նույնն անել վաղը, երբ մրցի ՈՒեյն Ֆերեյրայի
հետ:
Մրցաշարի առաջին փուլը հաղթահարեց նաև հայազգի
երրորդ թենիսիստը՝ Սարգիս Սարգսյանը (չցանված, Հայաստան),
որը 6-2, 6-3, 6-1 հաշվով պարտության մատնեց Յոնաս
Բյորկմանին (Շվեդիա): Սակայն երկրորդ փուլում նա
զիջեց Թոդ Ռեյդին Ավստրալիայից՝ 3-6, 4-6, 6-4,
7-6 (6), 4-6: Սարգսյանը վաստակեց 28 հազար դոլար
և 7 հաշվարկային միավոր: Տղամարդկանց զուգախաղերում
Սարգսյանը գերմանացի Կարստեն Բրաաշի հետ ուրբաթ
օրը դուրս եկավ երրորդ փուլ:
Առաջին փուլում Ագասին հաղթել է Թոդ Լարքհամին
(Ավստրալիա)՝ 6-1, 6-3, 6-4, իսկ Նալբանդյանը՝ Ռիկարդո
Մելոյին (Բրազիլիա)՝ 6-2, 6-1, 6-4:
Երկրորդ փուլում Ագասին առավելության է հասել
չեխ Թոմաս Բերդիխի նկատմամբ (6-0, 6-2, 6-4), իսկ
Նալբանդյանը՝ գերմանացի Ֆլորիան Մայերի նկատմամբ
(6-1, 6-0, 6-3):
Կանանց մրցավեճում չցանված Մարի-Գայանե Միքայելյանը
(Շվեյցարիա) առաջին փուլում զիջեց չցանված ֆրանսուհի
Տատյանա Գոլովինին (0-6, 1-4, հանձնվեց):
Բուլղարիան ներկայացնող Մագդալենա Մալեևան (որի
մայրը հայուհի է) երկրորդ փուլում տանուլ տվեց հունգարուհի
Պետրա Մանդուլային՝ 7-6 (6), 2-6, 3-6: Մալեևան
իսպանուհի Կոնչիտա Մարտինեսի հետ դեռ շարունակում
է պայքարը կանանց զուգախաղերի երրորդ փուլում:
|