ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 23 , 2004 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Արտասահմանում ապրելու առավելություններից (կամ էլ թերություններից) է այն, ինչ սովորեցնում է քեզ կյանքի փորձը:

Օրինակ՝ Հայաստանում «օտարե լինելը սովորեցրել է ինձ, որ ես.

  • ամերիկանացված սոցիալական հետազոտությունների զոհ եմ
  • թյուր պատկերացում ունեմ անհրաժեշտության և ավելորդության միջևեղած տարբերության մասին

  • կարող եմ սափրվել սառը ջրով և այլն:
  • Իսկ այս շաբաթ ես պարզեցի, որ ես միասեռամոլ բազմակին ամերիկացի եմ:
    Այս տարոսիկն է խոսեցնելու բարձին

    Եթե սա ձեզ համար չափից ավելի է, թերթեք էջը, իսկ եթե ոչ, թույլ տվեք բացատրել...

    Մեր աշխատակիցներից մեկն այս շաբաթ նշանվել է: Ըստ հայկական ավանդույթի նա խմբագրատուն էր բերել «տարոսիկներ»: Տարոսիկը փոքրիկ փաթեթ է՝ կոնֆետներով և այլն, որ նշանվածները բաժանում են իրենց չամուսնացած ընկերներին կյանքի ընկեր գտնելու մաղթանքով:

    (Ես տարոսիկի հետ իմ առաջին հանդիպումից հետո միայն իմացա, որ այն նախատեսված է չամուսնացած հայ աղջիկների համար, և ոչ թե միջին տարիքի իռլանդական ծագումով ամերիկացի տղամարդկանց համար՝ ամուսնանալու կասկածելի ունակությամբ):

    Տարոսիկը ստացող աղջիկը պետք է դնի այն իր բարձի տակ և երազում կտեսնի իր ապագա ամուսնուն:

    Դե, ի՞նչ ասեմ:

    Անցյալ գիշեր (կարիճների վախից անկողինս ստուգելուց հետո) ես դրեցի տարոսիկը բարձիս տակ և քնեցի՝ հուսալով, որ երազումս մորս չեմ տեսնի և ստիպած չեմ լինի դիմել հոգեբանական խորհրդատվության խախտումներից բուժվելու համար:

    Եթե մինչև այժմ հստակ չեմ արտահայտել իմ տեսակետն այս կապակցությամբ, թույլ տվեք պարզաբանել իմ դիրքորոշումը. իմ երբևէ այցելած երկրների կանանց մեջ հայուհիներն ամենագեղեցիկն են, և դա բացատրում է, թե ինչու նորմալ տղամարդը կարող է երջանիկ ապրել այս երկրում: Պարզվում է, որ ես նորմալ տղամարդ չեմ:

    Պառկելով քնելու մի քաղաքում, որտեղ ես ինձ ամեն օր զգում եմ կարապների դրախտ ընկած աֆրիկյան վարազի նման, ես ենթադրում էի, որ հայկական ավանդույթներով զորացած տարոսիկը բարձիս տակ՝ նույնիսկ ես բավականին մեծ հնարավորություն ունեմ հանարժանի լավ բախտի արժանանալու:

    Միգուցե ինչ-որ տեղ որևէ Գայանե կամ Անահիտ կամ Արմինե սպասում է, որ կվազի-համայիլ տարոսիկը գտնի՞ իրեն:

    Ո՛չ: երազում ինձ սպասում էին Փոյնթերն ու Ռեդը: Նրանք իմ երկու լավագույն ընկերներն են, ես նրանց երկուսին էլ շատ եմ սիրում, բայց որ այն սիրով: Բացի այդ, Փոյնթերն ամուսնացած է:

    Փոյնթերն ու ես բարեկամացանք, երբ նա կտրել էր իր ցուցամատը և ապաքինվում էր վիրահատությունից հետո: Իսկ Ռեդի հետ իմ բարեկամությունը (ի միջի այլոց, նա սևամորթ է) սկսվել է այն ժամանակներից, երբ մենք երկուսով ապաքինվում էինք վիրահատությունից էլ վատ բանից:

    Իմ երազում մենք երեքով զբաղված էինք նրանով, ինչ անում էինք, մինչև ես լքեցի նրանց երկիրն այս երկիր գալու համար. թրև էինք գալիս, նվագում էինք, հիմարություններ էինք անում և, ինչպես հատուկ է տղամարդկանց, ընդհանրապես խուսափում էինք բացահայտել միմյանց առաջ մեր ազնիվ հատկանիշները: Այլ խոսքով՝ հրաշալի ժամանակ էինք անցկացնում:

    Կարծես ես ոչ մի տեղ էլ չէի մեկնել: Բայց դա այն չէր, ինչ ես ձգտում էի գտնել ամուսնության մեջ: Կամ միգուցե ... Եթե պետք է լինի «Մինչև մահը բաժանի մեզ»-ը, ապա ես մինչև այժմ չեմ գտել ուրիշ ընկերների, որոնց հետ ապրելն այդքան հեշտ լիներ:

    Ինչևէ: Պարզելով, որ ես ըստ երևույթին խախտել եմ այս հեթանոսական ավանդույթի ինչ-ինչ դրույթներ՝ նման անառակ ձևով օգտվելով աղջիկների ազնիվ մտադրությունների բյուրեղյա համայիլից, վախենամ, որ ես զայրացրել եմ երջանիկ ապագայի աստվածներին:

    Կամ էլ միգուցե, ինչպես արդեն ասել եմ, որպես օտարերկրացի Հայաստանում ապրելը մարդուն կարող է շատ բան սովորեցնել իր մասին:

    Փոյնթերի ու Ռեդի հետ ժամանակ անցկացնելը հրաշալի էր, թեկուզ և երազում: Բայց այս գիշեր ես պատրաստվում եմ անկողնում տարոսիկին դնել ոտքերիս մոտ. միգուցե այս անգամ բախտս ավելի շատ բերի...

     
    
    According to Agnes
      Click here to enlarge.
    Click on the photo above to enlarge.

      Inside
     

    Shaky Prediction: Statement by seismologist draws alarm, criticism

    Full story

     
     
     
     

    The Naghdalyan Case: Verdict of first court stands

    Full story

     
     
     
    Joint Forces: Regional organizations meet for cooperation in civil societies

    Full story


     


    The Week in seven days

     
     


    The Arts in seven days

     

      Photo of the week
      Click here to enlarge.
    Click on the photo above to enlarge.
     
     
     
     

    Dancing on Strings

    The recently renovated Opera House hosted a ballet performance based on Aram Khachatryan's "Concert for Violin" last weekend. It was the first time the piece has been accompanied by dance.

     

     

     



    

    Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

    The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.