ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 23 , 2004 




Նաղդալյանի գործը. առաջին ատյանի դատարանի վճիռը մնում է ուժի մեջ


Սարգսյանի աջակիցներն արտահայտեցին իրենց դժգոհությունը

Հայաստանի վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը, որն Արմեն Սարգսյանին մեղավոր էր ճանաչել Հանրային հեռուստաընկերության նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ և նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման:

Սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը շարունակում էր պնդել իր անմեղությունը: Նրան սատարում էին դատարանում ներկա համակիրները, որոնք դատավճռի ընթերցման պահին ի նշան բողոքի նստեցին:

Դատավճռի ընթերցման ժամանակ, մինչև որպես բողոքի նշան նստելը, ընդդիմադիր «Հանրապետությունե կուսակցության անդամները բղավում էին՝ «Սու՛տ էե:

«Դատավճիռը հոտնկայս են լսումե, ասաց Սարգսյանի կողմնակիցներին դատավորը` ընդհատելով դատավճռի ընթերցումը: «Դուք Հայաստանի Հանրապետության անունից խոսելու իրավունք չունեք: Հոտնկայս լսում են միայն օրինական դատավճիռըե, պատասխանեցին նրան:

Լեփ-լեցուն դահլիճում մթնոլորտը չափից դուրս լարված էր:

«Երկրի դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության ուղղակի ազդեցության ներքո, և մեր օրենսդրությունը դա թույլ է տալիսե, ասում է Ֆելիքս Առուստամյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

Ինչպես և առաջին դատավճռի դեպքում, կողմերից ոչ մեկը բավարարված չէր դատարանի որոշումից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կարինե Նաղդալյանը կրկին գանգատվեց, որ պատիժները չափազանց մեղմ են:

Կրկին պնդելով իր անմեղությունը` Սարգսյանը հայտնեց դատարանին, որ երբ 2003 թվականի մարտի 7-ին իրեն իբրև վկա հրավիրել են դատախազություն, քննիչներն արդեն ունեցել են իր ձերբակալման համար անհրաժեշտ բոլոր ցուցմունքները, սակայն այդ օրն իրեն չեն ձերբակալել (ձերբակալել են մարտի 15-ին), այլ ազատ են արձակել և վերադարձրել են անձնագիրը, որպեսզի ինքը հեռանա Հայաստանից:

«Դա ինձ համար բարդ չէր լինի, քանի որ անձնագրումս «շենգենե վիզա կաե, ասաց Սարգսյանը:

Սարգսյանը նաև բացարկ է հայտնել դատարանին` հայտարարելով, որ իրեն դատապարտել են իր ազգական Հովհաննես Հարությունյանի ցուցմունքներով, որը «123 անգամ հակասել է ինքն իրենե:

Ամբաստանյալներից մեկին` Ջոն Հարությունյանին, հունից հանել է Կարինե Նաղդալյանի հայտարարությունը, թե իր եղբորը սպանած մարդիկ դավաճաններ են: Կարինեն պնդել է, թե Տիգրան Նաղդալյանի սպանության համար պատասխանատուներին մեղմ պատիժ են սահմանել, որովհետև նրանք ղարաբաղյան պատերազմի վետերաններ են:

«Կարինե Նաղդալյանը շատ է օգտագործում «դավաճանե բառը: Ես դավաճան չեմ, - ասել է Հարությունյանը, - ընդհակառակը, դավաճան եմ սպանել, մարդավարի եմ սպանել, դաժանաբար չեմ սպանել: Արյան գնով ստացած փողեր... Ես էդ փողերը բաժանել եմ այն տղաներին, ովքեր արյուն են թափել Ղարաբաղում: Էդ ժամանակ իր եղբայրը էստեղ «Ջիպովե «կայֆավատ էր անումեե:

Սարգսյանի եղբայրը` «Հանրապետությունե կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, հայտարարել է, որ իր եղբոր դատավճիռը քաղաքական մոտիվացիա ունի:

«Մենք փորձեցինք ապացուցել, որ Արմեն Սարգսյանն անմեղ է, և մենք դա արեցինք երկու դատարանում, իսկ իշխանությունները, ազդեցություն ունենալով դատախազության, դատավորների և նույնիսկ որոշ ամբաստանյալների վրա, չկարողացան ապացուցել հակառակըե, ասաց Արամ Սարգսյանը:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Shaky Prediction: Statement by seismologist draws alarm, criticism

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Verdict of first court stands

Full story

 
 
 
Joint Forces: Regional organizations meet for cooperation in civil societies

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Dancing on Strings

The recently renovated Opera House hosted a ballet performance based on Aram Khachatryan's "Concert for Violin" last weekend. It was the first time the piece has been accompanied by dance.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.