|
Շուրջ
50 կազմակերպություններ
էին ներկայացված
սոցիալական
բարեկեցության
հարցերի
քննարկումներում
|
Անցյալ շաբաթ Երևանում անցկացվեց Սևծովյան տարածաշրջանի
քաղաքացիական հասարակության կազմակերպ-
ությունների ֆորում, որն ուղղված էր քաղաքացիական
հասարակության ամրապնդմանը նախկին Խորհրդային Միության
հանրապետություններում:
Սոցիալական բարեկեցության միջազգային խորհրդի
(ՍԲՄԽ) և «Առաքելություն Հայաստանե հասարակական
կազմակերպության (ՀԿ) կազմակերպած ֆորումին մասնակցում
էին Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ)
անդամ երկրները ներկայացնող շուրջ 50 կազմակերպություններ:
«Առաքելություն Հայաստանե ՀԿ-ի նախագահ Հռիփսիմե
Կիրակոսյանի հավաստմամբ ֆորումը հնարավորություն
տվեց քաղաքացիական հասարակության կազմակերպություններին
հավաքվելու և միավորելու ուժերը հանուն տարածաշրջանում
սոցիալական բարեկեցության:
ՍԲՄԽ անդամ երկրների մեծ մասը նախկին խորհրդային
հանրապետություններն են (Ռուսաստան, ՈՒկրաինա, Հայաստան,
Վրաստան, Ադրբեջան), որոնք սոցիալ-տնտեսական պայմանների
տեսանկյունից գտնվում են նույնատիպ իրավիճակում:
«Նախկին պատկերացումներն այն մասին, որ պետությունը
պետք է միայնակ հոգա մարդկանց հոգսերը, այսօր տեղի
են տվել այն բանի հստակ գիտակցմանը, որ մարդկային
զարգացման ապահովումը պահանջում է քաղաքացիական
հասարակության՝ անհատների և կազմակերպությունների
ակտիվ ներգրավվածություն և համագործակցությունե,
ասաց ՍԲՄԽ նախագահ Սուլվե Աշեմը:
Երևանյան ֆորումն անցնում էր «Չքավորության հաղթահարում
և կայուն զարգացում տարածաշրջանումե նշանաբանով:
Մասնակիցներն իրենց քննարկումներում ուշադրություն
էին հրավիրում այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք
են զարգացումը, գործազրկությունը, տարեցների և փախստականների
հիմնախնդիրները:
«Ներկայացված սոցիալական խնդիրները պետք է լուծում
ստանան, - ասաց Կիրակոսյանը: - Տնտեսական զարգացում
առանց սոցիալական զարգացման չի կարող լինել: Եթե
տնտեսությունում անընդհատ աճում է լինում, ուրեմն
դա ինքնանպատակ տնտեսական աճում էե:
ՍԲՄԽ-ն ունի անդամներ 70 երկրներում, որտեղ իր
նպատակներն իրականացնելու համար կազմակերպությունը
համագործակցում է ՄԱԿ-ի, Եվրախորհրդի և ՍԾՏՀ-ի հետ:
«Հայաստանում սա մեր առաջին ծրագիրն է, - ասաց
Աշեմը: -Կուսումնասիրենք և կպարզենք, թե տարածաշրջանում
որ հիմնախնդիրներն են հրատապ լուծումներ պահանջում,
այնուհետև կսկսենք նյութական միջոցներ հայթայթել
այդ աշխատանքների համարե:
|