ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 23 , 2004 




Ինտերնետային կապ աստծու հետ. վիրտուալ քահանան հոգևոր շունչ է հաղորդում կիբերտարածությանը



Երիտասարդներն ու քահանաները հանդիպում են կիբերտարածքում

Հայ առաքելական եկեղեցու նոր նախաձեռնության շնորհիվ հետաքրքրասերները հեշտությամբ՝ մկնիկի մեկ սեղմոցով, արագ պատասխաններ են ստանում իրենց հարցերին:

ՈՒզու՞մ եք իմանալ եկեղեցու դիրքորոշումը սեռերի հավասարության հարցում, ներու՞մ եք փնտրում արտամուսնական կապի համար, թողության կարի՞ք ունեք չխոստովանած մեղքի համար: ՈՒրեմն դիմեք www.araratian-tem.am ինտերնետային հասցեով:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմն օգնում է բավարարելու մարդկանց հոգևոր կարիքներն իր էջում տեղակայված «Վիրտուալ քահանայիե միջոցով:

Էլեկտրոնային նամակ ուղարկելով press@araratian-tem.am հասցեով` նվիրյալ կամ պարզապես մոլորյալ հավատացյալները կարող են «խոսելե քահանայի հետ էլեկտրոնային խորհրդակցության միջոցով: Հայ եկեղեցին առաջին անգամ է դիմում նման միջոցի Հայաստանում:

Դեկտեմբերի կեսերին ինտերնետային տարածք դուրս եկած «Վիրտուալ քահանանե արդեն շուրջ 100 էլեկտրոնային նամակ է ստացել:

«Հարցերը տարաբնույթ են՝ անձնականից մինչև ամենաընդհանուր՝ պատմություն, արտամուսնական հարաբերություններ, կնոջ ազատագրում, աղանդներ, դիակիզում, եկեղեցական տոներ, ծեսեր, սովորույթներ, խորհուրդներ, հոգևորականների վերաբերմունքն այս կամ այն հասարակական երևույթի նկատմամբ և այլն, - ասում է Արարատյան թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը: - Նամակների մեծ մասն անանուն են, իսկ դրանց հեղինակներին հիմնականում հուզում են հոգեբանական խնդիրներըե:

Մանուկյանը համագործակցում է քահանաների այն խմբի հետ, որը նախաձեռնել է այս ծրագիրը երիտասարդությանը եկեղեցու կողմը գրավելու նպատակով:

«Թեև մեր նախաձեռնությունը չի կարող բավարարում տալ ծանր հոգեվիճակում գտնվողներին, բայց այն ճանապարհ է մարդկանց մերձեցնելու հոգևոր դասին, իսկ նրանց հարցերի պատասխանները կհիմնվեն մեր ազգային, վարդապետական, դավանաբանական սկզբունքների վրա, - ասում է Գևորգ սարկավագ Ղուշչյանը: - Այս ծրագիրը դեպի ժողովուրդ եկեղեցու կատարած քայլերից մեկն էե։

Ղուշչյանի հավաստմամբ նախաձեռնությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մեր ազգային բնավորությանը հատուկ չէ խիստ ինտիմ հարցերի մասին բարձրաձայնելը:

Հոգևորականները հույս ունեն, որ այս անանուն շփումները մարդկանց կներգրավեն ավելի ավանդական եկեղեցական գործունեության մեջ և կնպաստեն եկեղեցու դերի բարձրացմանը հասարակության մեջ:

Մանուկյանն ասում է, որ հայ երիտասարդները հիմնականում մտնում են եկեղեցի, մոմ վառում ու աղոթում, սակայն հազվադեպ են մոտենում
հոգևորականներին՝ զրուցելու կամ իրենց հուզող հարցերը տալու համար: Իրենք հույս ունեն, որ էլեկտրոնային հաղորդակցման այս ձևը հոգեբանորեն կօգնի երիտասարդներին վստահելու հոգևորականներին, բարեկամանալու նրանց հետ և ավելի մոտ լինելու եկեղեցուն:

«Միայն Երևանում մոտ 15 եկեղեցի կա, որտեղ շաբաթը երկու անգամ
հոգևորականներն ավետարան են ընթերցում և հաղորդակցվում են հավատացյալների հետ, - ասում է Մանուկյանը: - Սակայն հետաքրքրվողները հիմնականում տարեց մարդիկ են, իսկ երիտասարդներից շատերը չգիտեն, թե որտեղ գտնեն աջակցություն և իրենց հարցերի պատասխանները: Հոգևորականները շատերի համար վեհ կերպարներ են՝ սև սքեմներով: Իսկ այս պարագայում մենք արդեն կարողացել ենք կապ ստեղծել և վստահություն ենք ձեռք բերել, ինչը հետագայում կամրապնդվի ավելի եռանդուն քայլերովե:

Մանուկյանն ասում է, որ թեև «Վիրտուալ քահանանե ներկայումս համեստ կերպով է ներկայացված ինտերնետային էջում, նախատեսվում է նրան ավելի ներկայանալի տեսք տալ:

«Առաջիկայում մենք պատրաստվում ենք հրապարակելու բոլոր այն հետաքրքիր հարցերն ու պատասխանները, որոնք ստացել ենք այս ժամանակահատվածում, - ասում է Մանուկյանը: - Որոշ ժամանակ անց հավանաբար կկազմակերպվեն հանդիպումներ թեմի դահլիճում, իսկ առաջիկայում չի բացառվում, որ ունենանք նոր գունագեղ առանձին ինտերնետային էջ, որի միջոցով երիտասարդների և հոգևորականների մասնակցությամբ հետաքրքիր ֆորումներ ու քննարկումներ կծավալվեն: Ամեն ինչ կտեղափոխվի մեկ այլ մակարդակե:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Shaky Prediction: Statement by seismologist draws alarm, criticism

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Verdict of first court stands

Full story

 
 
 
Joint Forces: Regional organizations meet for cooperation in civil societies

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Dancing on Strings

The recently renovated Opera House hosted a ballet performance based on Aram Khachatryan's "Concert for Violin" last weekend. It was the first time the piece has been accompanied by dance.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.