|
Վրաստանի
ընդդիմությունն
իր մարդուն
դրեց նախագահի
աթոռին
|
2003 թվականի մարտ. Հայաստանի գործող նախագահը
հաղթում է խախտումներով առատ ընտրություններում:
Հազարավոր մարդիկ դուրս են գալիս սառցապատ փողոցները,
որպեսզի հայտնեն իրենց բողոքը և նախագահին պաշտոնանկ
անելու իրենց վճռականությունը: Սակայն շուտով նրանք
ընկրկում են դեպի նախընտրական պասիվ ստատուս քվոն`
սպառելով իրենց զայրույթը ու լռելով մի քանի հարաբերականորեն
անմեղ շաբաթներից հետո:
2003 թվականի նոյեմբեր. հազարավոր մարդիկ լցնում
են Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանի մայրաքաղաք
Թբիլիսիի փողոցները՝ բողոքելու խորհրդարանական ընտրությունների
աղաղակող կեղծիքների դեմ: Ամսվա վերջին Վրաստանի
ղեկավար Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական է տալիս
անարյուն ժողովրդավարական հեղաշրջման արդյունքում:
Հունվարի սկզբին եռանդուն, երիտասարդ, ամերիկյան
կրթություն ստացած մի փաստաբան քվեների ճնշող մեծամասնությամբ
ընտրվում է երկրի նոր նախագահ՝ ստեղծելով իրական
փոփոխությունների հնարավորություն:
Ինչո՞վ են բացատրվում այս արմատականորեն տարբեր
արդյունքները երկու երկրներում: Արդյոք Վրաստանի
«վարդերի հեղափոխությունըե քաղաքական տեկտոնիկ սալերի
տեղափոխությու՞ն է կանխագուշակում Հայաստանում:
Քաղաքական կատարյալ փոթորիկը փոփոխությունների
հանգեցրեց Վրաստանում: Իր իշխանավարության 11 տարիների
ընթացքում
Շևարդնաձեն ղեկավարում էր կաշառախտով համակված մի
վարչակարգ, որին կոռուպցիայի վերահսկիչ «Թրենսփերենսի
ինթերնեշնլե կազմակերպությունը վերջերս կոռուպցիայի
գործակիցների իր ցուցակում հատկացրել է 124-րդ տեղը
հետազոտված 133 երկրների մեջ: Դեռ ավելին. նրա կառավարությունն
ի վիճակի չէր կանոնավոր կերպով ապահովելու իր քաղաքացիներին
անգամ ամենատարրական ծառայություններով՝ ջրամատակարարմամբ
և ջեռուցմամբ: Ճակատի մյուս կողմում վրացական ընդդիմությունը
կարողացավ թաղել իր տարաձայնությունները և միավորվել
երիտասարդ, հմայիչ, ամերիկյան կրթություն ստացած
Միխայիլ Սաակաշվիլու շուրջ, որը կարողացավ հմտորեն
սանձել նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների
առաջ բերած հանրային զայրույթը: Ամիսներ շարունակ
աշխատավարձ չստացած վրացական զինվորականությունն
ու անվտանգության ուժերը ցանկություն չունեին առճակատման
գնալու սեփական ժողովրդի հետ: Դրան գումարվեց
Շևարդնաձեի վճռականությունը՝ թույլ չտալու, որ ճգնաժամը
վերաճի արյունահեղության: Այս ամենը պարարտ հող
էր ստեղծում ընդդիմության նկրտումների համար:
Իսկ այդ ընթացքում Շևարդնաձեի գլխավոր միջազգային
բարեկամները զգալ տվեցին, որ հոգնել են դիտելուց,
թե ինչպես է նա Վրաստանը տանում քաոսի զառիթափ ճանապարհով:
Հուլիսին ԱՄՆ-ը, վերջապես մի կողմ դնելով իր երկարատև
համակրանքը Շևարդնաձեի նկատմամբ սառը պատերազմի
դադարեցման մեջ նրա խաղացած դերի համար, հանդիմանեց
նրան՝ ուղարկելով նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերին
(Շևարդնաձեի «գործընկերոջըե սառը պատերազմի բանակցություններում),
որպեսզի հասկացնի ազատ և արդար ընտրությունների
կարևորությունը: Մի քանի ամիս անց ամերիկյան օգնությունը
Վրաստանին ընտրողաբար կրճատվեց որպես բողոք բարեփոխումների
դանդաղ ընթացքի դեմ: Նոյեմբերին փոփոխությունների
պահանջների զորանալու հետ մեկտեղ և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը
ճնշում գործադրեցին Վրաստանի ղեկավարի վրա ճգնաժամը
խաղաղ ավարտելու ուղղությամբ:
|
Հայաստանի
ընդդիմությունը
վանկարկում
էր իր առաջնորդի
անունը
¢ ուրիշ
ոչինչ
|
Ի հակադրություն այդ ամենի՝ հեղափոխական փոփոխությունների
Հայաստանի կարճատև հայտը տարվա սկզբին բոլորովին
այլ ընթացք ունեցավ: Համատարած կաշառախտը չէր խանգարել
նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստանի իշխանություններին
բավարարելու իր քաղաքացիների ամենահիմնական պահանջմունքները:
Կառավարության տնտեսական քաղաքականության սնանկությունը
և համատարած թալանը շղարշվեցին զանգվածային օգնության
ֆինանսական ներարկումներով, որոնք բավական էին,
որ Հայաստանը դառնար աշխարհում ամենամեծ օգնություն
ստացող երկրներից մեկը բնակչության մեկ շնչի հաշվարկով:
Հուսահատ ջանքեր են ձեռնարկվում որպես սովորական
քաղաքական խաղեր հերքելու մշտական ասեկոսեներն այն
մասին, թե իբր նախագահն ինչ-որ դեր է ունեցել 1999
թ. հոկտեմբերին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության
մեջ, որը շատ բարենպաստ կերպով վերացրեց ընդդիմության
միջուկը: Այդ ասեկոսեները վճռորոշ դեր չխաղացին
նախագահական ընտրություններում: Շևարդնաձեի նկատմամբ
վրացիների օրգանական և անձնական ատելության համեմատությամբ
Հայաստանում դժգոհությունը Քոչարյանի նկատմամբ վատագույն
դեպքում անտարբեր-սառն է:
Հայաստանի խորապես մասնատված ընդդիմությանը անցյալ
տարի չհաջողվեց բողոքավորների հանրահավաքները հասցնել
եռման կետին: Ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը,
որի հայրը բրեժնևյան ժամանակաշրջանի կոմկուսի ղեկավար
էր, որոշակի համակրանք է վայելում սիրուն արտաքինի
և հանգուցյալ հոր ժողովրդականության արտացոլքի շնորհիվ,
սակայն զուրկ է այն հմայքից և քաղաքական հմտությունից,
որն անհրաժեշտ է հեղափոխությունը գլխավորելու կամ,
ասենք, բողոքավորներին փշալարերի և կառավարությանը
պաշտպանող զինյալների միջով առաջնորդելու համար:
Հայաստանի հասարակության մեջ տարածված մտայնությունն
այն է, որ ընդդիմության շատ անդամներ իշխանության
են ձգտում միայն քաղաքական կարկանդակի իրենց բաժինը
պոկելու և ոչ թե իրական փոփոխություններ բերելու
համար: Ի հակադրություն, Սաակաշվիլին ընկալվում
է որպես մաքուր քաղաքական գործիչ, որին երկրի շահերն
ավելի են հետաքրքում, քան սեփական շահերը:
Վրեժխնդրության վախը Հայաստանում շատ գործիչների
է հետ պահել հրապարակային ելույթներից: Հայաստանյան
մամուլի նկատմամբ Քոչարյանի սահմանած երկաթյա վերահսկողությունը,
ի տարբերություն Վրաստանում բարգավաճող անկախ մամուլի,
ուժասպառ հնազանդության տրամադրություն է արմատավորել
հասարակության մեջ:
Հայաստանում արմատական փոփոխություններին խոչընդոտել
է նաև սփյուռքը, որքան էլ դա զավեշտական է: Քաղաքական
առումով զորեղ հայկական սփյուռքը (իսկ Հայաստանի
սահմաններից դուրս բազմապատիկ անգամ ավելի հայեր
են ապրում, քան բուն Հայաստանում) մեծապես անտեսում
է Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի իրողությունները՝
մեծ մասամբ նախընտրելով կենտրոնանալ, օրինակ՝ Թուրքիայի
կողմից 1915 թվականի հայկական ցեղասպանության ճանաչման
վրա: Սփյուռքը հսկայական միջոցներ է ներդրում Լեռնային
Ղարաբաղում ճանապարհների կառուցման և Երևանի կենտրոնում
թանգարանների վերանորոգման մեջ՝ փաստորեն սատարելով
Հայաստանի ներկա իշխանություններին և կարծես չգիտակցելով
այն վնասը, որ երկարաժամկետ հեռանկարում հասցվում
է ժողովրդավարությանը երկրում: Հայկական սփյուռքի
սակավաթիվ ուժեղ ձայներից մեկը հօգուտ փոփոխությունների
պատկանում է նախկին արտործնախարար Ռաֆֆի Հովհաննիսյանին,
որին թույլ չտվեցին մասնակցելու անցյալ տարվա նախագահական
ընտրություններին՝ հիմնվելով իշխանությունների վերահսկողության
տակ գտնվող դատարանի խիստ կասկածելի վճռի վրա:
Փոփոխություններ սկսելու իրական աշխատանքը Վրաստանում
նոր է սկսվում: Մնում է սպասել և տեսնել, թե արդյոք
վրաց հեղափոխականները կկարողանան առավելագույնս
օգտվել հանգամանքների եզակի զուգադիպությունից և
երկարաժամկետ բարեփոխումներ իրականացնել ցինիզմի
և կաշառախտի քաղաքական ավանդույթներում: Սակայն
Հայաստանը դեռ նույնսիկ չի սկսել փոփոխությունների
իր ճանապարհը, և տպավորությունն այնպիսին է, որ
այն ավելի շուտ իր հանրահայտ կոնյակի փոխարեն մանկական
մրգահյութ կարտադրի, քան կդիմի բարեփոխումների վրացական
օրինակին մոտ ապագայում:
Կիմ Իսկյանը Երևանում հաստատված արտահաստիքային
լրագրող և վերլուծաբան է: Նա հաճախ է հետխորհրդային
թեմաներով մեկնաբանություններ և վերլուծություններ
անում: Նրա հոդվածները լույս են տեսել «Մոսքոու
թայմզե, «ՈՒոլ սթրիթ ջորնալե, «Ինթերնեշնլ հերալդ
թրիբյունե և այլ պարբերականներում:
|