ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 23 , 2004 




Նվիրված գիտնականները նվազող ընթերցողների համար պահպանում են Հայաստանի փաստացի ժամանակագրությունը



Գլխավոր խմբագիրն ասում է, որ հանրագիտարանները երբեք չեն կորցնում իրենց արժեքը

Հովհաննես Այվազյանի աշխատասենյակի գրապահարանում համեստորեն իրար թիկն են տվել Հայկական խորհրդային հանրագիտարանի 13 հատորները: Նրանց կողքին տեղ են գտել վերջին տասնամյակում լույս տեսած հանրագիտարան-
ները:

Դրանք խոսում են մի մարդու մասին, որը հատուկ պատկառանք ունի փաստերի և թվերի նկատմամբ:

«Հանրագիտարանները թերթեր ու ամսագրեր չեն, որ հնանան, ու մարդիկ էլ ասեն, որ դրանք այլևս պետք չեն, - ասում է Այվազյանը: - Յուրաքանչյուր հանրագիտարան երբևէ չի կորցնում իր արժեքը, անկախ նրանից, թե երբ է հրատարակվելե:

1988 թվականից Այվազյանը «Հայաստանի հանրագիտարանե հրատարակչության գլխավոր խմբագիրն ու տնօրենն է: Հանրագիտարանային աշխատանքի մասին խոսում է սիրով ու խանդավառությամբ:

«Ծանր աշխատանք է, պատասխանատու ենք ամեն մի փաստի, տարեթվի, անվան համար: Փաստերը ստուգում ենք հնարավոր բոլոր տարբերակներով, սխալվելու իրավունք չունենք: Սա մի աշխատանք է, որը երկար ժամանակ է պահանջումե:

Հայկական հանրագիտարանի ստեղծման աշխատանքները սկսվել են 1967 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ:

Հիմնադրի եղբորորդի բանասեր և փիլիսոփա Սուրեն Համբարձումյանը կրքով շարունակում է երկրի կյանքը փաստագրելու հորեղբոր գործը: Նրա սեղանը լցված է հաստափոր հանրագիտարաններով ու բառարաններով: Նա խոսում է առանց աշխատանքից կտրվելու.

«Վիկտոր Համբարձումյանը մեզ աշխատանքի ընդունելիս ասաց. «Հանրագիտարանը ազգի դեմքն էե: Այն ինչ-որ առումով նաև պետականության դրսևորում էր այն տարիներինե:

1974 թվականին հրատարակվեց Հայկական խորհրդային հանրագիտարանի առաջին հատորը: Հաջորդ 14 տարիների ընթացքում հրատարակվեցին ևս 12 հատորներ:

«Հանրագիտարանը մեկ տարում չես կարող ստեղծել, անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Յուրաքանչյուրը 5-6 տարվա աշխատանք է պահանջումե, ասում է գլխավոր խմբագիրը:

Անկախության տարիներին աշխատանքները չդանդաղեցին, սակայն Այվազյանը գանգատվում է, որ գրքերի պահանջարկը նվազել է:

«Սոցիալական դժվար պայմանները մարդկանց ստիպում են այլ խնդիրների մասին մտածել, - ասում է խմբագիրը: - Խորհրդային ժամանակներում գրախանութների հսկա ցանց գոյություն ուներ, իսկ այսօր մարզեր կան, որտեղ հազիվ մեկ գրախանութ կգտնես: Գրախանութները չեն պահում, որովհետև դրանում շահույթ չեն տեսնում: Եթե այս մտածելակերպով առաջնորդվեինք Մաշտոցից մինչև այսօր, տառեր էլ չէինք ունենաե:

Անցյալ տարի 3000 տպաքանակով լույս է տեսել Հայկական համառոտ հանրագիտարանի չորրորդ հատորը: Ցայսօր վաճառվել է ընդամենը 600 օրինակ, մինչդեռ Այվազյանի հավաստմամբ խորհրդային տարիներին նման գրքերը լույս էին տեսնում 100000 տպաքանակով և շատ արագ վաճառվում էին:

«ՈՒրիշ երկրներում գրահրատարակչական գործը ամենաեկամտաբեր ոլորտներից մեկն է, իսկ Հայաստանում այսօր այն անկում է ապրումե, ասում է Այվազյանը:

«Հայկական հանրագիտարանըե ունի շուրջ 70 աշխատակից: Գործում են հինգ գիտաճյուղային խմբագրություններ: Աշխատանքի իրականացման համար պետությունը հատկացնում է տարեկան 20 միլիոն դրամ (մոտ 35000 դոլար), որը ծածկում է աշխատավարձի և տարեկան մեկ հատորի հրատարակման ծախսերը:

Այս տարի կհրատարակվեն «Ղարաբաղյան պատերազմ, 1988-1994ե և «Հայ Սփյուռքե հանրագիտարանները: Վերջինում կներկայացվեն աշխարհի 68 երկրների հայկական համայնքները: Կհրատարակվի նաև «Մենք՝ հայերսե հանրագիտարանը, որը կներկայացնի նշանավոր հայերին՝ հեթանոս ժամանակներից մինչև մեր օրերը:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Shaky Prediction: Statement by seismologist draws alarm, criticism

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Verdict of first court stands

Full story

 
 
 
Joint Forces: Regional organizations meet for cooperation in civil societies

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Dancing on Strings

The recently renovated Opera House hosted a ballet performance based on Aram Khachatryan's "Concert for Violin" last weekend. It was the first time the piece has been accompanied by dance.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.