ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 23 , 2004 




Նվագարանի դարձը. հազվագյուտ թավջութակը վերադառնում է Հայաստան ուկրաինական «աքսորից»


Թավջութակը դարձել է տուն ¢ նորոգվում է

Դիվանագիտական վեճի առարկա դարձած հազվագյուտ թավջութակը վերադարձավ Հայաստան 18 տարի արտասահմանում մնալուց հետո:

Հունվարի 12-ին թավջութակը պաշտոնապես հանձնվեց ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Երկար տարիներ այն գտնվում էր ՈՒկրաինայում՝ դառնալով բյուրոկրատական թղթաբանության պատանդ: ՈՒկրաինական պաշտոնական մարմինները պնդում էին, որ թավջութակը Լվով է բերվել առանց համապատասխան փաստաթղթերի և այդ պատճառով չի կարող դուրս բերվել ՈՒկրաինայից:

Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ եղավ ՈՒկրաինայում հայ դիվանագետների ու Հայաստանի մշակույթի գործիչների ակտիվ միջամտությունը:

Ինչի՞ համար էր այդ ամբողջ քաշքշուկը: Բանն այն է, որ դա սովորական թավջութակ չէ. այն պատրաստել է 17-րդ դարի իտալացի վարպետ Անդրեա Գվարներին 1685 թվականին Կրեմոնա քաղաքում:

1948 թվականին Մոսկվայում թավջութակը երկու հազար ռուբլով գնվել է Կոմիտասի անվան քառյակի հիմնադիրներից մեկից՝ պրոֆեսոր Ս. Ասլամազյանից, Հայաստանի հազվագույտ նվագարանների պետական հավաքածուի համար:

1982 թվականին այն հատկացվել է հայտնի թավջութակահար Սուրեն Բագրատունուն: Բագրատունին տարել է թավջութակը ԱՄՆ, երբ մենկել է այնտեղ սովորելու:

Նրա կինը՝ Նինա Խոման, 1996 թվականին գործիքը տարել է Լվով համերգի: Այդ օրվանից այն մնացել է ՈՒկրաինայում, քանի որ անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացված չեն եղել:

1996 թվականից Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար և ջութակագործ Մարտին Երիցյանը դիմել է մշակույթի նախարարությանը՝ խնդրելով միջոցեր ձեռնարկել թավջութակը Հայաստան վերադարձնելու համար:

«ՈՒթ տարի պահանջվեց ապացուցելու համար, որ թավջութակը մեր երկրին պատկանող արժեք է, - ասում է Երիցյանը: - ՈՒկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի և նրա օգնական Գևորգ Մեհրանյանի ջանքերով հնարավոր եղավ ապացուցել գործիքի իրական պատկանելությունըե:

Երիցյանը հայտնում է, որ հարցի հաջող լուծմանը նպաստել է նաև Լվովի հայ համայնքի ղեկավար Կարլոս Սարգսյանը:

Ներկայումս նվագարանը գտնվում է Երիցյանի խնամքի տակ, որը նորոգում է այն: Թավջութակի գնահատված արժեքը կազմում է մոտ 60000 դոլար:

Նվագարանի նորոգման աշխատանքներին զուգահեռ կարգի են բերվում փաստաթղթերը՝ ապագայում նրա արժեքի կամ պատկանելության հետ կապված թյուրիմացություններից խուսափելու համար:

Ըստ Մշակույթի նախարարության տրամադրած տվյալների 1997 թվականից հազվագյուտ աղեղնավոր նվագարանների հավաքածուի ևս չորս նմուշներ վերադարձվել են ԱՊՀ անդամ երկրներից, Գերմանիայից ու Անգլիայից: Մի քանի մշակութային իրեր էլ այսօր գտնվում են Լիբանանում, և արդեն միջոցներ են ձեռնարկվում դրանք վերադարձնելու համար:

Մի քանի միլիոն դոլար գնահատվող հազվագյուտ նվագարանների պետական հավաքածուի կազմում են նաև 1760-ական թվականներին Ջովանի Բատիստա Գուադանինիի և Պիետրո Ջակոմո Ռոջերիի պատրաստած ջութակները:

«Հայաստանի սեփականությունը հանդիսացող թավջութակը, ավարտելով իր «ոդիսականըե, վերադարձավ Հայաստան, ինչը նշանակալի իրադարձություն է մեր մշակութային կյանքում, - ասաց դեսպան Խաչատրյանը: - Մեր պետությունը և ժողովուրդը հարստացան մշակութային այս խոշոր ու անգնահատելի արժեքովե:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Shaky Prediction: Statement by seismologist draws alarm, criticism

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Verdict of first court stands

Full story

 
 
 
Joint Forces: Regional organizations meet for cooperation in civil societies

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Dancing on Strings

The recently renovated Opera House hosted a ballet performance based on Aram Khachatryan's "Concert for Violin" last weekend. It was the first time the piece has been accompanied by dance.

 

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.