 |
ՙՓյունիկը՚
կպայքարի
գավաթի
համար Մոսկվայում
|
Հունվարի 17-ին բոլոր 15 նախկին խորհրդային հանրապետություն-
ների ֆուտբոլի առաջնությունների հաղթողները, ինչպես
նաև Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները
կմեկնարկեն Մոսկվայում անցկացվող ԱՊՀ գավաթի խաղարկությանը:
Սա գավաթի 11-րդ խաղարկությունն է:
Հայաստանը ներկայացնում է 2003 թվականի Հայաստանի
առաջնության հաղթող «Փյունիկե ակումբը:
Մրցաշարը բաղկացած է չորս փուլից՝ խմբային փուլ,
քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ, որը
կկայանա հունվարի 25-ին «Օլիմպիյսկիե մարզադահլիճում:
Մասնակիցները բաժանված են չորս խմբի: «Փյունիկըե
ընդգրկված է C խմբում Կիևի «Դինամոյիե, էստոնական
«Ֆլորայիե և թուրքմենական «Նիսայիե հետ:
Խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս
կգան քառորդ եզրափակիչ, որը կկայանա հունվարի 21-ին:
Խմբային փուլ.
հունվարի 17՝ «Ֆլորաե - «Փյունիկե
հունվարի 18՝ «Փյունիկե - «Դինամոե
հունվարի 20՝ «Փյունիկե - «Նիսաե:
|