ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 16, 2004 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Իսկական ցուրտ ձմեռ է:

Մայթերի վրա ջրհորդաններից կախված սառցի դաշույնները մնացել են 15 սանտիմետրանոց ձյան շերտի տակ: Օպերայի շենքի վրայի ջերմաչափը սկսում է իր թվերը մինուս նշանով, և երևանցիներն արդեն իրենց վրա զգում են ջերմաստիճանի անկման ցուրտ հետևանքները:

Իսկ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իմ բնակարանում հայտնվել է... կարիճ:

Կյանքն այստեղ հաճախ հաճելիորեն միապաղաղ է լինում, սակայն հազվադեպ է լինում ձանձրալի՝ նման իրադարձությունների շնորհիվ:

Կարծես սա Սահարան լիներ և ոչ թե Սիբիրը. այն թառել էր (կամ ինչ որ այդ խեցգետնակերպերն անում են) իմ մահճակալի գլխավերևում՝ անապատի թեմաներով ձևավորված մի էժանագին ռեստորանի պատի զարդանախշի նման: Հոկտեմբերի աստղաբաշխական նշան կարիճը հունվարի ձմեռային հրաշքների աշխարհում նշան է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:

Պետք է հայտնեմ ձեզ, որ ես մեծացել եմ բավականին անբնական բնության գրկում: Ալաբամայի Մոբայլ քաղաքում ես ապրել եմ այնպիսի մեծության խավարասերների հետ, որ իմ սենյակակցիս հետ մենք դաշինք էինք կնքել երբեք մենակ, առանց օգնության չփորձել սպանել դրանց: Մենք եկել էինք այն եզրահանգման, որ, հաշվի առնելով դրանց չափը, եթե մենք միայն վիրավորեինք դրանցից մեկին, և այն զայրանար մեզ վրա, ապա մարդ-խավարասեր մենամարտում հաղթանակի հնարավորությունները միայնակ մարդու օգտին չէին լինի: Գիշերը կարելի էր բառացիորեն լսել դրանց ոտնաձայները:

Իսկ հարավային Ֆլորիդայում ես կիսում էին գետի ափին գտնվող իմ բնակարանը ծամակալի չափ մոծակների և իրենց գույնը փոխող մողեսների հետ, որոնց պոչերը պոկվում ընկնում էին, երբ ես կրակում էի դրանց վրա ուսումնական հրացանից:

Բայց սա իմ առաջին հանդիպումն էր խայթողների տեսակի հետ: Այն ա՜յ այսքան _______________________________ երկար էր, իսկ պոչը ոլորված էր անհամեստ վարքի շների պոչի նման:

Ինչպես և իմ կյանքի մեծ մասն այստեղ, այդ բանը խորթ էր ինձ համար: Եվ, լինելով ամերիկացի՝ ես որոշեցի սպանել դրան:

Մահճակալիս կողքին մի քիչ մնացել էր այն հեղուկ դեղից, որ ես օգտագործել էի բուռն անցկացրած գեշերվա խումարի համար: Այն կոչվում է սոլպադեին և պարոնակում է կաֆեին, կոդեին և մի շարք այլ «եինե-ներ, որոնք իմ հաշվարկով պետք է բավականաչափ մահաբեր լինեին այդ բլոճ կարիճի համար:

Ես կարիճին գցեցի դեղի սրվակի մեջ և քնեցի հատակին շատ որոշակի նկատառումներով: Չեմ հիշում, թե ինչ երազ տեսա, բայց կարող եմ գրազ գալ, որ լավը չէր:

Հաջորդ առավոտյան պ-ն Կարիճն ավելի առույգ էր, քան ես. դեղորայքը նրան ակնհայտորեն թարմացրել էր: Ես նրան տեղափոխեցի ակնեղենի տուփ: Այժմ այն չորացել է, և ես մտածում եմ նրանից կրծքի զարդ պատրաստել:

Այս իրադարձությունն ինչ-որ նշանակություն պետք է ունենար, և ես փորձեցի պարզել դա: Ես շրջապատում հարցուփորձ արեցի կարիճների մասին:

«Քո բնակարանում չափից դուրս տաք էե, ասաց իմ հարևաններից մեկը: Ահա՜ թե ինչ:

Երկու տարի երկար տակաշորերով և ականջակալներով քնելուց հետո ես այս տարի մի նոր ջեռուցիչ էի գնել և գիշերով ծածուկ տուն բերել, որպեսզի հարևաններս չմտածեին, թե այս ամերիկացին ոչ միայն երես առած է, այլև կնոջ պես վախենում է ցրտից:

Այդ մահաբեր սողունին իմ գլխատեղից մեկ թիզ հեռավորության վրա գտնելը («Որպես կանոն, դրանց խայթոցից չեն մահանումե, ասաց իմ ընկերներից մեկը. կարծես դրա հետ կապված ինչ-որ կանոն կարող է լինել) հիշեցում էր Բարձրյալից, որ երբ Հայաստանում ես, պետք է անես այն, ինչ հայերն են անում, այսինքն՝ տառապես:

Կարելի է, իհարկե, բնակարանն այնքան տաքացնել, որ գիշերը ծածկվես մեկ վերմակով երեքի փոխարեն: Բայց այդ դեպքում զանազան արարածներ ներս կսողոսկեն քո բնակարան և կներարկեն քեզ իրենց թույնը: Պետք չէ խաղալ ճակատագրի և տառապանքի հազարամյակների պատմության հետ:

Այնպես որ ես իջեցրի ջեռուցման ջերմաստիճանը «Հոթել Կալիֆոռնիայումե (ես այդպես եմ անվանում իմ երևանյան բնակարանը) և այժմ մտածում եմ ամռանն օդորակիչ գնելու մասին: Ո՞վ գիտե, թե ինչ պատուհաս կարող է հայտնվել, երբ եղանակները լավանան...


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Plowed Under

Heavy snow has made it a week of digging out, including scrapping the white stuff from the new walkways on Republic Square.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.