Իսկական ցուրտ ձմեռ է:
Մայթերի վրա ջրհորդաններից կախված սառցի դաշույնները
մնացել են 15 սանտիմետրանոց ձյան շերտի տակ: Օպերայի
շենքի վրայի ջերմաչափը սկսում է իր թվերը մինուս
նշանով, և երևանցիներն արդեն իրենց վրա զգում են
ջերմաստիճանի անկման ցուրտ հետևանքները:
Իսկ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող
իմ բնակարանում հայտնվել է... կարիճ:
Կյանքն այստեղ հաճախ հաճելիորեն միապաղաղ է լինում,
սակայն հազվադեպ է լինում ձանձրալի՝ նման իրադարձությունների
շնորհիվ:
Կարծես սա Սահարան լիներ և ոչ թե Սիբիրը. այն
թառել էր (կամ ինչ որ այդ խեցգետնակերպերն անում
են) իմ մահճակալի գլխավերևում՝ անապատի թեմաներով
ձևավորված մի էժանագին ռեստորանի պատի զարդանախշի
նման: Հոկտեմբերի աստղաբաշխական նշան կարիճը հունվարի
ձմեռային հրաշքների աշխարհում նշան է, որ այստեղ
ինչ-որ բան այն չէ:
Պետք է հայտնեմ ձեզ, որ ես մեծացել եմ բավականին
անբնական բնության գրկում: Ալաբամայի Մոբայլ քաղաքում
ես ապրել եմ այնպիսի մեծության խավարասերների հետ,
որ իմ սենյակակցիս հետ մենք դաշինք էինք կնքել երբեք
մենակ, առանց օգնության չփորձել սպանել դրանց: Մենք
եկել էինք այն եզրահանգման, որ, հաշվի առնելով դրանց
չափը, եթե մենք միայն վիրավորեինք դրանցից մեկին,
և այն զայրանար մեզ վրա, ապա մարդ-խավարասեր մենամարտում
հաղթանակի հնարավորությունները միայնակ մարդու օգտին
չէին լինի: Գիշերը կարելի էր բառացիորեն լսել դրանց
ոտնաձայները:
Իսկ հարավային Ֆլորիդայում ես կիսում էին գետի
ափին գտնվող իմ բնակարանը ծամակալի չափ մոծակների
և իրենց գույնը փոխող մողեսների հետ, որոնց պոչերը
պոկվում ընկնում էին, երբ ես կրակում էի դրանց վրա
ուսումնական հրացանից:
Բայց սա իմ առաջին հանդիպումն էր խայթողների տեսակի
հետ: Այն ա՜յ այսքան _______________________________
երկար էր, իսկ պոչը ոլորված էր անհամեստ վարքի շների
պոչի նման:
Ինչպես և իմ կյանքի մեծ մասն այստեղ, այդ բանը
խորթ էր ինձ համար: Եվ, լինելով ամերիկացի՝ ես որոշեցի
սպանել դրան:
Մահճակալիս կողքին մի քիչ մնացել էր այն հեղուկ
դեղից, որ ես օգտագործել էի բուռն անցկացրած գեշերվա
խումարի համար: Այն կոչվում է սոլպադեին և պարոնակում
է կաֆեին, կոդեին և մի շարք այլ «եինե-ներ, որոնք
իմ հաշվարկով պետք է բավականաչափ մահաբեր լինեին
այդ բլոճ կարիճի համար:
Ես կարիճին գցեցի դեղի սրվակի մեջ և քնեցի հատակին
շատ որոշակի նկատառումներով: Չեմ հիշում, թե ինչ
երազ տեսա, բայց կարող եմ գրազ գալ, որ լավը չէր:
Հաջորդ առավոտյան պ-ն Կարիճն ավելի առույգ էր,
քան ես. դեղորայքը նրան ակնհայտորեն թարմացրել էր:
Ես նրան տեղափոխեցի ակնեղենի տուփ: Այժմ այն չորացել
է, և ես մտածում եմ նրանից կրծքի զարդ պատրաստել:
Այս իրադարձությունն ինչ-որ նշանակություն պետք
է ունենար, և ես փորձեցի պարզել դա: Ես շրջապատում
հարցուփորձ արեցի կարիճների մասին:
«Քո բնակարանում չափից դուրս տաք էե, ասաց իմ
հարևաններից մեկը: Ահա՜ թե ինչ:
Երկու տարի երկար տակաշորերով և ականջակալներով
քնելուց հետո ես այս տարի մի նոր ջեռուցիչ էի գնել
և գիշերով ծածուկ տուն բերել, որպեսզի հարևաններս
չմտածեին, թե այս ամերիկացին ոչ միայն երես առած
է, այլև կնոջ պես վախենում է ցրտից:
Այդ մահաբեր սողունին իմ գլխատեղից մեկ թիզ հեռավորության
վրա գտնելը («Որպես կանոն, դրանց խայթոցից չեն մահանումե,
ասաց իմ ընկերներից մեկը. կարծես դրա հետ կապված
ինչ-որ կանոն կարող է լինել) հիշեցում էր Բարձրյալից,
որ երբ Հայաստանում ես, պետք է անես այն, ինչ հայերն
են անում, այսինքն՝ տառապես:
Կարելի է, իհարկե, բնակարանն այնքան տաքացնել,
որ գիշերը ծածկվես մեկ վերմակով երեքի փոխարեն:
Բայց այդ դեպքում զանազան արարածներ ներս կսողոսկեն
քո բնակարան և կներարկեն քեզ իրենց թույնը: Պետք
չէ խաղալ ճակատագրի և տառապանքի հազարամյակների
պատմության հետ:
Այնպես որ ես իջեցրի ջեռուցման ջերմաստիճանը «Հոթել
Կալիֆոռնիայումե (ես այդպես եմ անվանում իմ երևանյան
բնակարանը) և այժմ մտածում եմ ամռանն օդորակիչ գնելու
մասին: Ո՞վ գիտե, թե ինչ պատուհաս կարող է հայտնվել,
երբ եղանակները լավանան...
|