Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը,
չնայած գործադրած ջանքերին, այս շաբաթ այդպես էլ
չհաջողվեց ժամանել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու մասնակցելու
2004 թ. սեպտեմբերին այնտեղ կայանալիք ՆԱՏՕ-ի «Համատեղ
լավագույն ջանք 2004ե զորավարժությունների պլանավորման
կոնֆերանսին:
Հայաստանն այն երկրների թվում էր, որոնք ՆԱՏՕ-ի
«Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում
հրավիրվել էին մասնակցելու սեպտեմբերին Ադրբեջանում
կայանալիք զորավարժությունների նախապատրաստական
ծրագրերին: 2002-ին «Համատեղ լավագույն ջանքե զորավարժությունները
տեղի են ունեցել Վրաստանում, իսկ 2003-ին՝ Հայաստանում:
Ադրբեջանը չի մասնակցել Հայաստանում կայացած ծրագրին:
Հակառակ դրան հայկական կողմը հայտարարել է, որ մտադիր
է պատվիրակություն ուղարկել Բաքու:
Ըստ ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տվյալների Թբիլիսիում
Ադրբեջանի դեսպանությունը հրաժարվել է մուտքի վիզա
տրամադրել ՀՀ զինված ուժերի երեք սպաների, որոնք
փորձում էին մեկնել Բաքու մասնակցելու այս շաբաթ
կայանալիք նախապատրաստական հանդիպմանը:
Հունվարի 12-ին հայ սպաները որոշել են մեկնել
Բաքու առանց վիզաների և այդ մասին տեղեկացրել են
կազմակերպիչներին: Սակայն մինչև օդանավի ժամանելը
«Ղարաբաղի ազատագրության կազմակերպությանե ակտիվիստները
փակել են Բաքվի «Բինաե օդակայանի բոլոր ելքերն ու
մուտքերը և հայտարարել են, որ գերի կվերցնեն հայ
զինվորականներին:
«Մենք հայերի հետ կարող ենք հանդիպել Ղարաբաղում,
բայց ոչ երբեք Բաքվում, - հայտարարել են ակցիայի
կազմակերպիչները: - ՆԱՏՕ-ն Ադրբեջանի տերը չէե:
«Գտնում ենք, որ Ադրբեջանի այս պահվածքը անընդունելի
է ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ գործընկեր երկրների
համար և վստահ ենք, որ նրանք հավատարիմ կմնան իրենց
սկզբունքներին ու կշարունակեն պարտադրել Ադրբեջանին,
որ նա անի ամեն ինչ, որ հայկական կողմը մասնակցի
պլանավորման կոնֆերանսինե, ասված է ՀՀ ՊՆ լրատվական
ծառայության տարածած հայտարարության մեջ:
Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիևը կոչ էր
արել ըմբռնումով մոտենալ հայկական պատվիրակության
այցին՝ ասելով, որ ցանկացած միջադեպ կարող է վնաս
հասցնել ՆԱՏՕ - Ադրբեջան հարաբերություններին:
Խոչընդոտներից խուսափելու համար հայ սպաները փորձել
են Բաքու մեկնել Ստամբուլով, սակայն Ադրբեջանի հյուպատոսության
աշխատակիցները թույլ չեն տվել նրանց Ստամբուլում
օդանավ նստել:
Հունվարի 14-ին գնդապետ Մուրադ Իսախանյանի գլխավորած
պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտնել է
լրագրողներին, որ հայկական պատվիրակությունը դիմել
է մուտքի վիզաների համար՝ հետևելով ՆԱՏՕ-ի ցուցումներին
(բիշքեկյան համաձայնագրով ԱՊՀ երկրների միջև գործում
է ոչ վիզային ռեժիմ):
«Մենք արել ենք այն քայլերը, որոնք մեզ թելադրվել
են ՆԱՏՕ-ի կողմից, քանի որ նրանք են կազմակերպիչները:
Հակառակ խոստումներին, փաստորեն, ՆԱՏՕ-ին չի հաջողվել
Ադրբեջանին պարտադրել ընդունելու հայ սպաներինե,
ասել է Օսկանյանը:
Գուլիևն արձագանքել է դրան՝ հայտարարելով, թե
ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանն է խախտում ՆԱՏՕ-ի
այս ծրագիրը, մասնավորապես, տարածքային ամբողջականության
և հարևան երկրների սահմանները հարգելու սկզբունքները:
«Թուրանե լրատվական գործակալությունը ներկայացնում
է արտգործնախարարի հայտարարությունը.
«Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների
բացակայությունը չի խանգարում Հայաստանին մեկնելու
Ադրբեջանի տարածքում անցկացվող զորավարժություններին,
և համագործակցության շահերից ելնելով, ոչ մի խոչընդոտ
չի ստեղծվել հայ զինվորականների համար: Ադրբեջանի
ՊՆ-ն պատրաստ էր ընդունելու Հայաստանի պատվիրակությանը,
որի այդպես էլ Բաքու չժամանելու պատճառների համար
Ադրբեջանը պատասխանատվություն չի կրումե:
Ադրբեջանի իշխանությունների՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն
հանուն խաղաղությանե ծրագրի հիմնարար սկզբունքներին
հակասող քայլերը դատապարտել է նաև Հայաստանի պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանը, սակայն ավելացրել է.
«Կարծում եմ՝ այստեղ խնդիրը մերը չէ, ոչ էլ՝ Ադրբեջանինը,
որովհետև այդ միջոցառումը ոչ թե ադրբեջանական կողմն
էր կազմակերպում, այլ՝ ՆԱՏՕ-նե:
Երևանում Հունաստանի դեսպանությունը, որը ՆԱՏՕ-ի
տարածաշրջանային դեսպանությունն է, հայտարարել է,
որ սատարում է սեպտեմբերին զորավարժություններին
մասնակցելու Հայաստանի ծրագրերին:
«Հունաստանի դեսպանատունը, որը նաև տարածաշրջանում
ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանատունն է, անօրինական
է համարում Ադրբեջանի գործողությունները և ամեն
ինչ կանի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը
Ադրբեջանի կողմից խոչնդոտելու խնդրին լուծում տալու
համարե, ասել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Անտոնիոս
Վլավիանոսը:
|