 |
Ամբաստանյալի
խոսքը դատարանում
|
Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից,
փոխգնդապետ Լևոն Աբրահամյանը դատապարտվեց 6 տարվա
ազատազրկման Հայաստանի պաշտպանության նախարարի դեմ
անցյալ տարվա սեպտեմբերին կանխված մահափորձի համար:
Տեղի ունեցած հինգ դատական նիստերից հետո դատավոր
Ռուբեն Ներսիսյանը մեղավոր ճանաչեց Աբրահամյանին
Սերժ Սարգսյանի մեքենան պայթեցնելու միջոցով նրան
սպանելու փորձ կատարելու մեջ: Աբրահամյանին
կալանել
են նրա հանցակից
Արայիկ Նարիմանյանի
հետ, որի
մոտ հայտնաբերվել
է, ինչպես
ենթադրում
են, Սարգսյանի
մեքենայի
համար նախատեսված
պաթյուցիկ
նյութ:
Աբրահամյանի երկու գործակիցներ ցուցմունք են տվել,
որ նա ծրագրել է սպանել Սարգսյանին վրեժխնդրությունից
դրդված. ազգային
անվտանգության
նախարարությունում
Սարգսյանի
ղեկավարությամբ
աշխատելու
տարիներին
Աբրահամյանի
և Սարգսյանի
միջև կոնֆլիկտ
է եղել: Աբրահամյանը
1998 թվականին դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման,
սակայն 2002 թ.
հունիսին հանրապետության նախագահի հրամանագրով նրան
ներում է շնորհվել:
Բանտում Աբրահամյանի հետ պատիժ կրող Արայիկ Նարիմանյանը
ցուցմունք է տվել, որ Աբրահամյանը ծրագրել է սպանել
Սարգսյանին: Նարիմանյանն այդ մասին տեղեկացրել է
իշխանություններին, որոնք դրանից հետո գաղտնի ձայնագրել
և տեսագրել են Նարիմանյանի և Աբրահամյանի խոսակցությունները:
Աբրահամյանը չի ժխտել մահափորձի փաստը, բայց պնդում
էր, որ դրա կազմակերպիչը Նարիմանյանն է:
Աբրահամյանի շահերի պաշտպան Մարինա Ջանոյանը նշել
է, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունքները միայն մեկ
աղբյուրից են, իսկ էլեկտրոնային հսկողությունն անօրինական
է եղել, քանի որ կիրառվել է մինչև քրեական գործ
հարուցվելը:
Աբրահամյանը ցուցմունք է տվել, որ երբ սեպտեմբերի
15-ին իրեն բերման են ենթարկել գլխավոր դատախազություն,
վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը «հորդորել է,
որ ասեմ, թե իբր իմ հետևում կանգնած են պատվիրատուներե:
Աբրահամյանը նշում է, որ Միրզոյանն առաջարկել է
«բարեխոսել իր համարե, եթե ինքը ցուցմունք տա ուրիշների
դեմ: Ըստ Աբրահամյանի Միրզոյանն ասել է. «Եթե պարզվի,
որ միայնակ ես գործել, կաշիդ կքերթեն, իսկ ընտանիքդ
ռեպրեսիաների կենթարկենե:
Աբրահամյանը մասնավորապես նշում է, որ իրեն հորդորել
են ցուցմունք տալ ընդդիմադիր կուսակցության ղեկավար
Արտաշես Գեղամյանի դեմ: «Ազգային միաբանությունե
կուսակցության առաջնորդ Գեղամյանն այսպես է արձագանքել
է այդ ցուցմունքներին.
«Սերժ Սարգսյանի դեմ մահափորձը կազմակերպվել է
իշխանությունների կողմից մեղքն իմ վրա բարդելու
նախապես մշակված նպատակով:
«Երբ ուշադիր վերլուծում ենք այն, ինչ տեղի ունեցավ
Սամվել Բաբայանի (ներկայումս նա պատիժ է կրում ԼՂՀ
նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի համար),
Տիգրան Նաղդալյանի և Լևոն Աբրահամյանի հետ, գալիս
ենք մի պարզ եզրակացության, որ բոլոր այդ դեպքերի
հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյան -- Սերժ Սարգսյան
զույգը,- ասել է Գեղամյանը: - Հենց նրանք էլ ուղարկում
են այդ հանցագործությունները կատարողներին, որոնք
իրենց գործակալներն ենե:
|