 |
Մոտ
186 հազար
տներում
վերականգնվել
է գազի
մատակարարումը
|
Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը
հավանություն տվեց բնական գազի սակագնի 8 դրամով
թանկացմանը:
«Հայռուսգազարդե հայ-ռուսական մենաշնորհային համատեղ
ընկերության առաջարկով մարտի 1-ից գազի սակագինը
մեկ խորանարդ մետրի համար 51 դրամից (մոտ 9 սենթ)
կհասնի 59 դրամի (մոտ 10 սենթ):
Ամսական 10000 խորանարդ մետրից ավելի գազ սպառողների
համար սակագինը չի բարձրանա: Հենց այս հանգամանքն
է, որ չգոհացրեց գազային ընկերությանը, քանի որ
հանրապետությունում բնական գազի մատակարարման ծառայության
վերականգնման աշխատանքները դանդաղ են ընթանում:
Ըստ «Հայռուսգազարդիե տնօրեն Կարեն Կարապետյանի
ընկերությունը նոր տարին սկսել է 10 միլիարդ դրամ
(մոտ 17,5 միլիոն դոլար) վնասով: Նրա հավաստմամբ
անհատ բաժանորդները սպառում են գազի մոտ 20 տոկոսը,
սակայն գնի աննշան բարձրացումը հնարավորություն
կտա շարունակելու գազամատակարարման վերականգնման
աշխատանքներն ամբողջ Հայաստանում:
 |
Կպահանջվի
առնվազն
¢ս չորս
տարի գազի
մատակարարման
խորհրդային
տարիների
մակարդակին
հասնելու
համար
|
Ներկայումս բնական գազից օգտվում են շուրջ 186
հազար բաժանորդներ: Ընկերությունը հույս ունի մինչև
2008 թվականը հասնելու Հայաստանի խորհրդային տարիների
գազամատակարարման մակարդակին, երբ համակարգից օգտվում
էին 484 հազար բաժանորդներ:
Անցյալ տարի ընկերությունը Հայաստան է ներկրել
1,2 միլիարդ խմ գազ, ինչը 82 միլիոնով ավելի է նախորդ
տարվանից:
«Հայռուսգազարդիե պաշտոնյաները հավաստիացնում են,
որ սակագները կարող են նվազել, եթե Հայաստանում
տարեկան սպառվի առնվազն 1,6 միլիարդ խմ գազ:
Մինչ ընկերությունը սակագնի թանկացումը համարում
է աննշան, կապույտ կրակից օգտվող սպառողները հաշվարկել
են, որ նոր սակագներով ձմռան ընթացքում իրենք պետք
է մոտ 2-3 հազար դրամ (4-5 դոլար) ավելի վճարեն:
Երևանում 3 սենյականոց բնակարան ունեցող Սեդա
Առաքելյանն ասում է, որ իրենց 5 հոգիանոց ընտանիքը
ցուրտ եղանակներին օգտագործում է մոտ 200 խմ գազ,
որի համար վճարում է մոտ 10 հազար դրամ (մոտ 18
դոլար):
 |
Բնական
գազն ավելի
էժան է,
քան վառելափայտը
կամ էլեկտրականությունը
|
«Բնական գազը հեշտացնում է մեր կյանքը, քանի որ
այժմ բնական գազով մենք կարող ենք եփել, լողանալ
և ջեռուցել տունը: Ես համաձայն եմ, որ գնի փոփոխությունն
այնքան էլ մեծ չէ, բայց կառավարությունը պետք է
հաշվի առնի, որ այն 2-3 հազար դրամը, որ պետք է
լրացուցիչ վճարել այս տարի, կազդի շատ ընտանիքների
վրա, այդ թվում՝ և մեր, հատկապես ձմռանըե, ասում
է Առաքելյանը:
Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանության
միության նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ իրենք
արդեն բազմաթիվ զանգեր են ստացել գալիք թանկացումից
մտահոգված քաղաքացիներից:
Սպառողների շահերը պաշտպանող միությունը դիմել
է հանձնաժողովին՝ խնդրելով գների թանկացումը չտարածել
սոցիալապես անապահով ընտանիքների վրա:
Գների բարձրացման մասին խոսակցությունները սկսվել
էին հոկտեմբերին, սակայն խորհրդարանի խոսնակ Արթուր
Բաղդասարյանը հերքեց դրանք որպես ասեկոսեներ: Բաղդասարյանը
հայտարարեց, որ իշխող կոալիցիան ուժեղ հակազդեցություն
ցույց կտա որևէ թանկացման:
Սակայն գազի թանկացմանը ոչ ոք չընդդիմացավ, քանի
որ ուշադրության կենտրոնն այժմ ջուրն է, որը կարող
է թանկանալ 200 տոկոսով:
|