ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 23 , 2004 




Շախմատային տարին` աշխարհի հայ չեմպիոնի անունով



Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) 2004 թվականը հայտարարել է լեգենդար հայ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի տարի:

Պետրոսյանը շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնն է: Նա առաջին տեղն է գրավել 1962 թվականին Կյուրասաոյում կայացած հավակնորդների մրցաշարում և դարձել է շախմատի աշխարհի առաջնության հավակնորդը:

1963 թվականին կայացել է Պետրոսյանի մրցամարտը աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հետ: Պետրոսյանը տոնել է 5 հաղթանակ, 15 խաղ ավարտել է ոչ-ոքի և կրել է 2 պարտություն:

Նա ծնվել է 1929 թվականի հունիսի 29-ին Թբիլիսիում հայկական ընտանիքում: 1946 թվականին նա տեղափոխվել է Երևան և նույն տարում էլ առաջին անգամ հաղթել է Հայաստանի շախմատի առաջնությունում: Նա կրկնել է իր այդ հաջողությունը 1948 թվականին:

1949 թվականին Պետրոսյանը տեղափոխվել է Մոսկվա և 1951, 1956 և 1968 թվականներին հաղթել է Մոսկվայի առաջնություններում:

Պետրոսյանը եղել է ԽՍՀՄ չեմպիոն 1959 և 1961 թվականներին, իսկ 1966 թվականին հաղթել է Բորիս Սպասսկուն՝ պահպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

1969 թվականին Պետրոսյանը տանուլ է տվել չեմպիոնի թագը Սպասսկուն:

Պետրոսյանն անցկացրել է ավելի քան 2500 շախմատային խաղ՝ շահելով միավորների 62 տոկոսը: Նրա առավելագույն գործակիցը եղել է 2680:

1984 թվականի օգոստոսի 13-ին Պետրոսյանը մահացել է Մոսկվայում քաղցկեղից:


Շախմատ (ՖԻԴԵ-ի աղյուսակ)

Հունվարի 1-ին ՖԻԴԵ-ի հրապարակած լավագույն 100 շախմատիստների ցուցակում ընդգրկված են Հայաստանը ներկայացնող չորս գրոսմայստերներ:

Հայաստանի լավագույն շախմատիստն է Վլադիմիր Հակոբյանը, որը 2693 միավորով զբաղեցնում է աղյուսակի 19-րդ հորիզոնականը (աշխարհի լավագույն շախմատիստ Գարրի Կասպարովն ունի 2831 միավոր): Նրան հաջորդում է Սմբատ Լպուտյանը, որը 2634 միավորով 58-րդ տեղում է: Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը 74-րդն է 2623 միավորով: Եվ, վերջապես, ՖԻԴԵ-ի աղյուսակում ներկայացված հայ գրոսմայստերների ցուցակը եզրափակում է Գաբրիել Սարգսյանը, որը 2618 միավորով զբաղեցնում է 78-րդ տեղը:

Հայ շախմատիստուհիները միայն մեկ ներկայացուցիչ ունեն ՖԻԴԵ-ի 50 լավագույն շախմատիստուհիների աղյուսակում: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 2428 միավորով գրավում է 32-րդ հորիզոնականը:

 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Shaky Prediction: Statement by seismologist draws alarm, criticism

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Verdict of first court stands

Full story

 
 
 
Joint Forces: Regional organizations meet for cooperation in civil societies

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Dancing on Strings

The recently renovated Opera House hosted a ballet performance based on Aram Khachatryan's "Concert for Violin" last weekend. It was the first time the piece has been accompanied by dance.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.