ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 20, 2004




Ֆուտբոլ. Հունգարացիները չափից ավելի ուժեղ էին Հայաստանի համար, իսկ ղազախները` ոչ այնքան


Հայաստան - Ղազախստան. չնայած 11-մետրանոցներով, բայց միևնույն է՝ հաղթանակ

Հայաստանի հավաքականը 0-2 հաշվով զիջեց Հունգարիայի հավաքականին Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ութերորդ միջազգային մրցաշարի իր անդրանիկ խաղում:

Պաֆոս քաղաքի «Պաֆիակոս» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում գոլեր չգրանցվեցին, սակայն երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին Իմրե Շաբիչը բացեց խաղի հաշիվը, իսկ խաղավարտից քառորդ ժամ առաջ Կրիստիան Լիստեշը խփեց երկրորդ գոլը:

Բացի Հունգարիայի և Հայաստանի հավաքականներից մրցաշարին մասնակցում են նաև Կիպրոսի, Լատվիայի, Բելառուսի, Ռումինիայի, Վրաստանի և Ղազախստանի հավաքականները: Խաղերն անցնում են կղզու հինգ քաղաքներում՝ Ախնաս, Լարնակա, Լիմասոլ, Նիկոսիա և Պաֆոս:

Առաջին տուրում Եվրո-2004-ի եզրափակիչ դուրս եկած Լատվիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ղազախստանին: Ռումինիան 3-0 հաշվով առավելության հասավ Վրաստանի նկատմամբ, ընդ որում երկու գոլի հեղինակ դարձավ Ադրիան Մուտուն «Չելսիից»: Կիպրոսը զիջեց Բելառուսին՝ 0-2:

Երեկ Հայաստանի հավաքականը հանդիպեց Ղազախստանի հավաքականի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3: Հայաստանի թիմից գոլերը խփեցին Գալուստ Պետրոսյանը (52-րդ րոպեին) և Արտավազդ Քարամյանը՝ (73-րդ և 80-րդ րոպեներին): 11-մետրանոց հարվածներով հաղթեց Հայաստանի հավաքականը՝ 3-2, և փետրվարի 21-ին կմրցի Կիպրոսի հավաքականի հետ 5-րդ տեղի համար:

Մյուս արդյունքները. Ռումինիա-Բելառուս՝ 2-0, Կիպրոս-Վրաստան՝ 3-1, Հունգարիա-Լատվիա՝ 2-1: Փետրվարի 21-ին եզրափակիչ խաղում կհանդիպեն Ռումինիան և Հունգարիան: Նույն օրը Բելառուսը կխաղա Լատվիայի հետ 3-րդ տեղի համար, իսկ Վրաստանը և Ղազախստանը կպայքարեն 7-րդ տեղի համար:


According to Agnes
 

  Inside
 

Matters of the Heart: The “prenup” comes to Armenia in new code on the family

Full story

 
 

Medical Malpractice: Writers' Union accuses district government of stealing its hospital

Full story

 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Ombudsman Appointed

Ombudsmanship proves to be women's job in South Caucasus. Larisa Alaverdyan, Armenia's first ombudsman, was appointed by President Kocharyan, Thursday, February 19. Armenia is the third country of the region to appoint a woman for this position of human rights protector.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.