ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 23, 2004




Գյուղական ողբերգություն. ենթադրվում է, որ կենդանիները սատկել են սիբիրախտից

Երևանից 128 կմ դեպի հյուսիս գտնվող Շիրակի մարզի Այգաբաց գյուղում առնվազն 40 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի է սատկել: Գյուղնախարարության անասնաբուժական պետական տեսչության պետ Անուշավան Աղաջանյանը նախնական կարծիք է հայտնել, թե մահվան պատճառը սիբիրախտն է:

Ըստ Այգաբացի գյուղապետ Գագիկ Ալթունյանի՝ կենդանիները սատկել են ապրիլի 15-ին անորակ պատվաստանյութով կատարված սրսկման
հետևանքով:

Գյուղնախարարությունը դեռևս չի հաստատել Ալթունյանի կասկածները՝ սպասելով Մոսկվա ուղարկված նմուշների հետազոտման պատասխանին:
ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը հավաստում է, որ գյուղացիները հետազոտվել են, և ոչ մեկի մոտ սիբիրախտով վարակվածություն չի հայտնաբերվել:

Գյուղապետն ասում է, որ թեև գյուղացիներն առողջ են, հասցված վնասը շատ մեծ է:

«Մի օրվա ընթացքում մեր ամբողջ գյուղը զրկվեց ապրելու իրավունքից,- ասում է Ալթունյանը: - Գրեթե բոլոր տները տուժել են: Պատվաստումը կատարվել է ապրիլի 15-ին, իսկ արդեն 16-ին կենդանիները սկսեցին իրար հետևից սատկել: Նրանք սկսեցին սատկել պատվաստումից հետո: Վնասը սարսափելի մեծ է, հատկապես մեզ՝ գյուղացիներիս համար, որոնց պահողը հենց այդ կենդանիներն էին»:

Պաշտոնյաների ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ իրենց ձայնը լսելի դարձնելու համար ապրիլի 19-ին գյուղացիները փակել էին Երևան-Գյումրի մայրուղին, ոմանք նույնիսկ պառկել էին գետնին: Գյուղնախարար Դավիթ Լոքյանը խոստացավ հատուցել վնասը: Բացի այդ, կենդանի մնացած անասուններին պատվաստել են թարմ շիճուկով: Գյուղապետի հավաստմամբ՝ դրանից հետո վարակի նոր դեպքեր չեն գրանցվել:

«Գյուղը 12 օր կարանտինի մեջ պետք է մնա, այսինքն՝ ելումուտ չի լինելու, և մարդիկ չեն կարողանալու իրենց մթերքը վաճառել ու ապրել,- ասում է Ալթունյանը: - Նույնիսկ կարանտինից հետո գյուղի անունն ընկած կլինի, և պարզ չէ, թե գյուղացիները որտեղ են իրացնելու իրենց մթերքները»:

Վնասի չափերը դեռևս ճշտված չեն: Նախարար Լոքյանն առայժ չի հրապարակում անորակ պատվաստանյութ արտադրած ընկերության անվանումը, սակայն հայտարարել է, որ եթե պարզվի, թե կենդանիների անկման պատճառը պատվաստանյութն է, ապա վնասները կհատուցի այդ ընկերությունը:


According to Agnes
 

  Inside
 

Random or Planned?: Attack on former politician raises questions

Full story

 
 

Rural Tragedy: Anthrax suspected in death of cattle

Full story

 
Our Best in Budapest?: Can Armenia's choice handle the environment of an international murder trial?

Full story
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Holywood

In honor of each of Armenia's Catholicoses, 131 evergreens were planted on the grounds of Saint Gregory the Illuminator Cathedral in Yerevan, April 18.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.