ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 16, 2004




Իսկ ձեր կարծիքով…

Երևանյան լրատվամիջոցները խմբագրականներ են տպում երեքշաբթի ոստիկանության և ցուցարարների (ու նաև լրագրողների) միջև բախման մասին: Ահա մի նմուշ մամուլի արձագանքներից՝ www.armenialiberty.org-ի շարադրանքով:

«Ո՞վ է խախտել սահմանադրական կարգը». հարցական այս խմբագրականում «Առավոտ» թերթը խտացրել է. - «Երբ մեր քաղաքացիներն օգտվում են հավաքներ եւ ցույցեր անելու իրենց սահմանադրական իրավունքից, ստացվում է՝ այդպիսով խախտում են երկրի սահմանադրական կարգը: Ինչի համար եւ պիտի պատժվեն: Այսպես են մտածում մեր իշխանությունները: Մյուս կողմից, Ռուսաստանի նախագահ Պուտինը, օրինակ, ի՛ր երկրի «Հավաքների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ պիկետների» մասին օրենքի կառավարական նախագծի մասին ասել է. «Այդ ու՞մ է այսօր, մեր իրականության պայմաններում հարկավոր սահմանափակել մեր քաղաքացիների հանրահավաքներ ու երթեր կազմակերպելու ազատությունը: Դրա հետ կապված ոչ մի անառողջ սահմանափակում չպետք է լինի»: «Առավոտ»-ը մատնանշում է եւ Արեւմուտքից, մասնավորապես, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերի հայտարարությունը՝ Հայաստանում ժողովրդավարության նահանջ թույլ չտալու անհրաժեշտության մասին. - «Պրն Շվիմմերը ստիպված է եղել հիշեցնել, որ «ժողովրդավարության պայմաններում մարդիկ իրավունք ունեն հավաքվել եւ ներկայացնել իրենց հայացքները, եթե անգամ դրանք քննադատություն են պարունակում կառավարության եւ նախագահի հասցեին»:

«Հայկական ժամանակ» թերթի տարակուսանքն ու վրդովմունքը շարունակում է սեւեռված մնալ ոստիկանության վրա: Երեկ էլ ոստիկանության աշխատակիցները «Հանրապետություն» կուսակցության գրասենյակի մոտից դրա անդամների ավտոմեքենաները տանելիս թղթակիցներին արգելել են դեպքի վայրում լուսանկարահանումներ կատարել, նրանց հասցեին հրապարակային վիրավորական արտահայտություններ են տեղացել: «Ընդհանրապես ոստիկանությունում չափազանց մեծ թիվ են կազմում պարկեշտ, խելացի, գիտակից մարդիկ: Մի բան, սակայն, ակնհայտ է. այսօր ոստիկանությունում գնահատվում են նրանք, ովքեր կարող են անարգել շաղ տալ իրենց ռեխը, ովքեր կյանքն ընկալում են շակալին հատուկ բնազդներով, եւ որոնց բնորոշող միակ բանը հայհոյանքն է», - բնորոշում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայաստանյան վերջին իրադարձությունները հանգեցրին արմատական ընդդիմության կողմից արհեստականորեն փչված «ժողովրդավարական հեղափոխության» փուչիկի արագ ու շռնդալից պայթյունին: Այլ կերպ չէր էլ կարող լինել», - գնահատում է «Հայոց աշխարհ» թերթը, միաժամանակ, սակայն, շեշտելով. - «Նորանոր փրկիչների ծնունդը կանխելու համար իշխանությունը պետք է կարողանա իր դրոշի ներքո միավորել ու հաշտեցնել ուժ եւ արդարություն հասկացությունները: Վերջին իրադարձություններն ապացուցում են, որ արդարության համար պայքարը ոչ միայն իշխանության, այլեւ երկրի ապագայի համար պայքարի վճռորոշ օղակ է, որտեղ իշխանությունը կարող է տանուլ տալ, եթե արագորեն եւ ճիշտ ժամանակին արդարության դաշտը չխլի ներկա թույլ ու կոտորակված ընդդիմության ձեռքից: Ի՞նչ է սա նշանակում». - «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, մասնավորապես, թվարկում է. - «Պետք է պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքների անդամների եւ անմիջական շրջապատի համար սահմանել բարքերի, կենցաղի, հասարակության հետ շփումների, զեխության ու ավելորդ ցուցամոլության դրսեւորումների կանխման այնպիսի կոշտ նորմեր, որոնց ցանկացած խախտումը լավագույն դեպքում կպատժվի զբաղեցրած պաշտոնից հեռացումով: Պետությունը պարտավոր է հասարակությանը պաշտպանել հարստանալու շնորհիվ տնտեսական ուժը իրավունքների անհավասարության վերածող ձեռներեցների, նրանց ընտանիքների անդամների պարզ-ասիական զոռբայություններից»: Խիստ կարեւորվում է եւ կոռուպցիայի դեմ պայքարի ու սոցիալական արդարության վերականգնմանն ուղղված կոնկրետ, հստակ ու համակարգված քայլերի ձեռնարկումը՝ ամենեւին էլ չվախենալով իշխանության թուլացման հեռանկարից:

«Ազգ» թերթի մեկնաբանի հայացքով՝ եթե ընդդիմությունը գլխի ընկներ լեյտմոտիվ դարձնել սոցիալական, եւ ոչ թե անհատափոխության գերխնդիրը, գուցե ավելի մեծ զանգված տաներ իր հետեւից: Իսկ իշխանությունը պարտվում է այնքանով, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ ներկայացնում է կարծես այլ տարածքից, եւ աճի արդյունքները հայ հանրության կենսամակարդակի հետ ոչ մի կապ չունեն։ «Հիմա, ապրիլի 13-ի առաջին լուրջ բախումից հետո, երբ իշխանությունն արձանագրեց իր կասկածելի հաղթանակը, քաղաքական իրականության մեջ տիրապետում է անորոշությունն ու սպասողական վիճակը», - արձանագրվում է «Ազգ»-ում:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նույնպես չի կարծում, որ վերջին դեպքերը բացասաբար կազդեն Հայաստանի հանդեպ միջազգային կազմակերպությունների, արեւմտյան երկրների վերաբերմունքի վրա: «Որովհետեւ ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում», - ասում է նա «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում: - «Ընդհակառակը՝ մեզ որեւէ մեկը չէր հասկանա, եթե 2 հազար մարդ կաթվածահար աներ ողջ Երեւանը»: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը խոսում է նաեւ որոշակի հետեւություններ անելու մասին. - «Առաջին հերթին հետեւություններ, իհարկե, պետք է անի գործադիր իշխանությունը: Մենք պետք է նորովի նայենք մեր աշխատանքին, պիտի ձգտենք, որ առաջընթացը ավելի ակնհայտ, շոշափելի լինի»: Տնտեսության զարգացման կայուն տեմպեր. Սերժ Սարգսյանը այսօր սա է համարում ամենաառաջնայինը՝ դրանով պայմանավորելով ժողովրդավարության, համամարդկային արժեքների հետագա զարգացումը: «Եթե մի հրաշքով Հայաստանում կենսամակարդակը տասն անգամ բարձրանար, դժվար թե որեւէ մեկը ուզենար գնալ հանրահավաքի», - ասում է պաշտպանության նախարարը:


According to Agnes
 

  Inside
 

Building Credit: Experts study means for mortgages in Armenia

Full story

 
 

The Right to React: Activists call for response to civil liberties abuses

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Not Opposed to Blessing

Before all hell broke lose in the center of Yerevan the next day, His Holiness Garegin II offered blessings to worshippers attending Easter services. Roads linking Echmiadsin and the Holy See to Yerevan have been blocked, even on the Holy Day, to discourage travel to the capital for political rallies.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.