Ե՛վ վերընտրված վարչակարգը, և՛ ընդդիմությունն
այսօր մալմո ասուլիսներ անցկացրին, որոնք նվիրված
էին երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությանը
քվեարկության արդյունքերի մասին, որոնց հիման վրա
Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց Հայաստանի նախագահի
պաշտոնում:
Քոչարյանին ներկայացնում էր պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյանը, որը գլխավորում էր նրա նախընտրական
քարոզարշավն ընտրությունների երկու փուլերում:
Քոչարյանի գլխավոր ընտրական շտաբում հրավիրված
մամլո ասուլիսի ընթացքում Սարգսյանը կարծիք չհայտնեց
Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի
զեկույցի կապակցությամբ, որը նշում է, որ ընտրությունները
թերի էին: Փոխարենը հայտնեց լրագրողներին, որ զեկույցում
նշված են խախտումներ ընտրատարածքների «միայն 13
տոկոսում»:
(Իրականում զեկույցը նշում է, որ «տեխնիկական
ընթացակարգերը ճիշտ էին պահպանված և գործընթացը
դրական գնահատեցին այցելած ընտրատեղամասերի 87 տոկոսում»:)
Այդ նույն ժամանակ Մամուլի ազգային ակումբում
հավակնորդ Ստեփան Դեմիրճյանը շարունակում էր խոսել
«հաղթանակի ուղու» մասին:
«Ես գիտեմ հաղթանակի միայն մեկ ուղի, - ասաց Դեմիրճյանը,
- այն ուղին, որ թույլ է տալիս Սահմանադրությունը:
Մենք հեղափոխական չենք, բայց լինելու ենք սկզբունքային
և հետևողական»:
Երևանում քչերն ընդդիմությանը կանվանեն անհետևողական,
քանի որ կրկին երեկ և այսօր, ինչպես փետրվարի 20-ից
հետո ամեն օր, հանրահավաքներ անցկացվեցին:
Ե՛վ Սարգսյանը, և՛ Դեմիրճյանն արձագանքեցին ԱՊՀ
առաքելության ղեկավար Յուրի Յարովի զեկույցին, որը
չորեքշաբթի օրը կայացած ընտրությունները որակեց
(ինչպես և փետրվարի 19-ի ընտրությունները) ազատ
և արդար:
Պաշտպանության նախարարն ասաց, որ ԱՊՀ զեկույցը
վկայում է, որ տարածաշրջանային հարևաններն ավելի
լավ են հասկանում հայերին, քան օտարերկրացիները:
«ԱՊՀ դիտորդները շատ ավելի լավ գիտեն մեր մտածելակերպը,
որովհետև մենք ծնվել ենք նույն խորհրդային երկրում»,
- ասաց Սարգսյանը:
Որոշ եվրոպացի դիտորդների զարմանքն է հարուցել
այն հանգամանքը, որ Քոչարյանը մի ընտրատեղամասում
հավաքել է քվեների 30 տոկոսը, իսկ նույն տարածքի
մեկ այլ տեղամասում՝ 80 տոկոսը:
Սարգսյանը
բացատատրեց դա հետևյալ կերպ. «Եթե այդ տեղամասում
են բնակվում, ենթադրենք, իմ հարազատները, ապա նրանք
քվեարկում են Քոչարյանի օգտին: Եվրոպացիները դա
չեն հասկանում, որովհետև ուրիշ մտածելակերպ և ուրիշ
կանոններ ունեն»:
Դեմիրճյանն այլ կարծիքի էր:
«Թող ԱՊՀ առաքելության ղեկավարները համոզեն բոլորին,
որ ընտրություններն արդար և թափանցիկ էին», - ասաց
նա:
Դեմիրճյանն ասաց, որ հենց որ հրապարակվեն վերջնական
արդյունքները, ինքը դիմելու է Սահմանադրական դատարան:
Իսկ այդ ընթացքում նրա կողմնակիցներն իրենց բողոքն
են արտահայտելու փողոցներում:
«Երբ հասարակությունը բողոքում է, նշանակում է
այն մեռած չէ, - ասաց Դեմիրճյանը, - Մարդիկ վիրավորված
են, և մենք պատրաստվում ենք շարունակել պաշտպանել
մեր իրավունքները: Եվ եթե մեզ չհաջողվի արդարության
հասնել Սահմանադրական դատարանի միջոցով, մենք կմտածենք
այլ ուղիների մասին»:
Պատասխանելով այդ՝ եթե կարելի է այդպես ասել,
քողարկված սպառնալիքներին, Սարգսյանը խոսեց կայունության
մասին:
Նա ասաց, որ ընդդիմության ցույցերն իրենց համար
«ընդունելի են օրենքի շրջանակներում»:
«Եթե իրավիճակը դուրս գար վերահսկողության տակից,
դա կնշանակեր, որ երկրում չկա իշխանություն», -
ասաց նա:
|