ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 7, 2003 




Լրատվական ծրագիրը հայտարարում է, որ Հայաստանը քարոզարշավի և ընտրությունների լուսաբանման «քննությունը չհանձնեց»


Internews leadership is disappointed over campaign and election coverage.

ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող լրատվամիջոցների զարգացման «Ինտերնյուս» ծրագիրը կոչ է անում Հայաստանի լրագրողներին «զինվել խիզախությամբ և օբյեկտիվությամբ ընտրական քարոզարշավի այս վերջին դժվարին օրերին»:

Այսօր «Ինտերնյուսի» երևանյան գրասենյակում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ծրագրի ղեկավար Ուիլյամ Քանթերը և կառավարիչ տնօրեն Նունե Սարգսյանը հայտնեցին լրագրողներին, որ իրենց գործակալությունը մտահոգված է նախագահական ընտրությունների ժամանակ լրատվամիջոցների նկատմամբ կիրառված սպառնալիքների, ֆիզիկական հարձակումների և ձայնագրող սարքերի ոչնչացման դեպքերի կապակցությամբ:

«Այս միջադեպերը լրջորեն արգելակում են քաղաքացիական հասարակության առաջընթացը Հայաստանում, - ասաց Քանթերը, - Ես խորապես մտահոգված եմ, որ ազատ, անաչառ և օբյեկտիվ լրատվության զարգացումը բախվում է այդպիսի լուրջ խոչընդոտների հետ»:

Վետերան հայ լրագրող Սարգսյանն անցյալ շաբաթ կայացած նախագահական ընտրությունները համարեց «մեկ քայլ հետ» ժողովրդավարական սկզբունքներից՝ նշելով, որ այս ընտրությունների ժամանակ լրագրողներն իրենց գործողություններում ավելի շատ էին սահմանափակված, քան նախորդներում:

Armenian media "failed".«Ամեն անգամ ալիքները փոխելիս՝ բախվում էինք կողմնակալ տեղեկատվության հետ և ամոթի զգացում էինք ունենում, - ասաց Սարգսյանը, - Մենք մատնվել էինք շփոթության՝ տեսնելով, որ իրականությունն ադեկվատ կերպով չի արտացոլվում»:

Մամլո ասուլիսին ներկա շուրջ 40 լրագրողներին բաժանվեց «Ինտերնյուսի» հայտարարությունը, որում գործակալությունն անվանում է ընտրությունները «ԶԼՄ-ների պրոֆեսիոնալիզմի փորձություն»՝ ավելացնելով, որ «Հայաստանի լրատվամիջոցները, և հատկապես՝ հեռուստատեսությունն ու ռադիոն, չհանձնեցին 2003 թ. փետրվարի քննությունը»:

Քննադատելով լրատվամիջոցների գործունեությունը՝ Սարգսյանն ասաց, որ հանդիպման նպատակը ոչ թե լրագրողներին մեղադրելն է, այլ նրանց աշխատանքը բարելավելու ուղիներ գտնելը:

The man who wants to be President went to a monument to pay homage to Sumgait victims . . .«Հայաստանում մեր առաքելությունն է ամրապնդել անկախ լրատվությունը և տեղեկատվության օբյեկտիվ և ազնիվ տարածմանը նպաստող միջավայր ապահովել բոլոր լրագրողների համար», - ասաց Քանթերը:

Մեկ ժամանոց հանդիպման մեծ մասը հատկացվեց «Ինտերնյուսի» սեփական հեռուստատեսային հաղորդումներից մեկին:

Ամեն շաբաթ «Ինտերնյուսը» թողարկում է 20-րոպեանոց լրատվական «Դիտակ» ծրագիրը, որն անդրադառնում է մեկ թեմայի, որը ծրագրի ասիստենտ Տաթևիկ Հովհաննիսյանն անվանեց «դիտակ, խոշորացույց, հետո՝ մանրադիտակ»:

«Ինտերնյուսի» հայաստանյան ծրագրի կարևորագույն բաղկացուցիչ մասերից է «Դիտակի» պատրաստումն ու բաշխումը հանրապետության 23 հեռուստակայաններին: Անցյալ շաբաթվա թողարկումը նվիրված էր ենթադրյալ ընտրակեղծիքներին և ընդգրկում էր տեսանյութ ընտրողների մեղադրանքների մասին, այդ թվում՝ մի խումբ բողոքում էր, որ իրենց առաջարկել են մինչև 10000-ական դրամ իրենց քվեների համար, սակայն հետո չեն վճարել:

(Տեսերիզի հատվածները տեսնելու համար սեղմել այստեղ:)

. . . the current President went, too.«Ինտերնյուսը» հայտնում է, որ պայմանավորվածություն ունի բոլոր 23 հեռուստակայանների հետ ամեն շաբաթ «Դիտակը» եթեր արձակելու մասին: Սակայն անցյալ կիրակի իշխանամետ համարվող «Շանթ» հեռուստակայանը հրաժարվեց եթեր արձակել «Դիտակը»:

«Ինտերնյուսի» պրոդյուսեր Արմեն Սարգսյանն ասում է, որ դա «Դիտակի» 66-րդ թողարկումն էր 2001 թ. նոյեմբերից և առաջինը, որ «Շանթը» հրաժարվեց եթեր արձակել:

«Շանթ» հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանը հայտնեց «ԱրմենիաՆաուի» թղթակցին, որ իրենք հրաժարվել են եթեր արձակել հաղորդումը, որովհետև այն կողմնակալ էր:

«Հաղորդումը սկզբից մինչև վերջ աչառու և կողմնապահ էր, - ասում է Եզեկյանը, - Ներկայացված էին միայն մեկ կողմի մեկնաբանությունները՝ առանց մյուս կողմի տեսակետը ներկայացնելու»:

Ընտրություններին առնչվող այլ լուրերից.

  • Այսօր արձանագրվել են ընտրությունների հետ կապված նոր ձերբակալություններ: Շենգավիթի համայնքում առնվազն երեք հոգի կալանվել են 15 օրով:

    Շենգավիթի ավագանու ղեկավար Էդիկ Մադաթյանին, որին ձերբակալել էին փետրվարի 22-ին չարտոնված ցույցերի դեմ պայքարի շրջանակներում, տարել են հիվանդանոց՝ արյունահոսող ստամոքսի խոցով:

  • Հայաստանում հեռարձակվող ռուսական «HTB» հեռուստաալիքն անհետացել է եթերից չորեքշաբթի երեկոյան՝ հակակառավարական ցույցերի լուսաբանման պահին: Ռադիոյի և հեռուստատեսության ազգային հանձնաժողովի հավաստմամբ, ալիքը Հայաստանում հաղորդման տեխնիկական խնդիրներ ունի: Չորեքշաբթի օրվանից ալիքը եթեր դուրս չի գալիս, սակայն ակնկալվում է, որ այն կվերականգնվի:

  • Չորեքշաբթի օրն ընդդիմությունը հայտարարել էր, որ շաբաթ օրը հանրահավաք է անցկացնելու Մատենադարանի մոտ: Երեկ Հայաստանի հնագույն կուսակցություններից մեկը՝ «Դաշնակցությունը», որը սատարում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայտարարել է, որ նույն ժամին նույն տեղում հակացույց է անցկացնելու:

    Սակայն այսօր խորհրդարանում դաշնակցական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ այսօր երեկոյան Քոչարյանին սատարող այլ կուսակցությունների հետ որոշում կկայացվի նույն ժամին հանրահավաք անցկացնելու մասին:

  • Երեկ Քոչարյանն այցելեց մի քանի ընտրական շտաբեր: Այսօր նա այցելեց Ծիծեռնակաբերդի հուշարձանը՝ հարգանքի տուրք մատուցելու 15 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակին:

  • Նախկին Արտաքին գործերի նախարար և չկայացած նախագահական թեկնածու Ռաֆֆի Հովհաննիսյանն այսօր ներկայացավ դատարան՝ միջնորդելով, որ վերանայվի իր քաղաքացիության կարգավիճակը: ԱՄՆ-ում ծնված Հովհաննիսյանին Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 2001 թվականին, սակայն նա պնդում է, որ իրեն անօրինականորեն են մերժել քաղաքացիություն տալ, երբ նա այդ հարցով դիմել է առաջին անգամ 1991 թվականին: Այս ամսվա սկզբին դատարանը վճիռ կայացրեց, որ Հովհաննիսյանը չի կարող իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար, քանի որ չի բավարարում 10 տարվա քաղաքացիության պայմանը:

    Դատարանի պատասխանը նրա վերջին միջնորդության կապակցությամբ սպասվում է մեկ շաբաթից:

(Հոդվածում օգտագործվել են «ԱրմենիաՆաուի» թղթակիցներ Ժաննա Ալեքսանյանի և Վահան Իշխանյանի նյութերը:)


  Inside
 

Between the Lines: What local and international press has said this week

Full story

 
 
 
 

Arrests made in death of popular television journalist

Full story

 
 
 
 

Step Forward?: New report another argument for genocide recognition

Full story

 





  Photo of the week
  Head of State
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Head of State

President Robert Kocharyan was elected to a second term.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.