|
Ðݳñ³íáñ
¿, áñ »ñÏáõ ûñ
Ñ»ïá ²Ý¹ñ» ²·³ëÇÝ
ëïáñ³·ñÇ Ù»Ï
ÙÇÉÇáÝ ¹áɳñ³Ýáó
ã»ÏÁ: | Հայազգի թենիսիստները
շարունակում են իրենց հաջող ելույթները Մեծ սաղավարտի տարվա վերջին մրցաշարում՝ ԱՄՆ
բաց առաջնությունում, որը մեկնարկել է օգոստոսի 25-ին Նյու Յորքի «Ֆլաշինգ մեդոուզ»
մարզահամալիրում: Անդրե Ագասին և Դավիթ Նալբանդյանն անցել են առաջին չորս փուլերը,
դուրս են եկել քառորդ եզրափակիչ և այժմ լավագույն ութնյակի կազմում պայքարում են
ՊԹԱ միավորների, գլխավոր մրցանակի և 1 միլիոն դոլարի համար: Առաջին և երկրորդ
փուլերում իսպանացի Ալեքս Կորեթհային և շվեդացի Անդրեաս Վինչիգուերային հաթելուց
հետո առաջին համարի տակ ցանված Անդրե Ագասին (ԱՄՆ) երրորդ փուլում հանդիպեց ռուսաստանցի
Եվգենի Կաֆելնիկովի հետ (28-րդ ցանված) և հաղթեց 6-3, 7-6(4), 6-4 հաշվով: Չորրորդ
փուլում Ագասին պարտության մատնեց ամերիկացի Թեյլոր Դենթին՝ 6-7 (5), 6-4, 7-5, որը
վնասվածքի պատճառով հրաժարվեց խաղից երրորդ սեթից հետո: Քառորդ եզրափակիչում
Ագասին մրցելու է 5-րդ համարի տակ ցանված արգենտինացի ¶իլյերմո Կորիայի հետ:
Արգենտինան ներկայացնող Նալբանդյանը (13-րդ ցանված) առաջին փուլում պարտության
մատնեց Ֆիլիպ Քոլշրայբերին ¶երմանիայից՝ 6-4, 7-6 (4), 6-3: Երկրորդ փուլում
Նալբանդյանը դժվարին հաղթանակ տարավ ֆինն Յարկո Նիմինենի նկատմամբ 5-7, 6-3, 6-1,
7-6 (3) հաշվով: Երրորդ փուլում արգենտինահայ թենիսիստը հաղթեց ավստրալացի Մարկ
Ֆիլիպուսիսին (20-րդ ցանված) 7-5, 6-7 (10), 6-3, 6-2 հաշվով և դուրս եկավ չորրորդ
փուլ, որտեղ հաղթահարեց ամենադժվար արգելքը՝ 3-6, 7-6 (1), 6-4, 6-3 հաշվով հաղթնանակ
տանելով 2-րդ համարի տակ ցանված Ռոժե Ֆեդերերի նϳïٳٵ
Շվեյցարիայից: Քառորդ եզրափակիչում Նալբանդյանը խաղալու է մարոկացի Յունես Էլ
Այնաուի դեմ: Ի տարբերություն Ագասիի և Նալբանդյանի, Հայաստանը ներկայացնող Սարգիս
Սարգսյանը (չցանված) կարողացավ հաղթահարել միայն առաջին փուլը՝ պարտության մատնելով
ամերիկացի Ամեր Դելիքին՝ 4-6, 6-7 (3), 6-2, 7-5: Երկրորդ փուլում նա 3-6, 4-6,
6-4, 6-7 (6) զիջեց ամերիկացի Ջեյմս Բլեյքին: Մրցաշարը կավարտվի հավանաբար երկուշաբթի
օրը: |