Մեր խմբագրատուն մտնող մարդու ամենաակնառու առանձնահատկությունն այն է, որ նա երկոտանի
է և շարժվում է դեպի իմ գրասենյակ մի ձևով, որ Բնությունը վերապահել է էվոլյուցիայի
ավելի արժանի ներկայացուցիչների համար: Նրա տեսակին ավելի հատուկ է սողալը, միգուցե
փորի վրա, երբեմն լորձ թողնելով՝ ի նշան իր ցավալի գոյության: Նա կրում է սպայի
համազգեստ՝ պատրաստակամորեն շահարկելով այն ենթադրությունը, որը ինքն է վաստակել
իր ոսկրոտ ուսերին հանգրվանած աստղերը: Սակայն նա պատկանում է այստեղ չափից ավելի
տարածված ամենավատ տեսակին՝ հայրենասերի համազգեստ հագած լպրծուն, արնախում, զգուշավոր
հեների, որոնք օգտագործում են պաշտոնական թիկնոցը սեփական գրպանը լցնելու համար:
Սովորաբար առաջինը հայտնվում է նրանց փորը, որին որոշ ժամանակ անց հետևում են
մարմնի մյուս մասերը: Նրանք կարծես մի տեսակ հղի տղամարդիկ լինեն, որ բռնաբարում
են իրենց նմաններին և ճարպ են կուտակում ուրիշների ափսեների պարունակությունը լափելով:
Սակայն այս մեկը պատկանում է այլ տարատեսակի: Նիհարավուն, որպես երկչոտ մի շուն,
որին սեփական ոսկորն իր նման այլ գիշատիչներից պաշտպանելու անհրաժեշտությունը հնարավորություն
չի տալիս ըմբոշխնելáõ իր որսը: Նա ներս է մտնում մեկնած ձեռքով
և կեղծավոր ժպիտը դեմքին: Ես պոռնիկ եմ, որ ձեռնվում եմ նրա հետ, բայց ուզում եմ,
որ այս ամենը հնարավորինս շուտ վերջանա: Նրա հետ են երկու զազրելի գործակիցներ,
ինչը համապատասխանում է ոհմակի ինքնապաշտպանական վարքին: Խումբն ապահովություն է
տալիս, ու նաև ապահովում է օժանդակություն: Մյուս երկուսը ոչինչ չեն անում, բայց
այնտեղ են, կարծում եմ, որպեսզի այնպիսի տպավորություն ստեղծեն, որ կարող են ինչ-որ
բան անել: Համազգեստը հնարավորություն է տալիս նրան ասելու, որ նա այստեղ է,
որպեսզի կատարի հասարակական ծառայողի իր պարտականությունները: Սակայն նրա իրական
մտադրությունները անձնական բնույթի են: Մեր փորձված թարգմանիչը նման բաների հետ
բախվել է իր ամբողջ կյանքի ընթացքում և ծանոթ է նրանց կեղտոտ խաղերին: «Ո՞րքան
է պետք նրանից ազատվելու համար», - հարցնում եմ գործընկերոջս: Նա ասում է, որ
կաշառքը 150 դոլար է: Ես չեմ կարող հանդուրժել, որ նա այդպիսի հեշտությամբ մարսի
այս ամենը, և որոշում եմ գոնե ստիպել ինքնահավան ելուզակին ինչ-որ բացատրություն
տալ: «Կոնկրետ ինչի՞ համար ենք մենք վճարում», - հարցնում եմ ես: Նա պատասխան
չունի: Եվ ինչպես ուսուցիչ, որը փորձում է կրճատել ուսումնառության կորը, ես ասում
եմ. «Ըստ երևույթին, դա վճար է հասարակական ծառայություններից օգտվելու համար...»
«Այո, այո», - պատասխանում է ներխուժողը՝ գլխով հաստատելով իր այոն, կարծես ցույց
տալու իր ուրախությունը, որ գրինգոն վերջապես հասկացավ ամեն ինչ: «Դե, իհարկե,
մենք ուզում ենք կատարել մեր պարտականությունները, - ասում եմ ես, - բայց գիտեք,
մեզ ստացական պետք կլինի, որպեսզի ցույց տանք, որ վճարել ենք այսինչ բանի համար»:
Նա լսում է թարգմանությունը և իր նվաղ պարանոցից վեր վերածվում է մի կնճռի...
«Չե՛, չե՛», - փնչացնում է նա այնպես, որ նույնիսկ առանց թարգմանության ինձ համար
հասկանալի է դառնում նրա մտքինը՝ «Ցնդե՞լ ես, ինչ է»: Ես պատասխանում եմ իմ սակավ
հայերեն արտահայտություններից մեկով՝ «Հասկանում եմ»: Ես հասկանում եմ, որ եթե
մենք 150 դոլար չվճարենք այս դրամաշորթին, ապա նրա լիազորությունները, որոնց հետևում
նա թաքնվում է, նրան թույլ են տալիս որևէ սարքված պատրվակով փակել մեզ: Ինձ համար
դա նման է այն իրավիճակին, երբ Բրուքլինի որևէ բարի տեր փող է տալիս ¶ոթթիի
տղերքին «տանիքի» համար: Ես հասկանում եմ, որ աշխատում եմ մի միջավայրում, որտեղ
կաշառք տալը ապահովում է գոյություն առանց գլխացավանքի, անգամ եթե դու ոչինչ չես
արել գլխացավանք ունենալու համար: Ավտոտեսուչից մինչև դատավոր և ընդունելության քննության
դասախոս, Հայաստանում փողն անում է իր գործը: Այս համակարգն այնպիսի լայն տարածում
ունի, որ դրա դեմ պայքարի մեխանիզմ չկա: Ես ի՞նչ պետք է անեÇ, այս ստահակի
մասին հայտնեի նրա վերադասի՞ն: Իբր այս գարշելի աղբակույտի գագաթին գտնվողը չի ստանում
իր բաժինը: Սակայն ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են այն մարդիկ, որոնց
հետ ես հաճույքով ապրում եմ այս երկրում, իրենց ողջ կյանքի ընթացքում համակերպվում
այս գիշանգղների զոհերի կարգավիճակի հետ: Նրանք ավելի լավ ճակատագրի են արժանի:
|