ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 September 5 , 2003 




ܳչ³ÉÛ³ÝÇ ·áñͪ ÝÇëï ãáññáñ¹. ³Ùµ³ëï³ÝÛ³ÉÝ ³ëáõÙ ¿, áñ Ù³ñ¹³ëå³ÝÁ Ïñ³Ï»É ã·ÇïÇ


¸³ï³ñ³ÝÇ Ýáñ ¹³ÑÉÇ×áõÙ, áñï»Õ ³Ùµ³ëï³ÝÛ³ÉÝ»ñÇ ×³Õ³í³Ý¹³ÏÝ»ñ ãϳÝ, æáÝ Ð³ñáõÃÛáõÝÛ³ÝÁ (ë¢ í»ñݳ߳åÇÏáí) óáõóÙáõÝù ï³Éáõ ѳٳñ áïùÇ Ï³Ý·Ý»ó:

Սպանված լրագրող Տիգրան Նաղդալյանի դատավարությունը վերսկսվեց երեքշաբթի օրը, և մեղադրյալ Ջոն Հարությունյանը կրկին հերքեց, որ Արմեն Սարգսյանը որևէ կապ ունի Նաղդալյանի սպանության հետ:

Ղարաբաղի Մարտունի քաղաքի բնակիչ 32-ամյա Հարությունյանը ձերբակալվել է փետրվարի 27-ին ապօրինի զենք պահելու համար: Մարտի 2-ին նա խոստովանել է, որ սպանել է Նաղդալյանին և ստորագրել է արձանագրությունը:

Սակայն երեքշաբթի օրը դատարանում Հարությունյանը հայտարարեց, որ իր գրավոր խոստովանությունը սուտ է:

«Ասեցի՝ ընկել եմ, միանգամից գնամ նստեմ երկուսի համար էլ», - փաստաբան Ռոբերտ ¶րիգորյանի հարցին ի պատասխան այսպիսի բացատրություն տվեց Ջոն Հարությունյանը:

Անօրինական զենք պահելու համար նախատեսվում է մինչև 5 տարվա ազատազրկում: ¶րիգորյանը հարցրեց Հարությունյանին, արդյոք նա տեղյակ էր, որ սպանության համար նախատեսվում է մահապատիժ: Հարությունյանը լուռ էր:

(Փորձառու հեռուստալրագրող Նաղդալյանը սպանվել էանցյալ տարվա դեկտեմբերի 28-ին ծնողների բնակարանից դուրս գալիս: Սպանության պահին Նաղդալյանը զբաղեցնում էր Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, որը նշանակվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից):

Դավադրությանը մեղսակցության մեջ մեղադրվող ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանը ցուցմունք տվեց, որ իրեն և Հարությունյանին գումար են առաջարկել Նաղդալյանի սպանությունն իրենց վրա վերցնելու համար:

«Ջոնն իր վրա է վերցնում սպանությունը, որովհետև մեզ խոստացան, որ եթե մեր վրա վերցնենք (հանցագործությունը), 250 հազար դոլար կստանանք ու մի 8 տարի կնստենք, հետո կազատվենք», - ասաց Առուստամյանը:

Շարունակելով՝ Առուստամյանն անհավանական համարեց Հարությունյանի կողմից սպանություն կատարելը՝ ելնելով կրակելու նրա հմտությունից:

«Ինքը սկի կրակել չգիտի, - ասաց Առուստամյանը, - 5 տարի իրար հետ որսի ենք գնում, ես գիտեմ իր հնարավորությունները» (Նաղդալյանը սպանվել է մոտ տարածությունից «ՏեՏե» ատրճանակից գլխին արձակված միակ կրակոցով:)

Հանցագործության մեղսակցության մեջ մեղադրվող 13 ամբաստանյալների մեջ է նաև Արմեն Սարգսյանը՝ 1999 թ. հոկտեմբերին խորհրդարանում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Նա մեղադրվում է սպանությունը 75 հազար դոլարով պատվիրելու մեջ:

Դատական նիստի սկզբում Արմեն Սարգսյանի փաստաբան ¶րիգորյանի միջնորդությամբ ցուցադրվեց Հարությունյանի հարցաքննության տեսաերիզը:

Տեսաերիզում լսվում է, թե ինչպես է Հարությունյանը խոստովանում, որ սպանել է Նաղդալյանին:

Հարությունյանն ընդունեց, որ խոստովանել է սպանությունը: Սակայն նա հերքում է իր ստորագրած գրավոր արձանագրության բովանդակությունը, որտեղ ասվում է, որ Սարգսյանն է պատվիրել իրեն սպանել Նաղդալյանին:

«Ինչքան քննության ժամանակ ձեռքով գրել եմ, դրանք սուտ են, բայց տեսաերիզը, պնդում եմ, ճիշտ է, ընթացքում ինչ ասում եմ, դա էլ է ճիշտ, բայց գրավոր ցուցմունքներից հրաժարվում եմ», - նիստի ընթացքում մի քանի անգամ կրկնեց ամբաստանյալը:

Տեսաերիզում հարցաքննությունը վարող քննիչներն են տալիս Սարգսյանների անունները և հարցնում են, արդյոք Հարությունյանը կապված է եղել նրանց հետ: Հարությունյանի պատասխաններն անորոշ են:

Ստեփանակերտում տեղի ունեցած հարցաքննության ժամանակ Հարությունյանն ինքը չի տվել Արմեն Սարգսյանի անունը:

Ստեփանակերտում կայացած նախնական հարցաքննության ժամանակ նա ասել է քննիչներին, որ ¶եղամ Շահբազյանն է ասել, որ Սարգսյանն է պատվիրել Նաղդալյանի սպանությունը, և որ լրագրողը պետք է սպանվեր անցյալ տարվա վերջում:

Երեքշաբթի օրը դատարանում ¶րիգորյանը հարցրեց Հարությունյանին. - «Ո՞վ էր այն մարդը, որ ձեզ տեղեկություններ տվեց Նաղդալյանի սպանության մասին»:

Հարությունյան - «Արմեն Սարգսյանի հետ ծանոթ չեմ եղել, նրան չեմ ճանաչել: Ես զրուցել եմ ¶եղամ Շահբազյանի հետ»: (Սեղմեք այստեղ այդ հանդիպմանը վերաբերող նախորդ հոդվածի համար:)

Գրիգորյան - «Ինչու՞ կատարեցիք այդ հանցագործությունը»:

Հարությունյան - «Չգիտեմ»:

Գրիգորյան - «Ի՞նչ գիտեք այդ հանցագործության մասին»:

Հարությունյան - «Չեմ հիշում»:

Գրիգորյան - «Ո՞վ է պատվիրել սպանությունը»:

Հարությունյան - «¶աղափար չունեմ»:

Գրիգորյան - «Ո՞վ պետք է հանցագործությունից հետո փողը ձեզ տար»:

Հարությունյան - «¶եղամ Շահբազյանը»:

Արմեն Սարգսյանի փաստաբանն ասում է, որ գործից բացակայում են մեղադրանքի հիմքերը, քանի որ բացակայում են Ղարաբաղում Հարությունյանի հարցաքննության արձանագրությունները:

Ջոն Հարությունյանը նաև հայտարարեց, որ մինչև Երևան բերվելը Ղարաբաղում ծեծի է ենթարկվել քննիչների կողմից և կարծել է, որ նույն վերաբերմունքի է արժանանալու նաև Երևանում, այդ պատճառով էլ ստորագրել է խոստովանությունը:

Առուստամյանը, որը մեղադրվում է սպանությանն օժանդակելու մեջ, հրաժարվեց իրեն վերագրվող նախաքննական բոլոր գրավոր ցուցմունքներից, ասելով, թե ինքը հայերեն գրել-կարդալ չգիտի:

Ըստ դատախազության, Նաղդալյանի սպանության դրդապատճառը եղել է Արմեն Սարգսյանի վրեժխնդրությունը, քանի որ վերջինս կարծել է, որ Նաղդալյանն ինչ-որ կերպ կապված է եղել խորհրդարանական սպանություններին:

«Էն սաղ, որ գրել են վրեժի մասին, սաղ սուտա, ի՞նչ վրեժ: Պատվերը ¶եղամն է տվել», - հայտարարեց նա:

Առուստամյանը նշեց, որ ¶եղամ Շահբազյանը սպանության դիմաց խոստացել է 30000, ապա 50000 դոլար: Սակայն սպանությունից 10 օր առաջ եղամն ասել է, որ Լյովա Հարությունյանը ( Արմեն Սարգսյանի սանիկը, որն, իբր, պետք է վճարեր գումարը), հրաժարվում է այդ գործից, սակայն ավելացրել է.

«¶նացեք սպանեք: Սպանությունից հետո ես գիտեմ ոնց փող աշխատեմ: Հարմար մարդ կա, որը կգնա Լյովայի քավորի (Արմեն Սարգսյանի) մոտ, գիտի իրեն ինչ կասի, որ նա փող տա»:

Առուստամյանի ցուցմունքներից ակնհայտորեն անակնկալի եկած Արմեն Սարգսյանի փաստաբանները խնդրեցին դատավոր Սարո Արամյանին ընդմիջում հայտարարել:

Դատավարությունը վերսկսվեց ուրբաթ օրը կրկեսային մթնոլորտում, որÁ ստեղծվեց, երբ Առուստամյանը հրաժարվեց պատասխանել դատախազության հարցին՝ ասելով, որ ցանկանում է պետության կողմից չնշանակված փաստաբան:

Սակայն դատական նիստի նորմալ ընթացքը խախտվեց, երբ Առուստամյանը հայտարարեց, որ ցանականում է, որ իր շահերը ներկայացնի Հովիկ Արսենյանը՝ Արմեն Սարգսյանի շահերը պաշտպանող փաստաբանը:

Մեղադրող և պաշտպանող կողմերի միջև կես ժամ տևած աշխույժ բանավեճից հետո դատավորն ընդմիջում հայտարարեց: Կես ժամ հետո նիստը վերսկսվեց, և Արսենյանը հայտարարեց, որ առկա ակնհայտ պատճառներով նա չի կարող ներկայացնել միաժամանակ և՛ Արմեն Սարգսյանի, և՛ Առուստամյանի շահերը:

Սպասվում է, որ դատավարությունը կվերսկսվի երեքշաբթի օրը:

Այս շաբաթ դատական նիստը տեղափոխվել էր Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան, որը համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերանորոգված երկրորդ դատարանն է և երկրորդը, որտեղ բացակայում են ամբաստանյալների համար նախատեսված ճաղավանդակները:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Lawful Protection: New session of Parliament debates Law on Human Rights

Full story

 
 
 
 

Drams for Rails: Ticket to ride goes up a penny in Yerevan subway

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Wooly work

Near her home in the center of Yerevan,Flora Sarkissyan, like many Armenian housewives after the season of sheep shearing, prepares wool that will provide warmth when a sunny September day is but a memory.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.