|
¸³ï³ñ³ÝÇ
Ýáñ ¹³ÑÉÇ×áõÙ,
áñï»Õ ³Ùµ³ëï³ÝÛ³ÉÝ»ñÇ
׳ճí³Ý¹³ÏÝ»ñ
ãϳÝ, æáÝ Ð³ñáõÃÛáõÝÛ³ÝÁ
(ë¢ í»ñݳ߳åÇÏáí)
óáõóÙáõÝù ï³Éáõ
ѳٳñ áïùÇ Ï³Ý·Ý»ó: |
Սպանված լրագրող Տիգրան Նաղդալյանի դատավարությունը վերսկսվեց երեքշաբթի
օրը, և մեղադրյալ Ջոն Հարությունյանը կրկին հերքեց, որ Արմեն Սարգսյանը որևէ կապ
ունի Նաղդալյանի սպանության հետ: Ղարաբաղի Մարտունի քաղաքի բնակիչ 32-ամյա Հարությունյանը
ձերբակալվել է փետրվարի 27-ին ապօրինի զենք պահելու համար: Մարտի 2-ին նա խոստովանել
է, որ սպանել է Նաղդալյանին և ստորագրել է արձանագրությունը: Սակայն երեքշաբթի
օրը դատարանում Հարությունյանը հայտարարեց, որ իր գրավոր խոստովանությունը սուտ է:
«Ասեցի՝ ընկել եմ, միանգամից գնամ նստեմ երկուսի համար էլ», - փաստաբան Ռոբերտ
¶րիգորյանի հարցին ի պատասխան այսպիսի բացատրություն տվեց Ջոն Հարությունյանը:
Անօրինական զենք պահելու համար նախատեսվում է մինչև 5 տարվա ազատազրկում: ¶րիգորյանը
հարցրեց Հարությունյանին, արդյոք նա տեղյակ էր, որ սպանության համար նախատեսվում
է մահապատիժ: Հարությունյանը լուռ էր: (Փորձառու հեռուստալրագրող Նաղդալյանը
սպանվել էանցյալ տարվա դեկտեմբերի 28-ին ծնողների բնակարանից դուրս գալիս: Սպանության
պահին Նաղդալյանը զբաղեցնում էր Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի տնօրենների
խորհրդի նախագահի պաշտոնը, որը նշանակվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից):
Դավադրությանը մեղսակցության մեջ մեղադրվող ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանը ցուցմունք
տվեց, որ իրեն և Հարությունյանին գումար են առաջարկել Նաղդալյանի սպանությունն իրենց
վրա վերցնելու համար: «Ջոնն իր վրա է վերցնում սպանությունը, որովհետև մեզ խոստացան,
որ եթե մեր վրա վերցնենք (հանցագործությունը), 250 հազար դոլար կստանանք ու մի 8
տարի կնստենք, հետո կազատվենք», - ասաց Առուստամյանը: Շարունակելով՝ Առուստամյանն
անհավանական համարեց Հարությունյանի կողմից սպանություն կատարելը՝ ելնելով կրակելու
նրա հմտությունից: «Ինքը սկի կրակել չգիտի, - ասաց Առուստամյանը, - 5 տարի իրար
հետ որսի ենք գնում, ես գիտեմ իր հնարավորությունները» (Նաղդալյանը սպանվել է մոտ
տարածությունից «ՏեՏե» ատրճանակից գլխին արձակված միակ կրակոցով:) Հանցագործության
մեղսակցության մեջ մեղադրվող 13 ամբաստանյալների մեջ է նաև Արմեն Սարգսյանը՝ 1999
թ. հոկտեմբերին խորհրդարանում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Նա մեղադրվում
է սպանությունը 75 հազար դոլարով պատվիրելու մեջ: Դատական նիստի սկզբում Արմեն
Սարգսյանի փաստաբան ¶րիգորյանի միջնորդությամբ ցուցադրվեց Հարությունյանի հարցաքննության
տեսաերիզը: Տեսաերիզում լսվում է, թե ինչպես է Հարությունյանը խոստովանում, որ
սպանել է Նաղդալյանին: Հարությունյանն ընդունեց, որ խոստովանել է սպանությունը:
Սակայն նա հերքում է իր ստորագրած գրավոր արձանագրության բովանդակությունը, որտեղ
ասվում է, որ Սարգսյանն է պատվիրել իրեն սպանել Նաղդալյանին: «Ինչքան քննության
ժամանակ ձեռքով գրել եմ, դրանք սուտ են, բայց տեսաերիզը, պնդում եմ, ճիշտ է, ընթացքում
ինչ ասում եմ, դա էլ է ճիշտ, բայց գրավոր ցուցմունքներից հրաժարվում եմ», - նիստի
ընթացքում մի քանի անգամ կրկնեց ամբաստանյալը: Տեսաերիզում հարցաքննությունը
վարող քննիչներն են տալիս Սարգսյանների անունները և հարցնում են, արդյոք Հարությունյանը
կապված է եղել նրանց հետ: Հարությունյանի պատասխաններն անորոշ են: Ստեփանակերտում
տեղի ունեցած հարցաքննության ժամանակ Հարությունյանն ինքը չի տվել Արմեն Սարգսյանի
անունը: Ստեփանակերտում կայացած նախնական հարցաքննության ժամանակ նա ասել է քննիչներին,
որ ¶եղամ Շահբազյանն է ասել, որ Սարգսյանն է պատվիրել Նաղդալյանի սպանությունը,
և որ լրագրողը պետք է սպանվեր անցյալ տարվա վերջում: Երեքշաբթի օրը դատարանում
¶րիգորյանը հարցրեց Հարությունյանին. - «Ո՞վ էր այն մարդը, որ ձեզ տեղեկություններ
տվեց Նաղդալյանի սպանության մասին»: Հարությունյան - «Արմեն Սարգսյանի հետ ծանոթ
չեմ եղել, նրան չեմ ճանաչել: Ես զրուցել եմ ¶եղամ Շահբազյանի հետ»: (Սեղմեք
այստեղ այդ հանդիպմանը վերաբերող նախորդ հոդվածի համար:) Գրիգորյան - «Ինչու՞
կատարեցիք այդ հանցագործությունը»: Հարությունյան - «Չգիտեմ»: Գրիգորյան
- «Ի՞նչ գիտեք այդ հանցագործության մասին»: Հարությունյան - «Չեմ հիշում»:
Գրիգորյան - «Ո՞վ է պատվիրել սպանությունը»: Հարությունյան - «¶աղափար չունեմ»:
Գրիգորյան - «Ո՞վ պետք է հանցագործությունից հետո փողը ձեզ տար»: Հարությունյան
- «¶եղամ Շահբազյանը»: Արմեն Սարգսյանի փաստաբանն ասում է, որ գործից բացակայում
են մեղադրանքի հիմքերը, քանի որ բացակայում են Ղարաբաղում Հարությունյանի հարցաքննության
արձանագրությունները: Ջոն Հարությունյանը նաև հայտարարեց, որ մինչև Երևան բերվելը
Ղարաբաղում ծեծի է ենթարկվել քննիչների կողմից և կարծել է, որ նույն վերաբերմունքի
է արժանանալու նաև Երևանում, այդ պատճառով էլ ստորագրել է խոստովանությունը:
Առուստամյանը, որը մեղադրվում է սպանությանն օժանդակելու մեջ, հրաժարվեց իրեն վերագրվող
նախաքննական բոլոր գրավոր ցուցմունքներից, ասելով, թե ինքը հայերեն գրել-կարդալ չգիտի:
Ըստ դատախազության, Նաղդալյանի սպանության դրդապատճառը եղել է Արմեն Սարգսյանի
վրեժխնդրությունը, քանի որ վերջինս կարծել է, որ Նաղդալյանն ինչ-որ կերպ կապված է
եղել խորհրդարանական սպանություններին: «Էն սաղ, որ գրել են վրեժի մասին, սաղ
սուտա, ի՞նչ վրեժ: Պատվերը ¶եղամն է տվել», - հայտարարեց նա: Առուստամյանը
նշեց, որ ¶եղամ Շահբազյանը սպանության դիմաց խոստացել է 30000, ապա 50000 դոլար:
Սակայն սպանությունից 10 օր առաջ եղամն ասել է, որ Լյովա Հարությունյանը ( Արմեն
Սարգսյանի սանիկը, որն, իբր, պետք է վճարեր գումարը), հրաժարվում է այդ գործից, սակայն
ավելացրել է. «¶նացեք սպանեք: Սպանությունից հետո ես գիտեմ ոնց փող աշխատեմ:
Հարմար մարդ կա, որը կգնա Լյովայի քավորի (Արմեն Սարգսյանի) մոտ, գիտի իրեն ինչ կասի,
որ նա փող տա»: Առուստամյանի ցուցմունքներից ակնհայտորեն անակնկալի եկած Արմեն
Սարգսյանի փաստաբանները խնդրեցին դատավոր Սարո Արամյանին ընդմիջում հայտարարել:
Դատավարությունը վերսկսվեց ուրբաթ օրը կրկեսային մթնոլորտում, որÁ ստեղծվեց,
երբ Առուստամյանը հրաժարվեց պատասխանել դատախազության հարցին՝ ասելով, որ ցանկանում
է պետության կողմից չնշանակված փաստաբան: Սակայն դատական նիստի նորմալ ընթացքը
խախտվեց, երբ Առուստամյանը հայտարարեց, որ ցանականում է, որ իր շահերը ներկայացնի
Հովիկ Արսենյանը՝ Արմեն Սարգսյանի շահերը պաշտպանող փաստաբանը: Մեղադրող և պաշտպանող
կողմերի միջև կես ժամ տևած աշխույժ բանավեճից հետո դատավորն ընդմիջում հայտարարեց:
Կես ժամ հետո նիստը վերսկսվեց, և Արսենյանը հայտարարեց, որ առկա ակնհայտ պատճառներով
նա չի կարող ներկայացնել միաժամանակ և՛ Արմեն Սարգսյանի, և՛ Առուստամյանի շահերը:
Սպասվում է, որ դատավարությունը կվերսկսվի երեքշաբթի օրը: Այս շաբաթ դատական
նիստը տեղափոխվել էր Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան, որը համաշխարհային
բանկի ֆինանսավորմամբ վերանորոգված երկրորդ դատարանն է և երկրորդը, որտեղ բացակայում
են ամբաստանյալների համար նախատեսված ճաղավանդակները: |